Без рубрики

Դասարանական աշխատանք

Կարդա՛ ,,Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին,, նյութը։ 

1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:

Կոմիտասը ստեղծագործ մարդ էր, որը շատ բարի էր։


2.  Բառարանի օգնությամբ բացատրի’ր գիրուկ- չաղ, կեղծանուն-մականուն, հոդվածագիր- հոդվածի հեղինակ, կարճահասակ-ցածրահասակ,  անհիշաչար- ներողամիտ, անհաճո- տհաճ բառերը: 

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզոց, Դզզոց,

Եկաւ

Նստաւ

Ճակտին վըրան.

Բացավ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկավ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց.

Կըծեց, ծակեց, 

Թույնը թափեց

Նշան դրավ,

Ելավ, թռավ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս, 

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին 

Դու ի՞նչ ունես:

-Այդ  պարտքս է

Բայց ինձ լսե՝

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:

Մոծակը փոքրիկ, բայց խորամանկ է։

2. Բացատրի՛ր այս տողերը՝ 

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից:

Այնտեղ ասվում է, որ չպետք է խաբվել մոծակի փոքր չափսերին։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Ասելիքը այն է որ չպետք է գնահատել մարդուն արտաքինով այլ պետք է գնահատել մարդուն ներքին։

4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստեր Կոմիտասի մասին,  ներկայացնել բլոգում։ Պատրաստ լինել բանավոր դասարանում ներկայացնել։ 

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում։Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ 

Без рубрики

Բնագիտություն

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այրումը քիմիական ռեակցիա է որը ուղղեկցվում է ածխաթթու գազով,ծուխով և այլն։

2.Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը։ Որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը։

3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Ջուր և կրակմարիչ

4. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:

Без рубрики

Մաթեմատիկա

120. Հակադարձ համեմատակա՞ն կլինի արդյոք x մեծությունը y մեծությանը, եթե y մեծությունը հակադարձ համեմատական է x մեծությանը։ Եթե այո, ապա ինչի՞ հավասար կլինի նրանց հակադարձ համեմատականության գործակիցը։

X*Y=Y*X=k

Պատ․՝ Այո, հակադարձ համեմատական է և հակադարձ համեմատականության գործակիցը նույն k թիվն է։

130. Երկու մրջյունների հեռավորությունը 33 սմ է։ Մեծ մրջյունը վազում է 4 սմ/վ արագությամբ, փոքրը՝ 2 սմ/վ։ Որքա՞ն կլինի
մրջյունների հեռավորությունը 4 վ հետո, եթե նրանք վազում են՝

  1. հակադիր ուղղություններով՝ ա) իրար մոտենալով,
  2. բ) իրարից
    հեռանալով,
  3. միևնույն ուղղությամբ՝ ա) իրար մոտենալով, բ) իրարից հեռանալով։

Լուծում

  1. 4×4=16
  2. 4×2=8
  3. 33-(16+8)=9
  4. 33+16+8=57
  5. 33-16+8=25
  6. 33-8+16=41

Պատ․՝ 1. ա) 9 սանտիմետր, բ) 57 սանտիմետր

2. ա) 25 սանտիմատր, բ) 41 սանտիմետր:

132. Երկու կայարանների հեռավորությունը 4000 կմ է։ Չվացուցակի համաձայն՝ մարդատար գնացքն այդ ճանապարհը պիտի անցնի 50 ժամում։ Գնացքը 2100 կմ անցել է 30 ժամում։ Ի՞նչ արագությամբ պիտի ընթանա գնացքը դրանից հետո, որպեսզի ժամանակին տեղ հասնի:

Լուծում

  1. 4000 — 2100 = 1900
  2. 50 — 30 = 20
  3. 1900 : 20 = 95

Պատ․՝ 95 կիլոմետր/ժամ։

Без рубрики

Մայրենի

Հեռագրատունը

Իթաքայում երեկո էր, երբ Հոմերը վերջապես հասավ հեռագրատուն։

Լուսամուտին դրված ժամացույցը յոթ անց երկու րոպե էր ցույց տալիս։ Գրասենյակում Հոմերը տեսավ հեռագրատուն վարիչ միստր Սփանգլերին, որը զբաղված էր հեռագրի բառերը հաշվելով։ Այդ հեռագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ։ Գրասենյակ մտնելիս, Հոմերը լսեց միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը։

— Տասնութ բառ՝ գանձել հասցեատիրոջից,— ասաց Սփանգլերը։ Նա մի պահ լռեց, նայեց պատանուն։— Ինչ է, փող չունե՞ս։

Պատանին անմիջապես չկարողացավ պատասխանել, բայց շուտով ասաց.

— Մի քիչ ունեմ, բայց մայրս տուն հասնելու համար փող կուղարկի։

— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Ո՞ւր էիր, չէիր երևում։

— Կարելի է ասել՝ ոչ մի տեղ,— ասաց տղան և սկսեց հազալ։— Ինչքա՞ն ժամանակում հեռագիրը կհասնի մորս։

— Արևելքում հիմա բավական ուշ է,— ասաց Սփանգլերը,— ուշ գիշերին փող ճարելը երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Բայց հեռագիրը անմիջապես կուղարկեմ։

Առանց տղային նայելու, Սփանգլերը քրքրեց գրպանները, հանեց մի բուռ մանր դրամ և մի թղթադրամ և մի խաշած ձու։

— Վերցրու,— ասաց,— կարող է պետք գալ,— նա տղային մեկնեց թղթադրամը։— Կվերադարձնես, երբ մայրդ փող կուղարկի,— ասաց նա և ցույց տվեց ձուն։— Յոթ օր առաջ մի գինետնից վերցրի ու գրպանս դրեցի։ Երջանկություն է բերում։

Տղան նայեց դրամին։

— Այդ ի՞նչ եք անում,— ասաց նա։

— Դատարկ բան է,— պատասխանեց Սփանգլերը,— վերցրու։

— Շնորհակալություն,— ասաց տղան։ Նա կանգնեց զարմացած և շփոթված,— շնորհակալություն,— կրկնեց նա և գրասենյակից դուրս շտապեց։

Սփանգլերը հեռագիրը տարավ գիշերային հեռագրող Վիլյամ Գրոգանին։

— Վճարովի է, Վիլլի,– ասաց նա,– ինքս կվճարեմ։

Միստր Գրոգանը միացրեց մեքենան և սկսեց տառ առ տառ հաղորդել հեռագիրը։

Տիկին Մարգըրեթ Սթրիքման

1874 Բիթլ փողոց

Յորք Փենսիլվանիա

Սիրելի մայրիկ, խնդրում եմ հեռագրով փոխանցիր երեսուն դոլար։ Ուզում եմ տուն գալ. լավ եմ, ամեն ինչ կարգին է։

Ջոն

Հոմեր Մաքոլին նայեց առաքման սեղանին. չկա՞, արդյոք, առաքման կամ էլ հեռախոսային կանչերի հեռագիր։ Միստր Սփանգլերը հետևում էր նրան, իսկ հետո հարցրեց.

— Քեզ դո՞ւր է գալիս ցրիչի աշխատանքը։

— Այն էլ ինչպե՜ս,— ասաց Հոմերը,— ամեն ինչից շատ եմ սիրում. տարբեր մարդկանց ես տեսնում, տարբեր տեղեր ես գնում։

— Ճիշտ է,— ասաց Սփանգլերը, հետո սևեռուն նայեց տղային։

— Ինչպե՞ս քնեցիր երեկ գիշեր։

— Հրաշալի,— ասաց Հոմերը։— Շատ հոգնած էի, բայց հրաշալի քնեցի։

— Դպրոցում մի քիչ ննջեցի՞ր այսօր։

— Մի քիչ։

— Ո՞ր դասին։

— Հին պատմության։

— Իսկ սպո՞րտը,— ասաց Սփանգլերը,— ուզում եմ ասել, որ այս գործի պատճառով երևի չես կարողանա մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին։

— Մասնակցում եմ,— ասաց Հոմերը,— ամեն օր ֆիզկուլտուրա ունենք։

— Իսկապե՞ս,— ասաց Սփանգլերը,— երբ ես Իթաքայի միջնակարգ դպրոցում էի, մասնակցում էի երկու հարյուր քսան յարգ արգելավազքին։ Մեր հովտի չեմպիոնն էի,— հեռագրատան վարիչը լռեց, հետո շարունակեց։— Դու իսկապե՞ս սիրում ես այս գործը։

— Ես ուզում եմ լինել ամենալավ ցրիչը, որ այս գրասենյակը երբևէ ունեցել է,— պատասխանեց Հոմերը։

— Շատ Լավ,— ասաց Սփանգլերը,— միայն թե քեզ մի տանջիր, այդքան արագ մի գնա, շուտ տեղ հասիր, բայց շատ արագ մի գնա։ Քաղաքավարի եղիր բոլորի հետ, վերելակի մեջ գլխարկդ հանիր և, ամենից կարևորը, աշխատիր ոչ մի հեռագիր չկորցնել։

— Այո, սըր։

— Գիշերվա աշխատանքը ցերեկային աշխատանքից տարբեր է,— շարունակեց Սփանգլերը։— Գիշերով չինական թաղամասը կամ քաղաքի ծայրամասը ոչ բոլորը կհամարձակվեն հեռագիր տանել, բայց դու մի վախեցիր։ Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։ Քանի՞ տարեկան ես։

Հոմերը թուքը կուլ տվեց.

— Տասնվեց,— ասաց նա։

— Հա, գիտեմ երեկ ասացիր,— ասաց Սփանգլերը։— Մենք իրավունք չունենք տասնվեց տարեկանը չլրացած երեխաներին աշխատանքի ընդունել, բայց մտածեցի, որ կարելի է քեզ փորձել։ Քանի՞ տարեկան ես։

— Տասնչորս,— ասաց Հոմերը։

— Ոչինչ, երկու տարուց տասնվեց կդառնաս։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Եթե որևէ բան չհասկանաս,— ասաց Սփանգլերը, ինձ մոտ արի։

— Կգամ, սըր,— ասաց Հոմերը։ Նա լռեց, հետո հարցրեց,— իսկ ի՞նչ բան են երգող հեռագրերը։

— Ոչինչ, մենք դրանցից շատ չենք ստանում։ Բավականին լավ ձայն ունես, չէ՞։

— Ես Իթաքայի առաջին երիցական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում երգում էի,— ասաց Հոմերը։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— դա ճիշտ այն ձայնն է, որ մեզ պետք է։ Հիմա, ասենք, միստր Գրոգանը ծննդյան շնորհավորագիր է ստացել, ինչպե՞ս պիտի անես։

Հոմերը մոտեցավ միստր Գրոգանին և երգեց.

Երջանիկ ծննդյան օր,

Բախտավոր ծննդյան օր։

Երջանիկ ծննդյան օր, սիրելի Գրոգան,

Բախտավոր ծննդյան օր։

— Շնորհակալ եմ,— ասաց միստր Գրոգանը։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը Հոմերին,— բայց դու չպետք է «սիրելի Գրոգան» ասես, այլ պետք է ասես «սիրելի միստր Գրոգան»։ Իսկ ի՞նչ պիտի անես շաբաթական տասնհինգ դոլարը։

— Մայրիկիս պիտի տամ,— պատասխանեց Հոմերը։

— Շատ լավ,— ասաց Սփանգլերը,— այսօրվանից դու աշխատում ես, դու այս հիմնարկության անդամ ես. լավ նայիր, ուշադիր լսիր, աչքերդ ու ականջներդ բաց պահիր։

Հեռագրատան վարիչը մի րոպե ցրված հայացքով նայեց, հետո ասաց.

— Ապագայում ի՞նչ ես երազում դառնալ։

— Ապագայո՞ւմ,— հարցրեց Հոմերը։ Նա մի քիչ շփոթված էր, որովհետև ամեն օր, իր ամբողջ կյանքի ընթացքում, շարունակ զբաղված էր ապագայի մասին երազելով, նույնիսկ, եթե ապագա ասելով նա հաջորդ օրն էր հասկանում։— Հաստատ չգիտեմ,— ասաց նա,— բայց ինձ թվում է, որ կուզենայի ապագայում ինչ֊որ բան դառնալ, գուցե կոմպոզիտոր կամ դրա նման մի բան։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— հենց այստեղից էլ պիտի սկսես։ Սա ամենահարմար տեղն է։ Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։ Լսո՞ւմ ես հեռագրի ձայնը, գեղեցի՞կ է։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Հանկարծ Սփանգլերը հարցրեց.

— Գիտե՞ս որտեղ է Չաթերթոնի թխվածքների խանութը, Բրոդվեյի վրա. վերցրու այս քառորդ դոլարը և ինձ համար խնձորով և հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բեր։ Երկուսը մեկ քառորդով են տալիս։

— Լավ, սըր,— ասաց Հոմերը և, օդի մեջ բռնելով մետաղադրամը, գրասենյակից դուրս վազեց։

Սփանգլերը նայեց նրա ետևից՝ հետո ընկավ մոռացության գիրկը։ Երբ սթափվեց, դարձավ դեպի հեռագրիչը և ասաց.

— Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։

— Լավ տղա է,— ասաց միստր Գրոգանը։

— Ես էլ եմ կարծում, որ լավն է,— ասաց Սփանգլերը։— Սանթա Կլարա պողոտայի վրա ապրող մի լավ, աղքատ ընտանիքից է։ Հայր չունի, եղբայրը բանակում է։ Մայրը պահեստում ամառները միրգ է փաթեթավորում, քույրը նահանգային քոլեջ է գնում։ Միայն թե երկու տարով փոքր է աշխատանքի համար անհրաժեշտ տարիքից, ուրիշ ոչինչ։

— Իսկ ես երկու տարով անհրաժեշտից մեծ եմ,— ասաց միստր Գրոգանը,— յոլա կգնանք։

Սփանգլերը վեր կացավ։

— Եթե իմ կարիքը զգաս,— ասաց նա,— ես Կորբետի մոտ եմ. կարկանդակները ձեր մեջ բաժանեք,— խոսքը չավարտած, նա զարմացած կանգ առավ, երբ տեսավ Հոմերին, որը վազելով գրասենյակ մտավ՝ փաթեթը ձեռքին։

— Անունդ ի՞նչ է,— Սփանգլերը համարյա բղավեց տղայի վրա։

— Հոմեր Մաքոլի,— ասաց Հոմերը։

Հեռագրատան վարիչը ձեռքը դրեց նոր ցրիչի ուսին։

— Ապրես, Հոմեր Մաքոլի,— ասաց նա,— դու ճիշտ այն տղան ես, որ պետք է այս գրասենյակին գիշերային աշխատանքի համար. դու հավանաբար, ամենաարագ շարժվող էակն ես ամբողջ Սան Հոակին հովտում։ Դու շատ մեծ մարդ կդառնաս մի օր, եթե ապրես։ Այնպես արա, որ ապրես։

Մինչ Հոմերը աշխատում էր հասկանալ այդ մարդու ասածը, նա շրջվեց և դուրս եկավ գրասենյակից։

— Լավ, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— բեր տեսնենք։

Հոմերը կարկանդակները դրեց նրա սեղանին, իսկ միստր Գրոգանը դեռ շարունակում էր խոսել.

— Հոմեր Մաքոլի իմ անունը Վիլյամ Գրոգան է. բայց ինձ Վիլլի են ասում։ Թեև վաթսունյոթ տարեկան եմ։ Շատ հին հեռագրիչ եմ, աշխարհում ձեռքի ապարատով ամենավերջին հեռագրիչներից մեկը։ Ես նաև այս գրասենյակի գիշերային գլխավոր հեռագրիչն եմ։ Ես նաև մի մարդ եմ, որն աշխարհում կատարված հրաշալի գործերից հիշողություններ ունի։ Ես նաև քաղցած եմ։ Արի հարձակվենք խնձորով ու սերուցքով պատրաստված այդ կարկանդակների վրա։ Այսօրվանից ես ու դու բարեկամներ ենք։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Ծեր հեռագրիչը կարկանդակներից մեկը չորս մասի բաժանեց, և նրանք սկսեցին ուտել հնդկական ընկույզով ու սերուցքով պատրաստված կարկանդակը։

— Անհրաժեշտության դեպքում քեզնից կխնդրեմ, որ ինձ համար որևէ հանձնարարություն կատարես,— ասաց միստր Գրոգանը,— երգելիս ինձ ընկերակցես կամ պարզապես նստես ու ինձ հետ զրուցես։ Երբ հարբած լինեմ, քեզնից մեծ նրբանկատություն է պահանջվում, մի բանք որ չի կարելի սպասել տասներկու տարեկանից բարձր մարդկանցից։ Քանի՞ տարեկան ես։

— Տասնչորս,— ասաց Հոմերը,— բայց կարծում եմ, որ բավարար չափով զգայուն եմ։

— Բարի,— ասաց միստր Գրոգանը,— քո խոսքին հավատում եմ։ Հույսս դնում եմ քեզ վրա, վստահ լինելով, որ դու ամեն գիշեր կհսկես, որպեսզի ես իմ պարտականությունները կարողանամ կատարել։ Սառը ջուր շաղ կտաս երեսիս, եթե կարգին չարթնացա, դրան պետք է հաջորդի մի բաժակ տաք սև սուրճը, որ պետք է բերես Կորբետի մոտից։

— Կանեմ, սըր,— ասաց Հոմերը։

— Փողոցում բոլորովին այլ կերպ պետք է վարվես,— շարունակեց միստր Գրոգանը։— Եթե ինձ տեսնես ալկոհոլի գիրկն ընկած, բարև տուր և անցիր, թող ինձ երանությանս մեջ։ Շատ զգայուն մարդ եմ և նախընտրում եմ հոգածության առարկա չլինել

— Սառը ջուր և սուրճ՝ գրասենյակում,— ասաց Հոմերը,— ողջույն՝ փողոցում. հասկացա, սըր։

Միստր Գրոգանը շարունակեց՝ բերանը լիքն էր սերուցքով։

— Կարծում ես, որ այս աշխարհը ավելի լա՞վ է լինելու պատերազմից հետո։

Հոմերը մի պահ մտածեց, ապա ասաց.

— Այո, սըր։

— Հնդկընկույզի սերուցք սիրո՞ւմ ես,— հարցրեց միստր Գրոգանը։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Հեռագրատուփը ծղրտաց։ Միստր Գրոգանը պատասխանեց կանչին և, նստելով գրամեքենայի առաջ, շարունակեց խոսել.

— Ես նույնպես շատ եմ սիրում։ Սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես՝ երգ։ Կարծեմ դու ասացիր, որ մի ժամանակ երգել ես կիրակնօրյա դպրոցում։ Խնդրում եմ, բարի եղիր կիրակնօրյա մի երգ երգել, մինչև ես Վաշինգտոնից ստացված այս հեռագիրը մեքենագրեմ։

Հոմերը երգեց «Դարերի ապառաժը», մինչ միստր Գրոգանը մեքենագրում էր հեռագիրը, որը միսիս Ռոզա Սանդովալին էր ուղղված, 1129 գ փողոց, Իրաթա, Կալիֆոռնիա։ Հեռագրում ռազմական բաժանմունքը տեղյակ էր պահում միսիս Սանդովալին, որ նրա որդին, Ժուան Դոմինիկո Սանդովալը, սպանվել է ռազմադաշտում։ Միստր Գրոգանը հեռագիրը մեկնեց Հոմերին, հետո մի մեծ կում խմեց աթոռի կողքի դարակում պահած շշից։ Հոմերը վերցրեց հեռագիրը, դրեց ծրարի մեջ, կնքեց, ծրարը դրեց գլխարկի մեջ և գրասենյակից դուրս եկավ։ Երբ ցրիչը մեկնել էր, ծեր հեռագրիչը բարձրաձայն երգեց «Դարերի ապառաժը» երգը։ Չէ՞ որ ինքն էլ մի ժամանակ երիտասարդ էր եղել։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ես անծանոթ բառեր չգտա։

2. Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ մտքերը․

Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։

Ցանկացած իրավիճակում մարդը չի կարող վատը լինել, եթե իհարկե նա «մարդ» է։

Без рубрики

Դասարանական աշխատանք

1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները`նշելով հնչյունափոխությունը։ 

Կիսամյակ-կես արմատի ե տառը դարձել է ի, վիրաբույժ վերք արմատի ք տառը սղվել է և ե տառը դարձել է ի, զինագործ-զենք բառի ք տառը սղվել է և ե դարձել է ի , վիճաբանություն վեճ արմատի ե տառը դարձել է ի։

2. Կապակցությունների իմաստն արտահայտե՛ք մեկ բառով։ Նշե՛ք կատարվող հնչյունափոխությունը։ 

կրունկները կոխելով-Կրնկակոխ

բարձր հասակ ունեցող- բարձրահասակ

դեմքի գիծ-դիմագիծ

խ ջուր-Խ

բուրդ տվող-բուրդատու

բարձր դիրք ունեցող- բարձրադիրք

գինի վաճառող- գնեվաճառ

միտք անել-մտածել

պատիժ տալ-պատժել

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ

զրույց անել- զրուցել

3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնայինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գայիսոն։

Գ․ Կրի-ա, Մարոյի, մի-այն։ 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

117. Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են հակադարձ համեմատական մեծություններ, և գտե՛ք նրանց հակադարձ համեմատականության գործակիցը.

Y5102550100125
x2512 1/252 1/21 1/41

Լուծում

25 x 5 = 125

12 1/2 x 10 = 125

2 x 25 = 125

2 1/2 x 50 = 125

1 1/4 x 100 = 125

1 x 125 = 125

Պատ․ գործակիցը 125 է։՝

118. Հաշվե՛ք x կողով խորանարդի ծավալը, եթե x = 3 սմ, 4 սմ, 5 սմ, 6 սմ։ Հակադարձ համեմատակա՞ն են արդյոք խորանարդի ծավալը և նրա կողի երկարությունը։ Իսկ ուղի՞ղ համեմատական։

3 x 3 x 3 = 27

4 x 4 x 4 = 48

5 x 5 x 5 = 125

6 x 6 x 6 = 216

Պատ․՝ Ուղիղ համամատական չէ:

126. Համեմատե՛ք թվերը.

բ) 901/1000 և 8 7/9

901/1000 < 8 7/9

դ) 3/2500 և 823/17

3/2500 < 823/17

զ) 14 5/8 և 353/24

14 5/8 < 353/24

128. Երկու գումարելիներից մեկը 644 է և գումարի 4/5 -ն է։ Որքանո՞վ է այդ գումարելին մեծ մյուսից.

Լուծում

  1. 1-4/5=1/5
  2. 644:4/5=X:1/5
  3. X=644×1/5:4/5
  4. 644×1/5:4/5=161
  5. 644-161=483

Պատ․՝մեծ է 483-ով։

Հայոց լեզու, Մայրենի

Հոմեր

Նրա Հոմեր եղբայրը, մի հին հեծանիվ նստած, արիաբար պայքարում էր գյուղական ճանապարհի ցեխի ու փոշու դեմ։ Հոմեր Մաքոլիի հագին հեռագրատան ցրիչի բաճկոն էր, որ շատ էր մեծ և մի գլխարկ, որ բավական փոքր էր։ Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ, որ շատ սիրելի էր Իթաքայի բնակիչներին։ Հեռագրացրիչի շուրջը պտղատու և խաղողի այգիներ էին՝ ծուլորեն փռված Կալիֆոռնիայի հինավուրց հողի վրա։ Թեև Հոմերը շտապում էր, բայց նրա աչքից չէր վրիպում շրջապատի հրապույրից և ոչ մեկը։ «Նայիր, ասում էր նա իրեն՝ հողը, ծառը, արևը, խոտը և ամպը ցույց տալով, նայիր դրանց, խնդրեմ»։ Նա սկսեց հեծանիվով զարդագծեր քաշել՝ մարմնի շարժումները հարմարեցնելով այդ նախշերին, երգել ինչ֊որ պարզ, սրտահույզ եղանակ։ Նրա մտքում այս եղանակը հնչեց նվագախմբով, հետո նվագախմբին միացան մոր տավիղն ու քրոջ՝ Բեսի դաշնամուրը։ Եվ վերջապես, որպեսզի ընտանիքը ամբողջական դառնա, խմբին միացավ ակորդեոնը՝ երաժշտությունը դաշնավորելով զուսպ և զվարթ քաղցրությամբ. Հոմերը հիշեց իր Մարկուս եղբորը։

Հոմերի երաժշտությունը խլացավ երկնքով սլացող երեք անհավատալի առարկաների աղմուկից։ Ցրիչը զարմանքով վերև նայեց և ընկավ մի փոքր, անջուր առվի մեջ։

— Ինքնաթիռնե՜ր,— ասաց Հոմերն ինքն իրեն։ Ագարակի մի շուն արագ ու մեծ հանդիսավորությամբ հարձակվեց նրա վրա և կարևոր պատգամ ունեցողի տեսքով սկսեց հաչել։ Հոմերը ուշադրություն չդարձրեց շանը։ Մի անգամ միայն շրջեց գլուխը և կենդանուն գրգռեց. «հաֆ, հաֆ», նորից նստեց հեծանիվը և ճանապարհը շարունակեց։

Երբ հասավ քաղաքի ծայրամասը, առանց կարդալու անցավ մի ցուցանակի կողքով, որի վրա գրված էր.

Իթաքա, Կալիֆոռնիա։

Ուր ուզում ես գնա, տնից լավ տեղ չկա.

Բարի գալուստ, օտարական։

Հաջորդ փողոցի անկյունում նա կանգնեց, սպասելով զորակոչիկներով լցված ավտոշարասյան անցնելուն։ Նա ողջունեց այդ մարդկանց ճիշտ այնպես, ինչպես իր Յուլիսիս եղբայրն էր ողջունել մեքենավարին և թափառաշրջիկներին։ Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին։ Եվ ինչո՞ւ չպատասխանեին։ Ի՞նչ ունեին կորցնելու…

Աղբյուրը

Հեղինակ ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, վեպից։ 

Առաջադրանքներ 

1.Քննարկեք հետնյալ ցուցանակը.
Իթաքա, Կայիֆոոնիա:
Ուր ուզում ես գնա, տնից  լավ  տեղ  չկա.
Բարի գալուստ, օտարական:
2.  Հովհ. Թումանյանի ո՞ր բանաստեղծության հետ կհամեմատեք այս ցուցանակը:

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան


3.  Համեմատեք հետևյալ երկու պատկերները և ձևակերպեք հարցը.
ա) Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ  հինգ  հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց  տղայի ողջույնին: Նրանք կարող էին այդ անել, բայց  չարեցին: (Գլուխ 1):
բ) Բազմաթիվ զինվորներ պատասխանեցին ցրիչի ողջույնին: Եվ ինչո՞ւ չպատասխանեին:

 Ի՞նչ ունեին կորցնելու …

Ինչու՞ զինվորները պատասխանեցին Հոմերի ողջույնին, իսկ գնացի մեջ եղող հինգ հոգին չպատասխանեցին Յուլիսիսին։
Բառային աշխատանք.
1. Արևը մայր էր մտնում երեկոյան քնկոտ խաղաղությամբ …
ա) Ընդգծված պատկերը ներկայացրեք այլ բառով կամ բառակապակցությամբ:

Հանդարտ մայրամուտ
բ) Կազմեք նոր բառակապակցություններ քնկոտ բառով:

Քնկոտ երեխա, քնկոտ արջ,քնկոտ վիճակ։
2. …Պտղատու և խաղողի այգիներ ծուլորեն փռված…
ա) Ո՞ր բաոով կփոխարինեք ծուլորեն բառը, որ պատկերը չփոխվի:

․․․Պտղատու և խաղողի այգիներ հանգիստ փռված․․․
բ) Կազմեք նոր պատկերներ՝ օգտագործելով ծուլորեն  փռված բառակապակյությունը:

Այգեպանի շունը ծուլորեն փռվել էր նրա կողքին։
3. Ի՞նչ տարբերության եք տեսնում հետևյալ երկու արտահայտությունների միջև.
ա) մի փոքր, սառը առվակ,
բ) մի փոքր սառը առվակ:

Ա տարբերակում մի «փոքր» բառը վերաբերում է առվակին, իսկ բ տարբերակում «փոքր» բառը վերաբերում է «սառը» բառին։
Ինքներդ կազմեք նման օրինակներ:

ա) Մեծ, մրգերով լի աման։

բ)Մեծ մրգերով լի աման։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Տնային աշխատանք

Գործնական քերականություն

  1. Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:

Գիրք-գրքեր,առու-առվով,լուսին-լուսնի, երկինք-երկնքի, ջուր-ջրեր, հեռագիր-հեռագրով։

  1. Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:

Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:

Աշխարհում ամենակարևոր բաներից մեկն է շնորհքով մարդ լինելն է առավել ևս` մարդ մնալը։ Մարդն իր կյանքի ողջ ընթացքում երկար ճանապարհ է անցնում, որը լի է փորձություններով, հաճողություններով, ուրախությամբ և վշտով։ Սակայն բոլոր դեպքերում էլ մարդ չպիտի խոնարհ լինի,չարհամարի մարդկությունը և շարունակել ապրել։ Եվ չչարանա մարդկության դեմ։

  1. 1. Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

Հայոց լեզու, Մայրենի

Մաթեմատիկա

90. Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ
զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

Լուծում

13 : 1352 = 2 : x

x=1352×2:13=28

Պատ․՝ 28 գրամ։

91. Լուծե՛ք խնդիրը` համեմատություն կազմելով.

բ) Հետիոտնը անցնում է 12 կմ` քայլելով 4 կմ/ժ արագությամբ: Քանի՞ կիլոմետր կանցնի նա նույն ժամանակում, եթե քայլի 4 1/2 կմ/ժ արագությամբ:

Լուծում

12 : x = 4 : 4 1/2

12×4 1/2 :4=27/2=13 1/2

Պատ․՝ 13 1/2 կիլոմետր։

100. Մեքենան ճանապարհի վերջնակետին է հասել 2 օրում։ Առաջին օրն այն անցել է 450 կմ, երկրորդ օրը՝ առաջին օրն անցածի 4/3 -ը։ Յուրաքանչյուր 100 կմ ճանապարհն անցնելու համար մեքենան ծախսել է 11 լ բենզին։ Քանի՞ լիտր բենզին է անհրաժեշտ եղել ամբողջ ճանապարհն անցնելու համար:

Լուծում

  1. 450×4/3=600
  2. 450+600=1050
  3. x/11=1050/100
  4. x=1050×11:100=231/2=115 1/2

Պատ․՝ 115 1/2 լիտլ։