Без рубрики

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Հասարակածի երկարությունը մոտավորապես 40000կմ է: Հաշվի՛ր, թե քանի՞ անգամ պետք է Նոյեմբերյանից Երևան գնաս, որ այդքան ճանապարհ անցնես, եթե Երևանից Նոյեմբերյան 200կմ է։

200 անգամ

2. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորի և միավորի գումարը հավասար է ամենափոքր պարզ թվի և ամենափոքր բաղադրյալ թվի գումարին:

6 թիվ (15, 24, 33, 42 ,51, 60)

3. Արատեսի դպրական կենտրոնի ռազմամարզական ճամբարի վրանի մեջ եթե տեղադրենք մեկ հարկանի մահճակալներ, ապա կգիշերի 20 ճամբարական: Քանի՞ մեկ հարկանի մահճակալ փոխարինենք երկու հարկանի մահճակալով, որպեսզի գիշերի 32 ճամբարական, եթե 1 մահճակալի վրա քնում է մեկ ճամբարական:

12

4. Քանի՞ քառանիշ թիվ կա, որոնց տասնավորի և հարյուրավորի կարգերում գրված թվանշանները զույգ են:

?

5. 89057 թվից ջնջեք երեք թվանշան այնպես, որ ստացված թիվը լինի հնարավորինս մեծ:

97

6. Բերդ պարի ժամանակ երկրորդ հարկում պարողների թիվը 1-ով պակաս է լինում առաջին հարկում պարողների թվից: Հաշվի՛ր, թե յուրաքանչյուր շարքում քանի՞ մարդ է պարում, եթե ընդհանուր պարողների թիվը 17 է:

Подпись отсутствует
  1. շարք֊9
  2. շարք֊8

7. Ֆոտբոլային խաղում հաղթող թիմը ստանում է 3 միավոր, պարտվողը` 0: Եթե խաղն ավարտվում է ոչ ոքի, թիմերից յուրաքանչյուրը ստանում է 1 միավոր: Մրցաշարի ինչ որ պահի, երբ ընդամենը խաղացվել էր 20 խաղ, մասնակից բոլոր թիմերի հավաքած միավորների գումարը 49 էր: Քանի՞ խաղ էր ոչ ոքի ավարտվել:

11

8. Գտի՛ր նշված հաջորդականության 5-րդ և 6-րդ անդամների գումարը: 3, 8, 18, 38, …

236

9. Կարենը ունի 10 գնդիկ, որոնց վրա գրված են 0-ից միչև 9-ը թվերը: Նա այդ գնդիկները բաժանեց իր երեք ընկերների՝ Արայիկի, Վահանի և Սամվելի միջև: Արայիկը և Վահանը ստացան 3 գնդիկ, Սամվելը՝ 4: Կարենը խնդրեց, որ իր ընկերները իրենց ունեցած գնդիկների վրայի թվերը բազմապատկեն իրարով: Արայիկը արտարյալը ստացավ 0, Վահանը 90, Սամվելը՝ 72: Որքա՞ն էր Արայիկի գնդիկների վրա գրված թվերի գումարը։

15

10. 1-7 թվերը դասավորեք վանդակների մեջ այնպես, որ հարևան վանդակներում և այն վանդակներում որոնք ունեն ընդհանուր գագաթ, չլինեն իրար հաջորդող կամ նախորդող թվեր: Ի՞նչ թիվ պետք է լինի կարմիր վանդակում:

Подпись отсутствует

7 կամ 1