Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

1. Տրված բաղադրյալ բառերը բաժանի՛ր բառակազմական միավորների:

Մարդանման- Մարդ–ա–նման

մեծատուն-մեծ–ա–տուն

սառնասիրտ-սառն–ա–սիրտ

ընկերասեր-ընկեր–ա–սեր

գործընկեր-գործ–ընկեր

Բ. 

Նմանություն — նման – ություն

տնակ — տուն – ակ

սառնության — սառն – ություն

սրտիկ — սիրտ – իկ

ընկերանալ — ընկեր – ան – ալ

սիրել — սեր – ել

գործիք — գործ – իք

գործիքային — գործ – իք – ային

գործիքավորել — գործիք – ա – վորել

2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերը կազմության ինչ տարբերություն ունեն: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Հրակարմիր, ջերմաստիճան, կիսագունդ, արևափայլ, …:

Բ. Հրեղեն, կարմրավուն, ջերմոց, ջերմային, ջերմոցային, աստիճանական, կիսատ, գնդակ, անփայլ, …:

Ա շարքում գտնվում են բարդ բառերը, իսկ Բ շարում ածանցավոր

3.       Լրացրո՛ւ մեկից ավելի արմատ և ածանց ունեցող (բարդածանցավոր) բառերի շարքը:

Սառնասրտություն, կիսագնդային, հեռախոսավարուհի, մարդասիրական, պատմագրական, մարդասպանություն:

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Խիտ սաղարթներ ունեցող=սաղարթախիտ,

գեղեցիկ քանդակված=գեղաքանդակ

նուրբ ճաշակով=նրբաճաշակ

լեռնային աշխարհ=լեռնաշխարհ

բարձր գագաթ ունեցող=բարձրագագաթ

թմբուկ խփել= թմբկահարել

սարսափ ազդող=սարսափազդու

ասֆալտով պատված=ասֆալտապատ

դանդաղ սահող=դանդաղասահ

քաղաքին հատուկ=քաղաքային