ԴԱՐՁՎԱԾՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Ոսկե ձեռքեր
Արջի որս-արջի ծառայություն
արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գայլի ախորժակ
Գիրք առնել-թև առնել
թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
սիրտը կոտրել
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
Կրակի գին գայլի սիրտ ուտել
Լեղին պատառվել ջրի գին
Լեզու առնել աչքի գրող
Աչքի լույս լեզուն բռնվել
Խելքից պակաս խելքի ծով
Անկողին ընկնել առողջանալ
Կրակի գին-ջրի գին
Լեղին պատռվել-գայլի սիրտ ուտել
Լեզու առնել-լեզուն բռնվել
Աչքի լույս-աչքի գրող
Խելքից պակաս-խելքի ծով
Անկողին ընկնել-առողջանալ
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
Խելքը գնալ
Սիրտը դողալ
Քիթը կտրել
Մտքից կախել
Լեզուն ճոճել
Սուր բռնվել
դարձվածքներ՝
Խելքը կտրել, սիրտը դողալ, քիթը կախել, մտքից գնալ, լեզուն բռնվել, սուր ճոճել
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել, ձեռքերը լվանալ
սեղան բացել-Անկյունի դրված սեղանը բացեցին։ Առատ սեղան բացեցին։
ձեռքերը լվանալ- Պետք է հաճախ ձեռքերը լվանալ։ Նա ձեռքերը լվաց ու մի կողմ քաշվեց։