Без рубрики

Մաթեմատիկա

1.Ուղղանկյան պարագիծը 84 սմ է:Ուղղանկյան երկարությունը հավասար է 35 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:  

Լուծում

  1. 84 — (35 x 2) = 14
  2. 14 : 2 = 7
  3. 35/7 = 5

Պատ․՝ 5

2. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, անագից և նիկելից, որոնք վերցված են 5 : 2 : 1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 448 կգ համաձուլվածք:

Լուծում

  1. 5 + 2 + 1 = 8
  2. 448 : 8 = 56
  3. 5 x 56 = 280
  4. 2 x 56 = 112

Պատ․՝ պղինձ – 280 կգ, անագ – 112 կգ, նիկել – 56 կգ

3.Գտիր անհայտը: d : 7/8 = 2/11 : 14/11

  1. 2/11:14/11=2/11×11/14=1/7

d=1/7×7/8

2.7/8×1/7=1/8

Պատ․՝d=1/8

4.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6: Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն: 

Լուծում

3/15 = 6/30

Պատ․՝ 30

5.5 պոմպ 3 ժամում քաշեցին 1800մ3 ջուր: Հաշվիր, թե որքա՞ն ջուր կքաշեն 5 այդպիսի պոմպերը 4 ժամում:

Լուծում

  1. 1800:3=600
  2. 600×4=2400

Պատ․՝ 2400մ3 ջուր

6.360 կգ հումքից ստացվում է 24 կգ ձեթ:Քանի՞ կգ հումքից կստացվի 12 կգ ձեթ:

Լուծում

  1. 360:24=15
  2. 15×12=180

Պատ․՝ 180 կգ

7.Այգում սոճիներ տնկեցին:Ծառերի 80%-ը ամրացավ, իսկ մնացածը՝ չորացավ: Գտիր, թե քանի՞ ծառ տնկեցին, եթե ամրացավ դրանցից 32-ը:

Լուծում

  1. 32×100/80=40

Պատ․՝ 40 ծառ

8.Քարտեզի վրա տեղանքի 20 կմ-ն համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է: Որոշիր քարտեզի մասշտաբը:

20 կմ = 2000000 սմ

Լուծում

  1. 2000000:5=400000

Պատ․՝ 1 : 400000

9.Քաղաքի 1 : 500 մասշտաբով քարտեզի վրա տեղադրված է քառակուսու ձև ունեցող պուրակը: Քառակուսու մակերեսը քարտեզի վրա 1 սմ² է:Գտիր պուրակի իրական մակերեսը:

Լուծում

  1. 500 x 500 =250000

Պատ․՝ 250000

10.Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 2 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BM հատվածը՝ 5 և 8 ծայրակետերով:

ֆ.png

Որոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BM հատվածին համաչափ PD հատվածի ծայրակետերի կոորդինատները:  

Լուծում

  1. P(-1)
  2. D(-4)

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

278․ Կատարե՛ք գործողությունները.

279․ Մի քաղաքից մյուսը հասնելու համար մեքենան ծախսել է 30 լ
բենզին, իսկ մոտոցիկլետը՝ 10 1/2 լ։ Քանի՞ տոկոսով է մոտոցիկլետի
ծախսած բենզինը պակաս մեքենայի ծախսածից:

Լուծում

1) 10 1/2 x 100 : 30 = 21/2 x 100 : 30 = 1050 : 30 = 35%


2) 100 — 35 % = 65 %                                                           

Պատ․՝ 65 %:

268․ Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի երկարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։

270․ Սյունակաձև դիագրամում (նկ. 31) ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.


ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։

5+10+15+35=65

Պատ․՝ 65 տ։

բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։

20+40+15=75

Պատ․՝ 75 տ։


գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։

30+40+20+10+25+30+40+20+5+10+15+35=280

Պատ․՝ 280 տ։


դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

Պատ․՝ Հուլիսին՝ 115տ։

Espanol

Español

Abla Español.-խոդեւմ է իսպամերեն

Como nosotros-ինչպես մենք

Pero-բայց

Sientate-նստիր

Al lado de Julia-Նստիր Ջուլիաի կոցք

Que bien-Ինչ լավ

Mis Padres-Իմ ծնողները

¿Dónde vives?-Որտեղ ես ապրում

Calle-Փողոց

En la calle de Cervantes- Սերվանդեսի փողոցում

Que serca-ինչ մոտ

Biblioteca-գրադարան

Vale-ok

Vamos֊գնանք

2.Contesta las preguntas

  1. ¿Cómo se llama la nueva compañera?-Nueva compañera es Grasiela
  2. ¿Es española?-No
  3. ¿De donde es?-Es de Argentina
  4. ¿Quién es su compañeta de mesa?
  5. ¿Donde de vive Julia?

3.¿Verdadero or falso?

  1. Graciela es francesa-falso
  2. Buenos Aires es una ciudad de Argentina-Verdadero
  3. Julia vive en la Plaza Mayor-Falso
  4. Julia y Gracielason compañeras.-Verdadero
Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Հոմերը նստեց միստր Գրոգանի դիմացի սեղանի առաջ։ Հեռագրալարերը լուռ էին, բայց հանկարծ տուփը սկսեց տկտկալ; Հոմերը սպասեց, որ միստր Գրոգանը պատասխանի, բայց նա չէր պատասխանում։ Հոմերը վազեց սենյակի մյուս կողմը։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— ձեզ են կանչում։— Նա սկսեց զգուշությամբ քաշել նրա թևը։

— Միստր Գրոգան, արթնացեք, արթնացեք։

Հոմերը վազեց դեպի ջրամանը և թղթյա բաժակը լցրեց ջրով։ Նա վազեց դեպի ծեր հեռագրիչը, բայց վախեցավ տրված հրահանգները կատարելուց։ Բաժակը դրեց սեղանին և նորից թափահարեց միստր Գրոգանին։

— Միստր Գրոգան,— ասաց նա,— արթնացեք, ձեզ են կանչում։

Հոմերը բաժակի ջուրը շաղ տվեց հեռագրիչի դեմքին։ Միստր Գրոգանը անմիջապես նստեց, աչքերը բացեց, նայեց Հոմերին, լսեց հեռագրի ձայնը և պատասխանեց.

— Ճիշտ այդպես,— ասաց նա տղային,— հիմա արագ, մի բաժակ սև սուրճ բեր, շտապիր։

Հոմերը գրասենյակից դուրս վազեց դեպի Կորբետի խորտկարանը։ Երբ վերադարձավ, ծեր հեռագրիչի աչքերը կրկին փակվում էին, բայց նա շարունակում էր աշխատել։

— Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։

Միստր Գրոգանը գծի մյուս ծայրի հեռագրիչին խնդրեց սպասել և սկսեց սուրճ խմել։

— Սկզբում սառը ջուրը շաղ տալ, իսկ հետո՝ սև սուրճ,— ասաց նա։

— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը,— կարևո՞ր հեռագիր է։

— Ոչ,— ասաց միստր Գրոգանը,— կարևոր չէ։ Բիզնես։ Փողի կուտակում։ Գիշերն է եկել, սակայն անպայման չէ այս գիշեր հանձնել։ Բայց ես պետք է ընդունեի։

Նա ձայնը բարձրացրեց, որովհետև արթուն էր և իրեն նորից ուժեղ էր զգում։

— Արդեն քանի տարի է՝ ուզում են ինձ թոշակի ուղարկել,— բղավել նա,— ուզում են իմ փոխարեն մեքենաներ դնել։ Բազմացնողներ և հեռագրամեքենաներ,— ասաց նա արհամարհանքով,— մեքենաներ՝ մարդկանց փոխարեն։— Նա այժմ խոսում էր մեղմ, կարծես ինքն իր հետ կամ այն մարդկանց հետ, որոնք ուզում էին իրեն հանել իր տեղից, իր աշխարհից։— Ի՞նչ կլինի իմ վիճակը, եթե զրկվեմ այս աշխատանքից։ Երևի մի շաբաթից կմեռնեմ։ Ամբողջ կյանքումս աշխատել եմ և հիմա չեմ կարող չաշխատել։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Գիտեմ, որ կարող եմ ապավինել քո օգնությանը, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— որովհետև դու արդեն օգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, փոքրիկ։

Նա միացրեց մեքենան։ Պատասխանը լսվեց, և նա սկսեց հեռագիրը մեքենագրել, բայց միաժամանակ խոսեց մի տեսակ հպարտությամբ և աշխույժով, որը Հոմերին շատ դուր եկավ։

— Ինձ աշխատանքից հանել,— բղավեց նա,— ինչո՞ւ, ես աշխարհի ամենաարագ հեռագրիչն եմ։ Վոլինսկուց էլ արագ հեռագրեր եմ ուղարկել և ստացել առանց սխալի։ Վիլլի Գրոգան. աշխարհի բոլոր հեռագրողները գիտեն այդ անունը։ Նրանք գիտեն, որ Վիլլի Գրոգանը բոլորից լավն է։

Նա լռեց և ժպտաց ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ վազողներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ ժամանակին էր աշխատանքի ընդունվել։

— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,— ասաց նա,— որովհետև դու և ես դեռևս ողջ ենք։

Հոմերն անմիջապես սկսեց երգել։

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ 

1. — Արդեն քանի տարի է ուզում են ինձ թոշակի ուղարկել, — բղավեց  նա,-ուզում են իմ փոխարեն մեքենանաներ դնել:       Բազմացնողներ  և հեrագրամեքենաներ,- ասաց նա արհամարհանքով,- մեքենաներ՝ մարդկանց փոխարեն …

Վա՞տ է մարդկանց փոխարեն մեքենաներ ունենալը:  Ինչո՞ւ:

Իմ կարծիքով դա շատ վատ է, քանի որ կրճատվում են աշխատատեղերը և մարդկային մտքի զարգացումը։


2.Մեկնաբանեք հետևյալ հատվածը.

Նա  լռեց և ժպտաց  ցրիչին, քաղաքի աղքատ ու կեղտոտ փողոցներից եկած այն տղային, որ անցյալ գիշեր և ճիշտ  ժամանակին  էր աշխատանքի ընդունվել:
— Մի ուրիշ երգ էլ երգիր, փոքրիկ,- ասաց նա,- որովհետև դու և ես դեռևս  ողջ են:
Հոմերն անմիջապես սկսեց երգել:

Այս հատվածը նրա մասին է, որ քանի դեռ ապրում ենք, պիտի վայելենք կյանքը։


3.Ճշտեք կետադրությունը.
Ճիշտ այդպես, տղաս,— ասաց նա,— մի մտահոգվիր, մի վախեցիր, ճիշտ այդպես պետք է անել։


4. Գրի՛ր շարադրություն․
Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն մեքենաները։

Ժամանակին մի մոլորակ կար։Այդ մոլորակում ողջ աշխատանքը մեքենաներն էին անում։Մարդիկ նույնիսկ չէին գնում դեպի սառնարան որպեսզի ուտելիք ուտեին։Որոշ ժամանակ անց մեքենաները փչացան և մարդկությունը սկսեց դանդաղ վերանալ չկարողանալու միտք զարգացնել և որևէ բան անել։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

239. Շրջանի համաչափության առա՞նցքն է արդյոք նրա տրամագիծը.

Պատ․՝ Այո։

241. Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։

ա)այո

բ)ոչ

գ)այո

դ)այո

զ)այո

ը)ոչ

247․ Քանի՞ տոկոսն է.

ա) 50-ը 100-ի

50×100/100=50%

գ) 125-ը 25-ի

125×100/25=500%

ե) 300-ը 30-ի

300×100/30=100%

249. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42 — ն ավարտվել են ոչ – ոքի արդյունքով։ Ոչ — ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

Լուծում

42×100/120=35

Պատ․՝ 35%:

251. Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է 7 3/5 սմ — ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորությունը, եթե քարտեզի մասշտաբը 1 : 1000000 է։

Լուծում

  1. 7։ 3/5=38/5
  2. 38/5×1000000=7600000

7600000 սմ = 76 կմ

Պատ․՝ 76 կմ։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։

— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։

— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։

— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։

— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է…

Կինն ընդհատեց նրան.

— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։

— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։

Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.

— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։

— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։

— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։

— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։

— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։

Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։

— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։

Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.

— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երբ տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։

Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։

Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.

— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։

Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։

— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։

 Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ու խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

կարեկցանք-Ցավակցություն, վշտակցություն

Համակել-պատել, լցնել

2. Առանձնացրո՛ւ Ռոզա Սանդովալին նկարագրող, բնութագրող նախադասությունները։ 

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։

3. Ներկայացրո՛ւ Հոմերի ապրումները` հեռագիրը փոխանցելիս։ 

Տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։

4. Ինչո՞ւ է հատվածն այդպես վերնագրված, բացատրի՛ր։ Ինքդ վերնագրի՛ր։  

Կյանքի ցավը

5. Բացատրի՛ր հոգով դառնանալ, գժի նման սուրալ դարձվածքները։ 

հոգով դառնանալ-տխրել

գժի նման սուրալ-արագ ընթանալ

6. Ինչո՞ւ էր կինը հետաձգում հեռագրի կարդալը։ 

Որպեսզի ինչքան հնարավոր է ուշ ստանար վատ լուրը։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։
  1. 7:1

215.Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակագծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։
Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հատակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

  1. 10:5=2
  2. 625×2=1250

Պատ.՝1250

221.Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն
են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

  1. 480×35/100=168
  2. 168×25/100=42

225.Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն գրելու դեպքում կստացվի
հավասարություն.
ա) x : 25 = 2 : 5,

x=25×2=5=10

x=10
գ) 38 : x = 19 : 5

x=38×5:19

x=10

ե) 81 : 72 = y : 36

y=81×36:72

y=81/2

227Կռահե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսն է`
ա) 36 սմ2

36=6×6
գ) 1 սմ2

1=1×1
ե) 49 մմ2

49=7×7

,

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

  1. Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը
    1 ։ 5000000 է։
  1. 1072կմ=107200000սմ
  2. 107200000։5000000=21 11/25

212.Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

  1. 660կմ=66000000սմ
  2. 66000000:2750000=24

214. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։
Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։

1:90

216.Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները
հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի
երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։

  1. 18մ=1800սմ
  2. 1800:4=450
  3. 450×10=4500
  4. 4500սմ=45մ

219.Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում
նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞
մանրակ էր պատրաստել բանվորը։

  1. 80×130/100=104

Պատ.՝104

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Երաժշտությանը գալիս էր Սանթա Կլարա պողոտայի վրա գտնվող Մաքոլիների բնակարանից։ Բեսը և միսիս Մաքոլին նվագում էին «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը։ Նրանք զինվոր Մարկուսի համար էին նվագում, որտեղ էլ որ նա գտնվելիս լիներ այժմ, որովհետև դա նրա ամենասիրելի երգն էր։ Հարևան տնից եկավ Մերի Արենան, կանգնեց Բեսի կողքին և սկսեց երգել։ Նա նույնպես երգեց Մարկուսի համար, որը նրա ամբողջ աշխարհն էր։ Փոքրիկ Յուլիսիսը լսում էր ու նայում։ Ինչ-որ բան, ինչ֊որ տեղ խորհրդավոր էր թվում նրան և, չնայած քունը տանում էր, նա ուզում էր հասկանալ… Ի վերջո հաղթահարեց քունը և հարցրեց.

— Մարկուսն ո՞ւր է։

Միսիս Մաքոլին նայեց տղային։

— Դու պետք է հասկանաս…— սկսեց նա, ապա լռեց։

Յուլիսիսը փորձեց հասկանալ, բայց չգիտեր, թե ինչը պետք է հասկանար։

— Ի՞նչը հասկանամ,— հարցրեց նա։

— Մարկուսը,— ասաց միսիս Մաքոլին,— Իթաքայից հեռու է գնացել։

— Ինչո՞ւ,— հարցրեց Յուլիսիսը։

— Մարկուսը բանակում է,— ասաց միսիս Մաքոլին։

— Ե՞րբ է տուն գալու,— հարցրեց փոքրիկ տղան։

— Երբ պատերազմն ավարտվի,— ասաց միսիս Մաքոլին։

— Վա՞ղը։

— Չէ, վաղը չէ։

— Ե՞րբ։

— Չգիտենք, սպասում ենք։

— Իսկ որտե՞ղ է հայրիկը,— ասաց Յուլիսիսը,— եթե սպասենք, նա՞ էլ Մարկուսի պես տուն կդառնա։

— Ոչ,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա չի դառնա տուն այդպես։ Նա չի քայլի, փողոցի սանդուղքով չի բարձրանա, չի մտնի տուն։

Այսքանը շատ էր փոքրիկ տղայի համար, և որովհետև միայն մի բառ կար, որով հույս ուներ հասնել ճշմարտության կամ էլ հանգստություն ձեռք բերել, նա արտասանեց այդ բառը.

— Ինչո՞ւ։

Միսիս Մաքոլին դարձավ Բեսին և Մերիին.

— Նույնիսկ մեծերի համար հեշտ չէ մահը հասկանալը,— ասաց նա,— ուր մնաց թե երեխան հասկանա, բայց ամեն մի կյանք մի օր պիտի ավարտվի։

Նա նայեց Յուլիսիսին։

— Այդ օրը քո հոր համար եկավ երկու տարի առաջ։

Նա նորից նայեց Բեսին և Մերիին։

— Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։ Ժամանակը և պատահականությունը, հիվանդությունն ու հոգնությունը նրա մարմինը տարան, բայց դուք նրան արդեն, վերադարձրել եք՝ ավելի երիտասարդ և ավելի կենսունակ։ Չեմ կասկածում, որ ասածներիցս շատ բան հասկացաք, բայց գիտեմ, որ այս մեկը պիտի հիշեք՝ բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

Երեխան այդ մասին մի պահ խորհեց, հետո հիշեց առավոտյան տեսածը.

— Խլուրդներն ի՞նչ են,— հարցրեց նա։

Մայրը պատրաստ էր նման հարցի։ Նա գիտեր, որ տղան աչքեր ունի, ավելին՝ տեսողություն, սեր և ծարավի է ամեն ինչ իմանալու։

— Գետնի տակի խլուրդները,— պատասխանեց մայրը,— երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։

Փոքրիկ տղան ընդունեց այս նորությունը։

— Այդ դեպքում որտե՞ղ է Հոմերը,— ասաց նա։

— Քո Հոմեր եղբայրը աշխատում է,— պատասխանեց միսիս Մաքոլին,— նա երեկ գործ ճարեց դասերից հետո աշխատելու համար։ Նա տուն կգա կեսգիշերին, երբ դու արդեն քնքած կլինես։

Տղան դա չկարողացավ հասկանալ։ Ի՞նչ է աշխատանքը։ Ինչո՞ւ է եղբայրը աշխատում։ Ի՞նչ հաճույք է մարդ ստանում աշխատելուց։

— Հոմերն ինչո՞ւ է աշխատում,— հարցրեց նա։

Աղջիկները համբերությամբ սպասում էին, իսկ միսիս Մաքոլին պատասխանում էր.

— Քո Հոմեր եղբայրը աշխատում է, որովհետև քո Մարկուս եղբայրը բանակում է։ Որովհետև մենք պետք է փող ունենանք, որ կարողանանք մթերք և հագուստ գնել, տան վարձ վճարել և օգնել ուրիշներին, ովքեր մեզնից ավելի կարիքավոր են։

— Ո՞ւմ,— հարցրեց Յուլիսիսը։

— Որևէ մեկին,— ասաց միսիս Մաքոլին,— աղքատին, օրինակ։

— Ո՞վ է աղքատը,— հարցրեց տղան։

— Բոլորը,— պատասխանեց միսիս Մաքոլին՝ ինքն իրեն ժպտալով։

Յուլիսիսը ուզում էր արթուն մնալ, բայց էլ չկարողացավ։

— Հիշեցեք,— ասաց մայրը բոլորին,— ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։

Միսիս Մաքոլին դարձավ տղայի քրոջը՝ Բեսին։

— Նրան անկողին դիր։

Բեսը և Մերին տղային ննջարան տարան։ Երբ նրանք գնացել էին, մայրը ոտնաձայն լսեց և շրջվեց, նրան թվաց, թե այնտեղ, դռան մոտ, տեսավ Մաթյու Մաքոլիին, որ կարծես մեռած չլիներ։

— Քնել էի,— ասաց ամուսինը,— քունս շատ էր տանում, Քեթի, ներիր ինձ, խնդրում եմ։

Ամուսինը ծիծաղեց ճիշտ Յուլիսիսի նման։ Իսկ հետո վերադարձավ Բեսը և ասաց.

— Հենց ուզում էին անկողին դնել՝ ծիծաղեց։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Առաջադրանքներ 

1. Գրել տրված բառերի երկուական հոմանիշ՝ բառարանի օգնությամբ. պողոտա-փողոց,ճանապարհ , խորհրդավոր-Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ, սանդուղք-աստիճան, ելարան, կասկածել-տարակուսել, երկբայել, աղքատ-չքավոր,չունևոր, օգնել-աջակցել,սատարել, գողանալ-հափշտակել, թալանել:

2. Համաձայնիր այս մտքերի հետ կամ հերքիր (մի համաձայնիր) դրանք՝ հիմնավորելով կարծիքդ:

ա) Բայց քանի դեռ մենք ապրում ենք, քանի դեռ միասին ենք, քանի դեռ մեզնից թեկուզ երկուսը կան և հիշում են նրան, աշխարհում ոչ մի բան լի կարող խլել նրան մեզնից։ Մարմինը միայն կարող են խլել, բայց ոչ նրան։ Դուք ձեր հորը ավելի լավ կճանաչեք, երբ մեծանաք և ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչեք։ Նա մեռած չէ, որովհետև դուք ողջ եք։

Այո ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ես հավատում եմ, որ քանի դեռ մեկին հիշում ես, նա ապրում է քո մեջ։

բ) … բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր չինի։ Իսկ աշխարհը լեցուն է մարդկանցով և հրաշալի կյանքով։

Ես կարծում եմ,որ եթե բարին մահանա, կյանքը ոչ թե կվերանա, այլ մարդիկ կապրեն դժոխային կյանքով։

գ) … երկնքի թռչունները, ծովի ձկները բոլորը կյանքի մասն են, մեր կյանքի մասը։ Ապրող ամեն ինչ մեզնից յուրաքանչյուրի մասն է։ Նույնիսկ շատ բաներ, որոնք մեզ նման չեն շարժվում, մեր մասնիկներն են։ Արևը մեր մասն է, ինչպես նաև հողը, երկինքը, աստղերը և օվկիանոսները։ Այդ ամենը մեր մասն են, և մենք ստեղծվել ենք, որպեսզի դրանք վայելենք և դրանց համար աստծուն շնորհակալ լինենք։

Այո, եկեք բոլորս այս ամենի համար սրտանց շնորհակալ լինենք աստծուն։

դ) Հիշեցեք, ձեր ունեցած ամեն ինչից պետք է բաժին հանեք ուրիշներին։ Դուք պետք է տաք նույնիսկ, երբ թվում է, թե տալը խենթություն է։ Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա ձեզնից չի գողանա, և արդեն գող չի լինի։ Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ բան կունենաք տալու համար։

Այո ես լիովին համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ես ինքս այդպես եմ անում։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`

ա) 3 սմ-ի

  1. 5000×3=15000սմ
  2. 15000սմ=150մ

գ) 10 սմ-ի

  1. 5000×10=50000սմ
  2. 50000սմ=500մ

ե) 8 1/5սմ-ի

  1. 8 1/5×5000=41000սմ
  2. 41000սմ=410մ
  1. Քարտեզի վրա հատվածն ունի 8 սմ
    երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածին տեղանքում համապատասխանում է մի հատված, որի երկարությունը հավասար է`

բ) 2 կմ-ի

  1. 2կմ=200000սմ
  2. 200000։8=25000

1:25000

դ) 124 կմ-ի

  1. 124կմ+12400000սմ
  2. 12400000:8=1550000

1:1550000

զ) 1400 կմ-ի,

  1. 1400կմ=140000000սմ
  2. 140000000:8=17500000

1:17500000

  1. Քարտեզի վրա եղած 5 2/5 սմ երկարությամբ հատվածին տեղանքում համապատասխանում է 27 կմ երկարությամբ հատված։
    Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։
  1. 27կմ=2700000սմ
  2. 5 2/5=27/5
  3. 2700000:27/5=500000

1:500000

218.Համեմատե՛ք.
ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը

  1. 16×37/100=5 23/25
  2. 37×16/100=5 23/25
  3. 5 23/25=5 23/25

Պատ․՝ հավասար են

գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը։

  1. 88×56/100=49 7/25
  2. 56×88/100= 49 7/25
  3. 49 7/25=49 7/25

Պատ․՝ հավասար են