Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզոց, Դզզոց,

Եկաւ

Նստաւ

Ճակտին վըրան.

Բացավ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկավ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց.

Կըծեց, ծակեց, 

Թույնը թափեց

Նշան դրավ,

Ելավ, թռավ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս, 

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին 

Դու ի՞նչ ունես:

-Այդ  պարտքս է

Բայց ինձ լսե՝

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:

Մոծակը փոքրիկ, բայց խորամանկ է։

2. Բացատրի՛ր այս տողերը՝ 

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից:

Այնտեղ ասվում է, որ չպետք է խաբվել մոծակի փոքր չափսերին։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Ասելիքը այն է որ չպետք է գնահատել մարդուն արտաքինով այլ պետք է գնահատել մարդուն ներքին։

4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստեր Կոմիտասի մասին,  ներկայացնել բլոգում։ Պատրաստ լինել բանավոր դասարանում ներկայացնել։ 

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում։Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 20-ին  Փարիզում։