Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

512.Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով.

81, – 93, 104, – 300, – 88, 112։

300,112,104,93,88,83

514.Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.

50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։

88,50,29,-18,-33,-37,-67

516. 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։

Պատ.`41

525.Գտե՛ք միանման ուղղանկյունանիստներից կազմված մարմինների ծավալները (տե՛ս նկ. 64)։

ա)

  1. 9×3×2=54
  2. 54×7=378սմ³

Պատ.`378սմ³

բ)

  1. 54×9=486սմ³

Պատ.`486սմ³

526.Խանութ են բերել 96 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 12 կապույտ գնդակի հետ դրվել է 4 կարմիր գնդակ։ Մեկ շաբաթ հետո 135 այդպիսի գնդակներ էլ են բերել։ Դրանք նույնպես բաժանել են խմբերի, որոնցում յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

  1. 12+4=16
  2. 96÷16=6
  3. 12×6=72 (կապույտ)
  4. 6×4=24(կարմիր)
  5. 9+6=15
  6. 135÷15=9
  7. 9×9=81 (Կապույտ)
  8. 9×6=54 (կարմիր)
  9. 72+81=153
  10. 24+54=78

Պատ.`153 կապույտ և 78 կարմիր գնդակ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

504. Հաշվե՛ք.

բ) |21| – |6| = 15

դ) |– 50| + |– 4|=54

զ) |15| · |– 12| = 180

507. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30։

| 0 | : 5 + 11= 11

| -15 | : 5 + 11 = 14

| -45 | : 5 + 11 = 20

| 10 | : 5 + 11 = 13

| -30 | : 5 + 11= 17:

508. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի հավասարություն.

բ) | – *| = 1

1, -1:

դ) 2 · |*| = 4

-2, 2:

զ) 3 + |*| = 6։

3, -3:

510. Համեմատե՛ք թվերը.

բ) – 9 > – 11,

դ) 0 > – 4,

զ) 1 > – 8։

522. Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։

Լուծում

  1. 200000×15/100=30000
  2. 200000+30000=230000
  3. 230000×15/100=34500
  4. 230000+34500=264500

Պատ՝ 230000 դրամ։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Առաջին մաս

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։

― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։

Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։

― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…

Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեցինչպես երբեք չէր արել։

― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։

― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։

Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։

Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։

― Իսկ մեզ ի՞նչ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։

― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։

― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրելոր ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։

Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

― Դու երևի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։

― Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ եւ շնիկի մասին բոլորովին չմտածել։

― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։

Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։

― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ եւ այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։

Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.

―Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։

Նրանց այլես չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ոչ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետեւ Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել էր,  անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը եւ մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։

Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ ե հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։

Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։

― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.

― Շնորհավորո՜ւմ ենք, ― եւ Մանչուկի առջեւ մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, եւ էլի ուրիշ նվերներ։

Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։

Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։

Հայրիկն ասաց.

― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս…

Մանչուկն իր ստացած չորս փաթեթների համար շատ ուրախ էր։ Նրանցից մեկի մեջ կային տուփով ներկեր, մյուսի մեջ՝ խաղալիք ատրճանակ, երրորդում՝ մի գիրք, չորրորդում՝ մի նոր կապույտ տաբատ։ Բոլորը նրան շատ դուր եկան։

«Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ― Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։

Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ , նայում էր, թե նա ինչպե՛ս է կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։

Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։

Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։

Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։

Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։

― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, — չո՜րս գավաթ է հարկավոր։

― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։

Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։

― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ

նայեց մայրիկի աչքերին։

― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։

Մայրիկը շոյեց Մանչուկի շեկլիկ մազերը։

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ես անհասկանալի բառ չգտա

  • Պատմի՛ր Մանչուկի մասին։ 

Մանչուկը բարի էր, հոգատար, ուրախ, յուրաքանչյուր բանում փորձում էր գտնել դրականը։

  • Ինչո՞ւ էր Մանչուկն անհամբեր սպասում իր ծննդյան տարեդարձին։ 

Մանչուկը սպասում էր իր ծննդյան տարեդարձին, որովհետև ուզում էր ստանալ նվերներ, փչեր ծննդյան տորթի մոմերը և սպասում էր հետաքրքիր անակնկալների։

  • Բնութագրի՛ր Կառլսոնին՝ տեքստից մեջբերումներ անելով։

Կառլսոնը ուզում էր նմանվել Մանչուկին և ավելի լավը երևար (―Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտ, և իմ տատիկը ավելի է նման տատիկի, քան քո տատիկը։)։ Նաև նա ուզում ամեն ինչում մասնակից լիներ (― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։)

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Գրաբար 

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:

կաքաւ մի – մի կաքավ

մի սպանաներ – մի սպանիր 

զբազում կաքաւս – շատ կաքավներ

յականատս քո – քո թակարդը

ի ձեռաց իմոց – իմ ձեռքից

 զսիրելիս եւ զազգականս քո – քո սիրելիներին և ազգականներին։

3. Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդն կալաւ կաքաւ մի։

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

4. Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդը և կաքավը

Որսորդը մի կաքավ բռնեց և ուզում էր մորթել: Եվ կաքավն ասաց.

 — Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավների ու կգցեմ քո թակարդները:

Եվ որսորդն ասաց.

 — Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքից, քանի որ  ուզում ես, քո սիրելիներին ու ազգականներին մատնես մահվան։

5. Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին):

Կաքավը չար, եսասեր, մորթապաշտ, զգացմունքներ չունեցող էր։

6.  Ի՞նչ է ցույց տալիս առակը: 

Առակը ցույց է տալիս, որ չարակամ արարքը կամ խոսքը ունենում է չար ավարտ։

Անգլերեն

English test

Ex.1

  1. My friends are great singers
  2. London is a fantastic city.
  3. Polish are realy good resturants.

Ex.2

  1. My friend don’t like U2
  2. Do you from the USA?
  3. She isn’t Swiss.She’s Italian
  4. Are your brothers like music?
  5. Is Julia Roberts Australian?
  6. They aren’t British. They’re American!
  7. My mother and father don’t pop music!

Ex.3

  1. A:How old is your brother?              B:He’s 14
  2. A:Who is your English teacher?        B:Mrs. Welch
  3. A:What are your names?                   B:I’m Clarie this is Kate.
  4. A:Where are you from?                    B:I’m from Poland.

Ex.4

  1. Belgium
  2. Britian
  3. Italy
  4. Poland
  5. Turkey
  6. Japan
  7. Canada

Ex.5

  1. Belgian
  2. British
  3. Italian
  4. Polish
  5. Turkey
  6. Japaneese
  7. Canadian

Ex.6

  1. I like this book.Its great!
  2. A:Do you like Paris?                       B:Yes it’s a fantastic city!
  3. A:This film is very good!                   B:Yes you right its fantastic!
  4. We don’t like pizza it’s terrible
Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

501. Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

9-ի

503. Իրար հավասա՞ր են արդյոք հակադիր թվերի բացարձակ արժեքները։

Այո

504. Հաշվե՛ք.

բ) |21| – |6|=15

դ) |– 50| + |– 4|=54

զ) |15| · |– 12|=180

ը ) |44| : |– 4|=11

517. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

բ) – 4 < -3,-2,-1< 0

դ) – 3 < -2,-1,0,1,2< 3,

զ) –1< 0 < 1։

520. Բերե՛ք երկու տարբեր ամբողջ թվերի այնպիսի երկու զույգերի օրինակներ, որոնցում՝

ա) առաջին զույգի ավելի մեծ թիվը փոքր լինի երկրորդ զույգի ավելի փոքր թվից:

3,-3 և 5,10

բ) առաջին զույգի ավելի փոքր թիվը փոքր լինի երկրորդ զույգի ավելի փոքր թվից։

20, -20 և 5, -5

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

498. Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում A (+5) ,B (–9), C (+2) , D (–20) կետերը։

A (+5)  5 միավոր աջ,

B (–9) 9 միավոր ձախ

C (+2) 2 միավոր աջ,

D (–20) 20 միավոր ձախ

500. Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները. – 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։

|– 10| = 10

|+1|=1

|-5|=5

|+12|=12

|+18|=18

|0|=0

|-19|=19

|-100|=100

502. Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

20-ի

504. Հաշվե՛ք.

ա) |– 6| + |4|=10,

գ) |– 3| – |– 1|=2

ե) |31| + |27|=58,

է) |– 18| · |– 21 |=378

517. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.

 ա) 0 < 1,2< 3,

գ) 8 < 9 < 10,

 ե) – 6 < -5,-4,-3,-2 < – 1,

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

479. Ճի՞շտ է արդյոք, որ այն ամբողջ թիվը, որը հավասար չէ զրոյի՝


ա) չի կարող հավասար լինել իրեն հակադիր թվին. — Ճիշտ է։


բ) կարող է ունենալ նույն նշանը, ինչ որ նրան հակադիր թիվը. – Սխալ է։


գ) բացասական է, եթե նրան հակադիր թիվը դրական է։ – Ճիշտ է։

481. Տրված են A (–11), B (+17) կետերը։ Գրե՛ք՝


ա) C կետի կոորդինատը, եթե այն հակադիր է A կետին,

C (+11):


բ) D կետի կոորդինատը, եթե այն հակադիր է B կետին։

D (-17):

489. Լաստը գետի հոսանքով 8 ժամում լողում է 24 կմ։ Քանի՞ ժամում նույն հեռավորությունը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ կանցնի նավակը, որի արագությունը չհոսող ջրում 7 կմ/ժ է։

Լուծում

  1. 24 : 8 = 3
  2. 7 — 3 =4
  3. 24 : 4 = 6

Պատ.՝ 6 ժամում:

490. Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը.

+18, +11, +2, 0, -1, -3, -7, -14

492.Երկու բրիգադ միաժամանակ սկսեցին փորել 225 մ երկարությամբ թունելը՝ շարժվելով իրար ընդառաջ։ Առաջին բրիգադը մեկ օրում 1/2 մ-ով ավելի էր անցնում, քան մյուսը։ Մեկ օրում քանի՞ մետր էր փորում բրիգադներից յուրաքանչյուրը, եթե հայտնի է, որ նրանք հանդիպեցին աշխատանքը սկսելուց 50 օր հետո։

Լուծում

  1. 1/2×50=25
  2. 225-25=200
  3. 200:50=4
  4. 4:2=2
  5. 2+1/2=2 1/2

Պատ.՝ 2 1/2մ և 2մ

Espanol

Español

1)Rellena los huecos con la forma correcta del verbo.

Su Hermano vive (vivir) en Buenos Aires.

  1. Pablo y Jorge estudian en el mismo colegio.
  2. Yo como a las dos y veinte.
  3. ¿Donde vives tu?
  4. Jorge estudia musica.
  5. Mis primos y yo vivimos en Arevalo.
  6. ¿Donde comeis?
  7. Mi madre trabaja en un hospital.
  8. Maria y yo hablamos mucho por telefono.
  9. Elena escribe en su diario todos los dias.

2) Completa estas preguntas con el verbo adecuado.

1.¿Donde trabaja tu padre?

En un banco.

2. ¿Que estudias?

Historia del Arte.

3. ¿Donde come profesor.

En un restaurante.

4. ¿Donde Maria?

En Sevilla.

5. ¿Que estudiais vosotros?

Matematicas.

6. ¿Que comes tu?

Un bocadillo.

Հայոց լեզու, Մայրենի

Ինձ երջանկացնում է…

Ամեն մարդուն երջանկացնում են տարբեր բաներ։ Մեկին երջանկացնում է գումարը, մյուսին ընտանիքը մեկ ուրիշին էլ փառքն ու պատիվը։ Ինձ կարող է շատ բան երջանկացնել, բայց առավել ևս ընկերներս,ընտանիքս և երաժշտությունը։Ընկերները շատ են կարող երջանկացնել, բայց նաև կարող են դժվար պահին դավաճանել։ Երաժշտությունը չի կարող դավաճանել, բայց դա ընդամենը րոպեական երջանկություն է։Իսկ ընտանիքը չի կարող դավաճանել և համարյա միշտ երջանկացնում է։

Իմ կարծիքով երջանկությունը ակնթարթ է, որը պետք է որսալ, վայելել և փորձել բաց չթողնել կամ պահել հիշողություննում։