Հայոց լեզու, Մայրենի

Իմ ամառը

       Ամառն ավարտվեց։ Այն անցավ շատ աննկատ։ Եվ չնայած դրան այն թողեց շատ անմոռանալի տպավորություններ ։Ես իմ ամառը շատ լավ եմ անցկացրել։ Արձակուրդիս մի մասը անցկացրել եմ Գյումրիում։ Այն շատ լավ առիթ էր Երևանի շոգից ազատվեու։ Այնտեղ գեղեցիկ և հով եղանակ էր։ Իսկ երեկոները երբեմն ստիպված էինք լինում տաք հագնվել։ Շատ գեղեցիկ քաղաք է Գյումրին։ Տպավորություններս դեռ վառ են։ Կցանկանայի նորից գնալ։ Արձակուրդիս ընթացքում եղել եմ նաև Մեղրիում՝ իմ մորաքրոջ մոտ։ Չնայած այնտեղ  շատ շոգ էր, բայց դա չխանգարեց գեղեցիկ և լավ ժամանակ անցկացնելու։  Եվ ի՞նչ ամառ առանց Սևանի։ Սևանը  իր հյուրընկալ և գեղեցիկ դռներն էր բացել Հայաստանի տարբեր վայրերից ժամանած պարի խմբերի համար, և այնտեղ իմ պարի խմբով մենք նույնպես համերգ տվեցինք։ Իսկ ավելի ուշ Սևան գնացի արդեն իմ հարազատների հետ։ Այնտեղ ժամանակը նույնպես շատ լավ անցավ։  Լողացինք Սևանի ջրերում,  իսկ ալիքների հետ հետաքրքիր  պար էինք բռնել։  Մի քանի անգամ գնացել եմ նաև լողավազան։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և տպավորիչ։   Ամառվա ընթացքում կարդացել եմ նաև մի քանի հետաքրքիր  գրքեր։ Դե իսկ հիմա ժամանակն է արդեն թարմ ուժերով վերադառնալ իմ սիրելի դպրոց և մեզ նվիրել կրթությանը։  Բոլորիս բարի երթ։

Հայոց լեզու, Մայրենի

Դասարանական աշխատանք

Դասարանական աշխատանք

1.   Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է: Գտի՛ր ավելորդ բառը և բացատրի՛ր ընտրությունդ: 

Ա. Գառնուկ, ձիուկ, մարդուկ, բազուկ, պոչուկ:  

Բազուկ

Բ. Բլրակ, առվակ, գուշակ, գնդակ:

Գուշակ

Գ.Մարդիկ, ձկնիկ, փոքրիկ, գնդիկ, մկնիկ:

Մարդիկ  

2. Լուծի՛ր գլուխկոտրուկները: 

Պատմել – 2 + վերջածանց 

Պատմիչ

Ամիս + 1 + դաշտ 

մարտադաշտ

Տեսնել – 3 + 1 + դասարան – վերջածանց 

տեսադաս

Ձեռք — 1+ 1 + (աշխատանք)

ձեռագործ

Բնակարան+ տեսնել,,,= 

տնտես

Երգիծանք+1+դեմք,= 

ժպտադեմք

3. Ի՞նչն է սխալ այս նախադասության մեջ, ուղղի՛ր:  Կարող ես օգտվել բառարանից։ 

 Հովիվը  հորն ընկած այծին դուրս բերեց  և տարավ հորանի մոտ:  

4. Գրաբարում նույնպես գործածվում էր «օդաչու» բառը: Նարեկացին գրում է  

«Նետս արձակեցեր օդաչուս »: Ի՞նչ է նշանակում «օդաչու» բառն այստեղ, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակաշրջանում օդանավեր չկային: 

Օդաչու բառը նշանակում է նետաձիգ։

5. Տրված բառերի տառերից նոր բառեր ստացի՛ր:  

Քերծե –  ծեր, երեք, երե, քերծ

վայրագ-  վայր, արագ, գեր, գավ, այր

սրբել-  բեր, սեր, սրել, երբ, Բել

ռիթմ – թիռ, թիմ, թի

ոսոխ-  սոխ, ոխ,

նյութ- թույն, ութ։

շանթ-  թան, շան։

ճագար — ճար, ճրագ, Արա, արագ

մահիճ-  մահ, ճիմ, համ, հիմա, ահ։