ՄՀԱՀԱ, Բնագիտություն, Բնագիտություն

Բնագիտություն

Երկրի ամբողջ մակերևույթը կազմված է ապարներից: Գետափի քարերը, կավիճը, որով մենք գրում ենք գրատախտակին, ածուխը՝ այս բոլորն ապարներ են: Դրանք տարբերվում են իրենց ամրությամբ, գույնով, կազմով, հալման ջերմաստիճանով և այլն:Մարդու համար օգտակար ապարները հենց այդպես էլ անվանում են՝ օգտակար հանածոներ: Ինչո՞ւ հանածոներ, որովհետև դրանցից շատերը գտնվում են գետնի տակ, դրանք պետք է դուրս բերել, «հանել» գետնի տակից: Ըստ ծագման՝ ապարները լինում են նստվածքային, մագմայական (հրաբխային), փոխակերպային:

Տեխնոլոգիա

Մինաս Ավետիսյան

Մինաս Կարապետի Ավետիսյանը  հայ նշանավոր գեղանկարիչ է։ Ծնվել է 1928 թվականի Հուլիսի 20–ին, Ջաջուռ գյուղում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է  Լենինգրադում ուսանելու տարիներին։ Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:                                                                        Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները:

Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին վրաերթի է ենթարկվում հայ մեծանուն նկարչը: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…