Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ:
կածան-ճանապարհ, արահետ
քարավան-եռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ:
պատռել-ճղել, ճեղքել, հերձել, պատառել
Մեծաժխոր-Մեծ ժխոր՝ աղմուկ բարձրացնող
Ապառաժ-Ժայռ, վեմ, առապար, քարաժայռ, քարաբլուր
2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:
Այն հին,հոգնած և ՝տանջված էր նրա կուրծքը պատռված էր իսկ մեջքը ջարդած։