Հայոց լեզու

Ուսումնական գարուն

  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։

Բարոն Մյունխհաուզենը ուներ վառ երևակայություն։ Նա հումորով և միևնույն ժամանակ դաժան մարդ էր, որը երևում էր իր անիրական հեքիաթներում ։ Նա նաև լավ հրաձիգ էր։ Երբեմն իր հեքիաթներում տհաճ պատմություններ էր գրում։

  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Հեքիաթներից ամենահամոզիչը <<Թե ինչպես վարազ բռնեցի>> պատմությունն էր, քանի որ հնարավոր է այդպիսի բան։ Իսկ <<Աղվեսն ասեղի վրա>> հեքիաթը զվարճալի էր, բայց համոզիչ չէր։

  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

<<Զարմանալի որսորդություն>> հեքիաթից հետևյալ հատվածը․» Բադ-բադի հետևից ճարպը կուլ տվին և մնացին պարանի վրա։ Տասը րոպե չանցած, բոլոր բադերը պարանի վրա էին՝ ինչպես ուլունք։» Քանի որ այդ հատվածը շատ զվարճալի էր։ 

  • Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։
  • Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Մի անգամ ես հանդիպեցի<< Կարմիր գլխարկ>> հեքիաթի գայլին։ Ես հասկացա,որ նա դաս չի քաղել այն պատմությունից։ Նա ուզում էր գնալ մեր դպրոցի երեխաներին վնասելու։ Ես իմ հայրիկին դա պատմեցի, նա ինձ տվեց մի քիչ գումար։ Ես կանչեցի տաքսի և շուտ հասա դպրոց։ Ես պատմեցի բոլորին և մենք որոշեցինք, որ երբ նա գա բոլորով կհարձակվենք։ Երբ գայլը արդեն մոտենում էր մեր դպրոցին, մենք հարձակվեցինք։ Մի քանի հոգի խփում էին փայտերով, մի քանի հոգի մեծ քարեր էին նետում, իսկ մնացածը պայուսակներով կամ ուղղակի ձերքերով, իսկ ես պոչից էի քաշում և միամիտ պոչը պոկվեց։ Եվ սա արդեն կարծում եմ դաս կլինի և նա էլ չի հայտնվի մեր տեսադաշտում։Հաջորթ օրը գայլը նորից եկավ, մի քանի հոգի արդեն մեծ քարեր էին պատրաստել, որ խփեին, բայց նա խնդրում էր որ նրա պոչե վերադարցնենք, իսկ մենք չհամաձայնվեցինք, որ դա լինի նրանորպես դաս։