956․ Ի՞նչ սխալներ կան խնդիրների տվյալների մեջ
ա․ Հայկն իր ունեցած դրամի 4/5 մասն օգտագործեց ձմերուկ գնելու , իսկ 3/5 մասը սեխ գնելու համար։ Այդ գնումներից հետո որքա՞ն դրամ մնաց Հայկի մոտ, եթե նա ուներ 1000 դրամ։
Լուծում
- 1000:5×4=800
- 1000:5×3=600
- 600+800=1400
Պատ․՝1000 դրամով անհնար է կատարել 1400 դրամի գնում
բ․ Աննան իր ունեցած գումարի 4/7 մասը օգտագործեց ժապավեն գնելու համար, իսկ 5/7 մասը՝ ուլունքներ գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Աննայի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1400 դրամ։
Լուծում՝
- 1400:7×4=800
- 1400:7×5=1000
- 1000+800=1800
Պատ․՝ ՝1400 դրամով անհնար է կատարել 1800 դրամի գնում
957
Արան իր ունեցած դրամի 3/5 մասը ծախսեց գրքեր գնելու համար, իսկ 1/5 մասը տետրեր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտ գնումներից հետո, եթե նա ուներ 1000 դրամ։
Լուծում`
- `1000:5×3=600
- 1000:5=200
- 600+200=800
- 1000-800=200
Պատ․՝ Արայի մոտ մնաց 200 դրամ
958
Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500 կգ-ը երկրորդ խանութում։ Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում։
Լուծում
- 2500 կգ-ը ձմերուկի 2/5 մասն է
- 2500:2=1250
- 1250×3=3750
Պատ․՝ 3750 կգ