Հայոց լեզու, Մայրենի

Մթնշաղ

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,

Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

Մթնշաղ-վերջալույս,

խոհուն — մտածկոտ

անձավ — Քարանձավ, քարայր

նինջ — Քուն, մրափ

Խորհրդավոր — Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ

անսահման — Անչափ, անթիվ, անքանակ

  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:

Ես կանվանեի բանաստեղծությունը «խորհրդավոր երազ»

  • Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 

Բանաստեղծությունը ներկայացված է որպես մարդու երազ, որտեղ ամեն ինչ հրաշալի է, անցավ, խորհրդավոր և թվում է, որ ամեն ինչ անվերջ է։

  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով։

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ

Կապույտ մութի աշխարհում

Որպես երազ մոռացումի անձավում

Թվում է, թե անեզր է ամեն ինչ 

Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: 

«Որպես երազ մոռացումի անձավում»

Բոլորը ունեն երազանքներ և ցանկություններ։ Բայց ավելի լավ և ճիշտ է ստացվում, երբ մարդը մոռանում է երազանքների մասին և վերածում է այն նպատակների։ Նպատակին հասնելը շատ ավելի դժվար է, քան երազելը։ Բայց, երբ մարդիկ երազում են նրանք մենակ կարողանում են պատկերացնել, որ նրանք հասել են այդ բանին, բայց չեն հասնում իրականում։ Երազանքները ավելի լավ է նետել երազների մոռացումի անձավում և գնալ դեպի նպատակը առանց վախենալու դժվարություններից և առանց լսելու ուրիշի կարծիքը, ովքեր ասում են, որ դու չես կարող դա անել։