| Что это? | Кто это? |
| книга | мальчик |
| солнце | курица |
| город | девочка |
| карандаш | бабушка |
| упражнение | волк |
| дом | |
| улица | |
| квартира | |
| слово |
День: 7 октября 2021
Անտառը
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…
Առաջադրանքներ
1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :
ծվեններ-պատառներ
կածան-արահետ
Կապույտ մշուշներ- կապույտ մառախուղ
2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:
3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:
ամպի ծվեններ -ամպի կտորներ
ականջ էր դնում- լսում էր
կապույտ մշուշներ- մառախուղ
4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները:
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Եվ խոնա՜վ խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառը գեղեցիկ էր և խորհրդավոր։ Անտատը մշուշոտ էր, անձևրից խոնավացած։ Աշնանային անտառը լի էր կենդանիներով։
6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը:
Սոճի․
-Եղևնի, լավ է չէ՞, որ աշունն է եկել, անձրևներ են գալիս և մենք սկսում ենք սնվել։
Եղևնի․
-Այո դա լավ է, բայց դուք ձեր գույնը փոխում եք և ձեր տերևները թափվում են
Սոճի.
-Այո դա վատ է, բայց ամեն ինչը ունի լավ կողմ և պետք չէ տխրել դրա համար, ամեն եղանակ ունի իր գեղեցկությունն ու յուրահատքությունը։ Դա է բնության օրենքը։