Այս ուսումնական տարում ես բազմաթիվ նոր բաներ սովորեցի։ Մենք ընթերցեցինք տարբեր հայ գրողների ստեղծագործություններ և քննարկեցինք դրանք դասարանում։ Ինձ հատկապես դուր եկան Համո Սահյանի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, որոնք տպավորեցին իրենց խորությամբ ու կերպարներով։ Սովորեցինք նաև նախադասության տեսակներն ու բաղադրիչները, ինչը օգնում է ճիշտ գրել և հասկանալ լեզվի կառուցվածքը։ Այս ամենի շնորհիվ ես սկսել եմ ավելի սիրել հայ գրականությունը և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ մեր հեղինակների ստեղծագործությունները՝ ամեն անգամ բացահայտելով նոր արժեքներ։
Месяц: Май 2025
Անհատական նախագծի հաշվետվություն
Այս տարի ես ընտրել էի ստեղծագործական աշխատանքների անհատական նախագիծը, համատեղ թագմանչական նախագծի հետ։ Գրում էի բանաստեղծություններ հայերեն լեզվով, կամ ռուսերեն բանաստեղծություններ էի գրում, և թարգմանում հայերեն։ Դա տվեց ինձ հնարավորություն զարգացնել իմ բառապաշարը, արտահայտել իմ մտքերը բանաստեղծությունների միջոցով և ավելի գրագետ արտահայտվել։
Սպիտակ ձին
Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:
Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Ճռնչալ – մի տեսակ տհաճ ձայն հանել (հիմնականում հին դռների կամ մեխանիզմների մասին)։
Մրմնջալ – ցածր ձայնով, բառերը չարտասանելով խոսել։
Պղինձ – կարմրավուն մետաղ, որն օգտագործվում է սպասքի, զանգերի և զարդերի պատրաստման համար։
Ղողանջ – զանգերի հնչյուն, երկարատև և հստակ ձայն։
Գզիր – թագավորական կամ պետական ծառայող, որն ավետում էր պաշտոնական հրամաններ։
Բայղուշ – գիշերային գիշանգղ, նաև օգտագործվում է որպես մռայլության կամ դժբախտության խորհրդանիշ։
Ճրագ – լամպ, հին տեսակի լուսավորման միջոց։
Համետել – ձիու վրայի գործիքներ կապել (թամբ, սանձ և այլն)։
Չվան – երկար լար կամ պարան, որով կապում են կենդանիներին։
Սուսամբար – անուշաբույր խոտաբույս։
Դաղձ – անուշաբույր խոտաբույս, որն օգտագործվում է նաև բժշկության և խոհարարության մեջ։
Մսուր – տանը կամ գոմում տեղ, որտեղ կենդանիները սնվում են։
Դարիվեր – բարձրության վրա գտնվող ճանապարհ, ոլորան։
Ուրու – մռայլ թռչուն, հաճախ ասոցացվում է մահվան կամ դժբախտության հետ։
Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :
«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» – սա պատկերավոր արտահայտություն է, որը նշանակում է, որ Սիմոնի սրտին ծանր բեռ է, մեծ մտահոգություն է կուտակվել, կարծես այն քարե ծանրություն ունենա։
«Ծայրը ծայրին հասցնել» – նշանակում է շատ դժվարությամբ, բայց ամեն դեպքում, կարողանալ հասցնել ինչ-որ բան։ Այս դեպքում՝ ընտանիքի հոգսերը միմյանց կապելով, դժվարությամբ, բայց կարողանում էին ապրել։
Հանրահաշիվ

ա) (-3)5, -34, -30, -3-4, -3-3, -3-2, 30, (-3)2, 34, 35.

ա) 2 + (-7) < 0 | => -5 < 0 — ճիշտ է
գ) -14 : 7 > 1 | => -2 > 1 — սխալ է
ե) 5! < 6 x 4! | => 120 < 144 — ճիշտ է
է) (-2) x 12 > -2 x 16 | => -2 > -2 — սխալ է

ա) |a| ≥ 0
գ) а2 ≥ 0
ե) Երկրագնդի բնակչություն < 9 մլրդ սահմանը.

ա) այո
գ) այո
ե) այո
Հանրահաշիվ

բ) Ոչ
դ) Ոչ
զ) Ոչ

բ) a < 7
a ∈ (-∞ ; 7)
դ) y > 3.8
y ∈ (3.8 ; + ∞)
զ) x > 7.2
x ∈ (7.2 ; + ∞)

բ) a > -3/4
a ∈ (-3/4 ; + ∞)
դ) z > 5/3
z ∈ (5/3; + ∞)

բ) -6 + 6x > 27 + 24x
-18x > 33
x < -33/18
x ∈ (-∞ ; -33/18)
դ) 12 — 6y ≥ -6y + 10
0 ≥ -2
y ∈ (-∞ ; +∞)

բ)

դ)

զ)


բ)

դ)

զ)

Հանրահաշիվ

ա) Այո
գ)Այո
ե) Ոչ

ա) x > -2
x ∈ (-2 ; + ∞)
գ) x < -2.7
x ∈ ( -∞ ; — 2.7)
ե) z < -10
z ∈ (-∞ ; -10)

ա) z > 11/3
z ∈ (11/3 ; + ∞)
գ) y ≥ — 8/5
y ∈ [-8/5; + ∞)
ե) a ≥ -1.04
a ∈ [-1.04 + ∞)

ա) 2x — 4 < 15 + 3x
-x < 19
x > -19
x ∈ (-19 + ∞)
գ) -30b + 42 < -6 — 3b
-27b < -48
b > 48/27
b ∈ (48/27; + ∞)

ա)

գ)

ե)


ա)

գ)

ե)

Հանրահաշիվ

բ) -0.4-4, -0.40, (-0.4)5, 0.44, (-0.4)2, 0.40, 0.4-2, 0.4-3

բ) -2 x 14 > 8 | => -28 > 8 — սխալ է
դ) 14 — 8 > 0 | -> 6 > 0 — ճիշտ է
զ) (-2)5 > 3 x 2 | => -32 > 6 | սխալ է
ը) (7 — 14)2 < 72 — 142 | =>49 < -147 | => սխալ է

բ) 1 կգ ալյոու ≥ 245 դրամից
դ) Հայաստանի բնակչություն ≥ 3 մլն. մարդ:
զ) Վարորդական իրավունքի տարիք ≥ 18 տարեկան

բ) այո
դ) այո
զ) այո
Երկրաչափություն
452-ա,գ; 453-ա; 458-ա,գ; 461; 466-ա,գ;467-ա,գ

ա) AD
գ) AC



a + b + c + d

ա)

բ)

գ)


Սպիտակ ձին
Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Այստեղ ներկայացնում է գյուղացիների ցանկությունը, որ ձին կարողանա փախչել, և վերադառնա հայրենի եզերք: Ոչ մի գյուղացի չէր ցանկանում իր ձիուն՝ իր ընկերոջը, իր տան անդամին հանձնել օտարին, որը նրան տանում էր դեպի դժողք:
3.Մեկնաբանի՛ր․ Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.
— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Բոլորը դժգոհ էին անարդարությունից: Իրենք ավելի շատ ունեին ձիու կարիք, քան Կոստանդ աղանը:
4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…
Շարմաղ Բիբին հասկացավ և հիասթափվեց աշխարհի կարգից: Նա այլևս զանգերի ղողանջից սպասում չուներ, քանի որ նրանց ընտանիքի օրհնությունը ձին էր՝ իրենց կերակրողը:
Գործնական քերականություն
Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։
Օրինակ՝
Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։
Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)
Չկետադրվող դերբայական դարձված
Դերբայական դարձվածը չի կետադրվում, եթե կատարում է ենթակայի, ստորոգելիի, հատկացուցչի, նախադաս որոշչի, խնդիրների պաշտոն։
Օրինակներ՝
Անծանոթ մարդկանց ներս գալը (ենթակա) նրան զարմացրեց (Ակ․ Բ․):
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն (ստորոգելի) էր։
Խոսելու չափուկշիռը պահողի (հատկացուցիչ) հարգանքն անչափ մեծ է։
Նա միանգամից որոշեց, որ գործի անցնելու (որոշիչ) ժամանակը եկել է։
Անահիտն ուզում էր անվերջ բղավել (խնդիր)։
Ընդհանրապես չի կետադրվում համակատար դերբայով արտահայտված դերբայական դարձվածը, որը կատարում է ժամանակի պարագայի պաշտոն։
Օրինակ՝
Բերդի մուտքը նկարելիս մատիտը մի պահ ձեռքին մնաց (Ակ․ Բ․):
Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով… (Ե․ Չ․)։
Եթե առաջադաս կամ միջադաս դերբայական դարձվածին հաջորդում է օժանդակ բայը, ապա դերբայական դարձվածը չի տրոհվում։
Օրինակներ՝
Ամանները լվանալով էր անցկացրել իր առաջին օրը հյուրանոցի խոհանոցում։
Զինվորները դեռ լույսը չբացված էին հեռացել գյուղից
Կետադրի՛ր նախադասությունները․
Ոսկեղեն նարգիզների մեջ նստած` Օմար Խայամը, բանաստեղծը գինի էր ըմպում։
Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին, Աստված վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն՝ Ադամին։
Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը, մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը՝ Եվային։
Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին, Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։
Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։
Աստղերով արբած Լիլիթը քուն մտավ, և զարթնեց սոխակների դայլայլից։
Անահիտին տեսնելու կարոտը՝ օրեօր աճելով, անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։
1.Ձիերը անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։
2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն, իրեն շատ համեստ էր պահում։
3. Սեղանի տակ, փափուկ բարձը գրկած՝ քնել էր փոքրիկը։
4.Նա անցավ, ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց՝ այն։
5. Նա փակեց աչքերը՝ սպասելով դասի վերջին:
6. Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
7. Փոքրիկն արթնացավ՝ վախեցած, անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
8. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
9. Հիացած ու զարմացած՝ մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով՝ զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:
10. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել, ու առոգանությամբ կարդալ: