Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:
Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա: Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց: Երբ նա զգաց հողը իր ոտքերի տակ, և լսեց նրա ծանոթների ձայնը, նա չեր հասկանում թե ինչ է զգում։ Սկզբում նա ուրախ էր և երջանիկ, իսկ հետո, երբ լսեց ձայները նրա ուրախ զգացմունքները սկսեցին անհետանալ և նրան սկսեցին շրջապատել միայն բացասական զգացմունքներ։ Եվ այդ պահին նրա մտքում կար միայն մեկ միտք և մեկ հարց «Ինչու՞»։ Նա չեր լսում ոչ մեկի ձայնը, նա լսում էր միայն նրա մտքերը։ Ուրիշները կանչում էին նրան և ուրախանում նրա վերադարձով, իսկ նա միայն փորձում էր պատասխանել նրա հարցին։ Նա փորձեց հիշել, թե ինչ է կատարվել և ինչու՞ նա զգաց տխրություն․․․
Նա հիշեց ինչպես էր նա բարձրանում օդապարիկով, նա տեսել էր երջանիկ երեխաների, որոնք մատով ցույց էին տալիս օդաարիկին և թռչկոտում ինչ-որ բան ասելով։ Նա համոզված էր, որ երեխաները ասում էին այն, ինչ որ ասում էր նա երբ փոքրիկ էր «Ես էլ ապագայում կգնամ այնտեղ, Մայրիկ։ Երբ ես մեծանամ, ես անպայման կլինեմ օդապարիկի վրա»։ Նա ժպտում էր, նայելով երեխաների դեմքերին։ Հետո նա նայեց դեպի նրա հարազատներին, որոնք ներքևը սպասում էին նրան։ Նրանք նորից վիճում էին, նորից իրար չեին զիջում։ Նրանք նորից փորձում էին թաքցնել նրանից, թե ինչ է կատարվում իրենց մոտ իրականում։ Նա գիտեր, թե ինչ դժվարություններ են նրանց մոտ, և նրանք գիտեին, որ նա պատրաստ էր օգնել նրան։ Եվ նա նորից մտածեց։ Ինչու՞ են նրանք թաքցնում դա ինձանից․․
Երբ նա վերևում էր, նրան նույնպես տանջում էր նույն հարցը «Ինչու՞․․» ինչու՞ էր նա ապրում ստի, հիասթափության և անարդարության աշխարհում։ Երբ նա ասեց հիասթափության և անարդարության մասին, ուղեկցորդը բղավեց ասելով, որ օդապարիկը այրվում է։ Նրանք սկսեցինք ընկնել։ Գալիս էր ուժեղ ծուխ, երբ նրանք ընկան, ուղեկցորդը հասցրեց փրկվել։ Իսկ նա ընդամենը փորձեց կանգնել, բայց նա չեր փորձում փրկվել։ Նրա մոտ վազեցին ծանոթները, բայց նա միայն ասեց «Ինչու» և նրա ձայնը, երբեկ էլ չլսվեց։
Նա մահացավ․․․առանց իմանալու նրա հարցերի պատասծանները։