Без рубрики

Մաթեմատիկա 20․04․2021

956․ Ի՞նչ սխալներ կան խնդիրների տվյալների մեջ

ա․ Հայկն իր ունեցած դրամի 4/5 մասն օգտագործեց ձմերուկ գնելու , իսկ 3/5 մասը սեխ գնելու համար։ Այդ գնումներից հետո որքա՞ն դրամ մնաց Հայկի մոտ, եթե նա ուներ 1000 դրամ։

Լուծում

  1. 1000:5×4=800
  2. 1000:5×3=600
  3. 600+800=1400

Պատ․՝1000 դրամով անհնար է կատարել 1400 դրամի գնում

բ․ Աննան իր ունեցած գումարի 4/7 մասը օգտագործեց ժապավեն գնելու համար, իսկ 5/7 մասը՝ ուլունքներ գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Աննայի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1400 դրամ։

Լուծում՝

  1. 1400:7×4=800
  2. 1400:7×5=1000
  3. 1000+800=1800

Պատ․՝ ՝1400 դրամով անհնար է կատարել 1800 դրամի գնում

957

Արան իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց գրքեր գնելու համար, իսկ 1/5 մասը տետրեր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1000 դրամ։

Լուծում`

  1. `1000:5×3=600
  2. 1000:5=200
  3. 600+200=800
  4. 1000-800=200

Պատ․՝ Արայի մոտ մնաց 200 դրամ

958

Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500 կգ-ը երկրորդ խանութում։ Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում։

Լուծում

  1. 2500 կգ-ը ձմերուկի 2/5 մասն է
  2. 2500:2=1250
  3. 1250×3=3750

Պատ․՝ 3750 կգ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19․04․2021

940 ա

Դասավորել աճման կարգով

6/17,12/17, 4/17, 15/17, 17/17, 3/17

Լուծում՝

3/17, 4/17, 6/17,12/17, 15/17, 17/17

941 ա․ բ․ Համետել

3/5մ<4/5մ

7/10կգ>4/10կգ

944 ա

4500 լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով։ Այգեպանը այդ ջրի 2/3 մասն օգտագործեց այգին ջրելու համար։ Քանի լիտր ջուր օգտագործեց այգեպանը այգին ջրելու համար։

Լուծում՝

  1. 4500:3=1500
  2. 1500×2=3000

Պատ․՝ այգեպանն օգտագործեց 3000 լ ջուր

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13․04․2021

868

Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Երբ նարանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցել է ճանապարհի 1/5 մասը։ Որքան ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը։

Լուծում՝

  1. 90:5=18 կմ
  2. 90-18=72 կմ

869

20 լ բենզինն արժի 7600 դրամ։ Վարորդը որքա՞ն պետք է վճարի՝ ավտոմեքենան 35 լ բենզին լցնելու համար։

Լուծում՝

  1. 7600:20=380 դրամ
  2. 380×35=13300 դրամ

Պատ․՝ վարորդը պետք է վճարի 13300 դրամ

870

Աննան 24 տետրի համար վճարեց 560 դրամով ավելի, քան Անին՝ 16 տետրի համար։ Արան որքան պետք է վճարի՝ այդ տետրից 12 հատ գնելու համար։

Լուծում՝

  1. 24-16=8 տետր
  2. 560։8=70 դրամ
  3. 12×70=840 դրամ

Պատ․՝ 860 դրամ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12/04/2021

874

Գառը, գայլն ու խոտը Աշոտը պետք է նավակով անցկացնի գետի մի ափից մյուսը։ Նավակով իր հետ կարող է տանել դրանցից միայն մեկը, ապա վերադառնալ և տանել մյուսը։Ինչպես պետք է վարվի Աշոտը, որ ոչ գայլը գառին ուտի, ոչ էլ գառը խոտը։

Լուծում

Աշոտը սկզբից պետք է անցկացնի գառը, հետո վերադառնա և անցկացնի խոտը։ Խոտը թողնում է, գառին հետ է բերում։ Հետո տանում է գայլին խոտի մոտ․ վերադառնում է և բերում է գառին։

875

400 մ երկարությամբ թունելը 60 մ երկարությամբ գնացքը որքան ժամանակում կանցնի, եթե ընթանա 20 մ/վ արագությամբ։

  1. 400+60=460 (մ)
  2. 460։20=23 (վ)

Պատ․՝ 23 վայրկյանում

872

Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ։ Ավտոմեքենան այդ ճանապարհը քանի ժամում կանցնի, եթե նրա արագությունը 20 կմ/ժ-ով ավել է ավտոբուսի արագությունից։

  1. 240:4=60 կմ/ժ
  2. 60+20=80 կմ/ժ
  3. 240:80=3 ժ

Պատ․՝ 3 ժամում

Без рубрики

Русский язык

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты нe ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Миша.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Миша.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь.Ответьте на вопросы, опубликуйте в блоге:

  • Как вы понимаете слово ,,дружба»?

Я понимаю слово дружба как то что человек тебе помогает в трудные минуты и доверяет тебе

  • Какое значение вы придаете дружбе?

для меня дружба очень важна и нужна

  • Есть ли у вас настоящие друзья?

Да у меня есть настояшие друзья

  • А вы можете назвать себя хорошим другом? (да, нет, почему?).

Я не знаю потому что это могут сказать хороший ли я друг

Բնագիտություն, Երկարօրյա

Էխինացիա

Echinacea սեռը ներկայացված է մոտ 10 բուսաբանական տեսակներով ՝ Echinacea գունատ, Echinacea purpurea, Echinacea darkifolia, Echinacea tennessian, Echinacea paradoxical, Echinacea արյունոտ, Echinacea simulation, Echinacea dark red, Echinacea dark dark, Echinacea dark dark Առավել ուսումնասիրված տեսակներն են Echinacea purpurea տեսակները:

Без рубрики

Մայրենի

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

1․Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Էր, փաղչում, երբ, պատշգամբը

2․Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ  — հստակ, վճիտ

բ/ լուռ — չխոսող, ձայն չհանող
գ/ ակնդետ — ակնապիշ, աչքերը սևեռած
դ /ընտանի — ոչ արհեստական, ոչ շինծու, բնական

3․Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար

դիմաց.

ա/  լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/    խելքը գլխին — դատող, բանիմաց, խելացի
գ/ կողը հաստ — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ ճաշը եփել — մեկին պաժել, լավ ծեծել



ա/ մեկին պաժել, լավ ծեծել
բ/ համառ, ինքնասածի, կամակոր
գ/ դատող, բանիմաց, խելացի
դ/ ծնվել,հայտնվել

4․Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Անտառուտ

Անտառներում
Խավարներ

Սարսուռով

5․Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ — պատվեր
 բ/մալինա — ազնվամորի

գ/կենգուրու — այգեվազ

դ/ստարտ — սկիզբ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

833

Նկարում բերված տվյալներով որոշիր մրգերից յուրաքանչյուրի գինը

  1. 210-160=50
  2. 210-110=100
  3. 160-100=60

Պատ.՝ Խնձոր=50, նուռ=100, տանձ=60

834

Երեք տակառում կա 480լ ջուր:Առաջին և երկրորդ տակառներում միասին կա 300լ, իսկ երկրորդ և երորդ տակառներում միասին 320 լ:Որքան ջուր կա տակառներից յորաքանչյուրում :

Լուծում

  1.  480-300=180
  2. 480-320=160
  3. 300-160=140

Պատ.՝ 1֊ին տակառում կար 160լ ջուր 2֊րդ տակառում 140լ ջուր

Իսկ 3֊րդ տակառում 180

823.

A վայրից միևնույն հակադիր ուղություներով միաժամանակ շարժվեցին երկու հեծյալ:Նրանիցից մեկը շարժվում էր 8կմ/ժ արագությամբ ,իսկ մյուսը 10կմ/ժ արագությամբ:Որքան կլինի նրանց միջև հեռավորությունը շառժվելուց 3ժ հետո:

1-ին եղանակ

  1. 10-8=2
  2. 2×3=6

2֊րդ եղանակ

  1. 8×3=24
  2. 3×10=30
  3. 30-24=6կմ

Պատ.՝ 6կմ հեռավորություն

824.

Տպագրիչը տպագրական հաստոցով 1ժամում տպագրում է 4000 տպագրական թերթ:օրվա պլանը 32000 թերթ տպելն է:3ժամ աշխատելուց հետո դեռ քանի թերթ նա պետք է տպագրի օրվա պլանը կատարելու համար:

3×4000=12000

32000-12000=20000  

Պատ.՝ 20000 թերթ մնաց