Այսօր մեր օրը սկսվեց ընդանուր պարապմունքով, որից հետո ըստ օրացույցի սկսեցինք աշխատել մեր նախագծերի վրա՝ ըստ որի, մենք բաժանվել էինք խմբերի և ստեղծել մեր երկրները։ Հետո մենք գնացինք խեցեգործության, ընկեր Մովսեսի մոտ, և աշխատեցինք մեր կավից պատրաստած աշխատանքների վրա։ Հաջորդաբար մենք գնացինք մեդիակենտրոն, որպեսզի պատրաստենք լոշիկներից բրդուճներ, ամեն մեկը պատրաստեց անհատական բրդուճ իր համար։ Երբ մենք վերադարձանք դպրոց, մենք գնացինք ընկեր Սարգիսի մոտ և խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Վերջին դասաժամը մենք հատկացրեցինք մեր նախագծին և ներկայացրեցինք մեր երկրները։