Без рубрики, ֆիզիկա 8

Էներգիա։ Կինետիկ պոտենցիալ էներգիաներ։

Տարբերակ 1
I. (1) Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով
անվանվում է կինետիկ էներգիա։
II․ Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է։
III.(1) Գիրքը դրված է սեղանին։ Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ
էներգիայով։
IV. Բրատսկի ՀԷԿ — ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի
մակարդակների տարբերությունը 100մ է։ Ի՞նչ էներգիայով է օժտված
ամբարտակում գտնվող ջուրը .
Պատ․՝100մ բարձրության ամբարտակում գտնվող ջուրը օժտված է պոտենցիալ էներգիայով
VI. (1) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։
Ի՞նչ էներգիայով է օժտված ընկնող մարմինը .
1)պոտենցիալ 2)կինետիկ 3)պոտենցիալ և կինետիկ

Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

1. Դուրս գրի՛ր մակբայները, գրի՛ր տեսակը: 

Դուք քաջաբար պաշտպանեցիք ձեր իրավունքները: — Ձևի մակբայ
Հավաքեց իր իրերը և իսկույն դուրս գնաց: — Ձևի մակբայ
Նստեց աթոռի մոտ և սկսեց դանդաղ գրել: — Ձևի մակբայ
Շուտով կբացվի լույսը, կսկսեն հայտնվել լույսի կտորները: — Ժամանակի մակբայ
Շտապ փնտրում էր Կատյային, բայց թե ինչ էր ուզում, չիմացա: — Ժամանակի մակբայ
Նա քիչ-քիչ հանդարտվեց, դադարեց գոռալ: — Ժամանակի մակբայ

Հայոց լեզու 8

Գործնական Քերականություն

Ընդգծիր ժամանակի մակբայները։

Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ

Ընդգծի՛ր ձևի մակբայները։

Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։

Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։

Գտի՛ր չափ ու քանակի մակբայները։

Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։ 

Հայոց լեզու 8, Գրականություն 8

-Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի-

Հունվարի 23, Տաթև Աբրահամյանի ջոկատի հետ, մենք մեկնեցինք Գյումրի։ Օրերը անցել են շատ հագեցած և հետաքրքիր։ Ճամփորդության ընթացքում մենք այցելեցինք բազմազան թանգարաններ, եկեղեցիներ և պատմական վայրեր։ Այցելեցինք Սերգեյ Մերկուրովի թանգարան, որտեղ ցույց տվեցին իր աշխատանքների կրկնօրինակները։ Այցելեցինք նաև Ձիթողցանց թանգարանը, որտեղ մեզ պատմեցին Գյումրվա պատմությունը: Նաև գնացել ենք ընկերական բասկետբոլի խաղի, Գյումրվա դպրոցներից մեկի ուսանողների հետ։ Նույնիսկ հյուրատանը մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, խաղեր խաղալով և զրուցելով բոլորի հետ։ Ժամանակը անցավ այնքան հետաքրքիր, որ ժամանակը կարծես թե շատ արագ անցավ։ Մենք բոլորս ավելի մտերմացանք այդ երեք օրվա ընթացքում, և թողեցինք ևս մեկ լավ հիշողություն մեր դպրոցական ճամբարից։