Без рубрики

Ֆլեշմոբ

1. Մի ամսում զույգ ամսաթվով երեք օր կիրակի էր: Այդ ամսի քսանը շաբաթվա ի՞նչ օր էր:

Հինգշաբթի

2. Ընտանիքը կազմված է չորս հոգուց՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Նրանց տարիքների գումարը այժմ 73 է, իսկ 4 տարի առաջ այդ ընտանիքի անդամների տարիքների գումարը 58 էր: Քանի՞ տարեկան է այժմ նրանցից յուրաքանչյուրը, եթե հայրը մորից մեծ է 3 տարով, իսկ դուստրը որդուց՝ 2 տարով:

Հայրիկ- 34, Մայրիկ-31, դուստր-5, որդի-3

3. Հինգ տոպրակում միասին կա 100 ընկույզ: Առաջին և երկրորդ տոպրակներում միասին կա 52 ընկույզ, երկրորդ և երրորդ տոպրակներում՝ 43, երրորդում և չորրորդում ՝ 34, իսկ չորրորդում և հինգերորդում ՝ 30: Քանի՞ ընկույզ կա յուրաքանչյուր տոպրակում:

I-27 II-25 III-18 IV-16 V-14

4. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ և քառանկյուններ: Նրանք ունեն ընդամենը 26 կողմ: Քանի՞ եռանկյուն և քանի՞ քառանկյուն կա գծագրում:

6 եռանկյուն 2 քառանկյուն

5.Գտնելով օրինաչափությունը՝ նշի՛ր հարցականի փոխարեն թաքնված թիվը:    

Подпись отсутствует

52

6. «‎Կենդանիներ և ձայներ»‎ խանութում վաճառում են թութակներ և սոխակներ: Սոխակը 2 անգամ թանկ է թութակից: Աննան գնեց 5 սոխակ և 3 թութակ: Եթե նա գներ 3 սոխակ, 2 թութակ, ապա 2000 դրամ պակաս կծախսեր: Ի՞նչ արժե յուրաքանչյուր թռչունը:

Սոխակ-800 Թութակ-400

7. Անին տոնի առթիվ շոկոլադե տորթ թխեց (տե՛ս նկարը): Տորթի  յուրաքանչյուր քառակուսի  վանդակի  համար ծախսեց  10 գրամ շոկոլադ: Քանի՞ գրամ շոկոլադ ծախսեց  ամբողջ տորթի համար:

Подпись отсутствует

400

8. Քանի՞ հնարավոր ձևով կարող ես 9 մատիտը  բաժանել Եվայի, Լևոնի և Տիգրանի միջև, որ յուրաքանչյուրն ունենա կենտ թվով  մատիտներ:

10 հնարավոր ձևերով

9. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:

27 հատ երկու սլաքով և 23 հատ երեք սլաքով

10. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին  բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:

գիրքը բաղկացած է 63 էջից