Ողջույն, ես Հասմիկն եմ։ Ես հիմա կպատմեմ իմ ամառային արձակուրթների մասին։Այս տարվա ամռան արձակուրդներին ես գնացել եմ Գյումրի, Գառնի֊Գեղարդ, մասնակցել եմ իմ դասընկերուհիների ծննդյան արարողություններին։Նաև հաճախել եմ կինոթատրոններ։ Գնացել եմ Լունապարկ։
Ես ամեն օր թելադրություն էի գրում ☹☹☹☹😱😱😱😱☠☠☠։
Ծիծաղալու դեպք համար 1.
Ես Գյումրի գնացի իմ քույրերի մոտ։ Նախավերջին օրը մենք գնացինք սալոր քաղելու, մենք գնացինք երկաա~ր ու շատ վտանգավոր ճանապարհով։ Երբ մենք հասանք արդեն մութ էր։ Հետո մենք տեսանք թափառող շների, որոնք հարձակվեցին մեր վրա և մենք սկսեցինք արագ փախչել։ Քանի որ մութ էր և տեղը ինձ մի քիչ անծանոթ էր, ես ընկա փոսը։ Ես այնքան բարձր գոռացի այդ պահին, որ շները վախից փախան🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣։