Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում* շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ: Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ* անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ* աչքերով վայելում էր ցուրտը: Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա՜»-ից: Հենց այդ «Բա՜»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի՞նչ էր ուզում ասել այդ «Բա՜»-ով՝ պարզ չէ: Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն* ու, պոչը խաղացնելով, կանչեց. -Հե՜յ, Ծով Ա. Ցուլ, լսիր ի՛նչ եմ ասում: -Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով. Ա. Ցուլը: — Ես մի երկրում եղա, որը կոչվում էր Արևադարձ*: Ա՜յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում: — Ի՞նչ ես ասում: -Հավատա: Ա՛յ, օրինակ՝ մեկը քեզ է նայում ու մտածում.«Բայց ի՜նչ հաստլիկ է այս Ծով Ա.Ցուլը, հա՜…» , իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի: -Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,-նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը: -Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բևեռից: Թե իմանաս, ին՜չ հաճելի է. մտածիր՝ ին՜չ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կու՜շտ մտածեցի: — Ի՞նչ էիր մտածում: — Տարբեր բաներ: — Օրինակ: -Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ՝ երկու անգամ երկու հավասար է հինգի: — Հա, բայց արևը կանաչ չէ: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի: — Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա: Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը: Օձ Ա.Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան: Լողացին, լողացին, ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի՜նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում: Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել. հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր. -Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածու՞մ ես: — Իհարկե: — Իսկ ի՞նչ ես մտածում: — Հազար ու մի բան ու բոլորը քո մասին: — Ի՞նչ ես մտածում իմ մասին: — Է՜, չեմ ասի, ասեմ՝ կնեղանաս: Ծով Ա. Ցուլը տխրեց: Բևեռում ոչ ոք ոչ մեկի մասին չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում: Այստեղ բոլորն իրեն միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի՜նչ գեղեցիկ ես, ի՜նչ իմաստուն* տեսք ունես, ի՜նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բևեռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ. «Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի. Ա՜յ քեզ
Բևեռ – Երկիր մոլորակի ծայրակետային գոտի՝ հյուսիսում և հարավում (Հյուսիսային բևեռ և Հարավային բևեռ): Երկու Բևեռներում էլ միշտ ցուրտ է Արևադարձ – Երկիր մոլորակի աշխարհագրական գոտիներից մեկը, ուր միշտ շոգ է Ծովացուլ – նաև ծովափիղ, կարճ բրդով,երկար բեղերով ծովային մեծ կենդանի Օձաձուկ – օձանման ձուկ կիսախուփ – կիսափակ իմաստուն – շատ խելացի, մեծ կենսափորձ ունեցող
Սուրսառցալուլաներով գրվող մի միտք հորինի՛ր ու գրի՛ր:
Ի՞նչ աստիճանի պետք է ցուրտ լինի, որ մարդ չկարողանա ուրիշների մասին բան մտածել այն պատճառով, որ այստեղ մտքերը սառցալուլաներով գրվեմ են
2. Փորձի՛ր բացատրել, թե ինչպես ես հասկանում՝
ա. գլուխներս առնենք-կորչենք -գնանք ուրիշ տեղ բ. կուշտ մտածել – լավ մտածել
3. Գտի՛ր բառերի հականիշները:
ցուրտ –շոգ ցածր — բարձր վերև — ներքև ջուր — սառույց տխրել — ուրախանալ անտեսանելի — տեսանելի մտածել — չմտածել հիմար — խելոք առջև — հետև համարձակ — վախկոտ պարզ — պղտոր սառը — տաք
4. Ըստ այս պատմության ինչպիսի՞ն էր Բևեռը միլիոն տարի առաջ:
Մի օր Ալիսա գլորիկը ընկել էր վառարանի մեջ։Նա ուզում էր տաքանալ և ընկավ։Այնտեղ շատ շոգ էր,նա սկսեց բարձր գոռալ և նրան գտան։ նրան գրկում էին և հաբուրում, երբ գտան և այդ ընթացքում նա ընկավ հայրիկի մեջ։Այնտեղ սկզբում նա տեսավ թոքերը մի քիչ հետեվեց ինչպես էին նրենք աշխատում։ Հետո նա նկատեց հայրիկի երակները,սիրտը,լյարդը, լեղապարկը,կույրաղիքը,երիկամները,փայծախը, հաստաղիքը,և այլն։Հայրիկին տարան հիվանդանոց և վիրահատությունից հետո Ալիսա գլորիկին հանեցին։ 😊
Ջաննի Ռոդարի Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի. _ Ալիսա՜… որտե՞ղ ես: _ Այստեղ եմ, պապի՜կ _ Որտե՞ղ՝ այստեղ: _ Եսիմ…: Զարթուցիչի մեջ: Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»: Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի. _ Ալիսա՜… Որտե՞ղ ես: _ Այստեղ եմ, պապի՜կ: _ Ո՞րտեղ՝ այստեղ: _ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…: _ Ինչպե՞ս ընկար այդտեղ: _ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը… Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ: _ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ: Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը: Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում: _ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը: _ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…: Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա: _ Այդպե՞ս եք երեխա խնամում: _ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում: Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»: _Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են: Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…: Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Հարցեր և առաջադրանքներ
Ինչո՞ւ էին Ալիսային Գլորիկ ասում:
Որովհետև նա անընդատ գլորվուվում էր տարբեր տեղեր։
Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել զարթուցիչի մեջ:
Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում:
Ինչո՞ւ էր Ալիսա-Գլորիկը հայտնվել շշի մեջ:
Նա ուզում էր ջուր խմել և ընկավ այնտեղ։
Պատմի՛ր Ալիսա-Գլորիկի մասին:
Նա մի աղջիկ էր, որը անընդհատ կորում էր։
Նամակ գրի՛ր նրան:
Շարունակի՛ր.
Ի՞նչ կլիներ, եթե …
Եթե ես հայտնվեի լուցկու տուփի մեջ,
Ես կհրեի տուփը և դուրս կգայի այնտեղից։
Եթե թռչել կարողանայի,
Կբարձրանայի Էվերեստ լեռի գագաթը։
Եթե մարդիկ խոսել չկարողանային,
Չէին կարողանա արտահայտել իրենց զգացմունքները
Եթե արևը գիշերը դուրս գար,
Մարդիկ չէին իմանա երբ է պետք քնել։
Եթե մայրիկն ու հայրիկը փոքրանային, իսկ ես մեծանայի