1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները:
Ա. Վկայել — Ես վկայել էի, դու վկայել էիր, նա վկայել էր, մենք վկայել էինք, դուք վկայել էիք, նրանք վկայել էին:
Հուսալ — Ես հուսացել էի, դու հուսացել էիր, նա հուսացել էր, մենք հուսացել էինք, դուք հուսացել էիք, նրանք հուսացել էին::
Բ. Հեռանալ → Ես հեռացել էի, դու հեռացել էիր, նա հեռացել էր, մենք հեռացել էինք, դուք հեռացել էիք, նրանք հեռացել էին:
Մոտենալ → Ես մոտեցել էի, դու մոտեցել էիր, նա մոտեցել էր, մենք մոտեցել էինք, դուք մոտեցել էիք, նրանք մոտեցել էին:
Տեսնել → Ես տեսել էի, դու տեսել էիր, նա տեսել էր, մենք տեսել էինք, դուք տեսել էիք, նրանք տեսել էին:
Գ. Հասկացնել → Ես հասկացրել էի, դու հասկացրել էիր, նա հասկացրել էր, մենք հասկացրել էինք, դուք հասկացրել էիք, նրանք հասկացրել էին:
Արթնացնել → Ես արթնացրել էի, դու արթնացրել էիր, նա արթնացրել էր, մենք արթնացրել էինք, դուք արթնացրել էիք, նրանք արթնացրել էին:
2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը ննջեր, որ նրան բռներ և ուտեր: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չէր քնում օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին: