ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը
Սովորել դաս՝ & 17, էջ 51-55։
օգտագործվող քարտեզ
Դասը ամփոփել հետևյալ հարցերի օգնությամբ՝
Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։
Կիսաանապատային գորշ հողեր, լեռնաշականակագույն հողեր, լեռնային սևահողեր, լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը, մարգագետնատափաստանային հողեր, լեռնամարգագետնային հողեր։
Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։
Կիսաանապատային հողերը տարածված են Արարատյան դաշտի ամենաչոր շրջաններում։ Դրանք քիչ հումուս ունեն, աղակալված են և քիչ բերրի։ Այս հողերում աճում է սակավ, հիմնականում աղասեր բուսականություն։
Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։
Լեռնային սևահողերը Հայաստանում ամենատարածված հողերից են և մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Դրանք տարածված են 1300–2400 մ բարձրություններում, հատկապես հրաբխային սարավանդներում։ Սևահողերն ունեն խիտ կառուցվածք, հարուստ են հումուսով, և նրանց բերրի շերտը հասնում է մոտ 75 սմ-ի։
Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։
Հայաստանում կա մոտ 120 էնդեմիկ բուսատեսակ։ Դրանց օրինակներն են՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, ոշինդր հայկական, Հայաստանի արմատ (տորոն), զանգեզուրի սզնի, արաքսյան կաղնի և շատ ուրիշներ։
Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։
Հայաստանում կան կենդանիներ, որոնք հատուկ են միայն հայկական լեռնաշխարհին։ Դրանք են՝ հայկական վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարյան այծ, կովկասյան ընձառյուծը, հայկական եղջերավոր օձ և որոշ հազվագյուտ այլ տեսակներ։
Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։
Հայաստանի անտառները հիմնականում էկոլոգիական նշանակություն ունեն։ Դրանք պահպանում են հողը, կարգավորում են ջրի ռեժիմը, նպաստում են խոնավության ու կլիմայի կայունությանը։
Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։
Ֆրիգանոիդ (լեռնային չորասեր) բուսականությունը տարածված է քարքարոտ լեռնային հողերում՝ հատկապես Ուրցի, Երանոսի, Վայքի լեռներում։ Այստեղ աճում են չորադիմացկուն փշոտ ու ցածրահասակ թփեր՝ մասրենի, տարբեր ցածրաճ բույսեր, ինչպես նաև դեղատու և եթերայուղատու տեսակներ։ Այս գոտուն բնորոշ են բեզոարյան այծը և մուֆլոնը։
Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։
Անապատային և կիսանապատային գոտին գտնվում է Արարատյան դաշտավայրի ստորին մասերում։ Այստեղ բուսականությունը ներկայացված է փոքր կղզյակներով՝ աղուտներում և ավազուտներում։ Տարածված են օշինդրը, հազարատերևուկը, վաղ ծաղկող էֆեմերները։ Կենդանիներից հանդիպում են աղվես, ակիս, համստեր, ինչպես նաև թունավոր օձեր՝ գյուրզա, և միջատներ՝ կարիճներ։
Месяц: Ноябрь 2025
Հետաքրքիր փաստեր Զուգդիդի Դադիանիների պալատի մասին

Պալատի ստեղծումը և պատմական նշանակությունը
Դադիանիների պալատի առաջին շինությունը ստեղծվել է դեռևս 17-րդ դարում, երբ Մեգրելիայի իշխանությունը գտնվում էր Դադիանիների տոհմի ձեռքում։
Այնպիսի տեսքով, ինչպիսին տեսնում ենք այսօր, պալատը ձևավորվել է 19-րդ դարում՝ 1860-ականներին, գերմանացի ճարտարապետ Էդվին Ռայսի ղեկավարությամբ։
Պալատը կառուցված է նեոգոթիկ ճարտարապետական ոճով, սակայն ներառում է նաև վրացական, ռուսական և արևելյան (օսմանյան) ոճային տարրեր, ինչը նրան տալիս է եզակի տեսք։
🖼️ Թանգարանը և ցուցանմուշները
Դադիանիների պալատը 1921 թվականից գործում է որպես պատմա–ճարտարապետական թանգարանային համալիր։
Թանգարանում պահվում է ավելի քան 40 000 ցուցանմուշ, որոնց թվում են՝
միջնադարյան ձեռագրեր,
հին զենքեր,
ազնվականական կահույք,
ոսկյա և արծաթյա իրեր,
կրոնական մասունքներ,
Դադիանիների տոհմի անձնական իրեր։
Թանգարանի ամենանշանակալի իրերից մեկը Նապոլեոն Բոնապարտի մահադեմքն է՝ պատրաստված նրա մահից հետո։ Սա աշխարհի քիչ հայտնի օրինակներից մեկն է։
Այստեղ պահվում է նաև մի կարևոր քրիստոնեական մասունք, որը ավանդության համաձայն համարվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի զգեստի կտոր։
Բուսաբանական այգի
Պալատին կից տարածվում է Զուգդիդիի բուսաբանական այգին, հիմնադրված 1840-ականներին՝ իշխան Դավիթ Դադիանիի կողմից։
Այգում այսօր աճում են հազվագյուտ և էկզոտիկ բույսեր, որոնք ժամանակին բերվել էին Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից։
Այգին համարվում է Կովկասի ամենագեղեցիկ պատմական այգիներից մեկը։
Դադիանիների տոհմի միջազգային կապերը
Դադիանիների ընտանիքը ուներ սերտ շփումներ եվրոպական արիստոկրատիայի հետ։
Նրանց տոհմական կապերից մեկն անգամ կապվում է Նապոլեոնի ընտանիքի հետ, ինչի շնորհիվ պալատում կան ֆրանսիական բարձրաշխարհիկ մշակույթի բազմաթիվ առարկաներ։
Պալատի նշանակությունը
Դադիանիների պալատը համարվում է Կովկասի ամենանշանակալի ազնվականական նստավայրերից մեկը։
Այն միավորում է վրացական, մեգրելական, եվրոպական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։
Այսօր այն Զուգդիդիի գլխավոր մշակութային կենտրոններից է և ամենաշատ այցելվող պատմական վայրերից մեկը Վրաստանում։
Սեբաստացու օրերը վրացերենով
Քիմիա
Տնային
Սովորել (Հիմքեր էջ15)
1. Գրիր հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.
ա) նատրիումի հիդրօքսիդ. NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ. Ca(OH)₂
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ Fe(OH)3
2.Դասակարգիր՝ հիմք, թթու,աղ.
NaOH-հիմք, HCl-թթու,KOH-հիմք,Cu(OH)₂-հիմք
3. Նշիր՝ լուծելի, թե ոչ.
ա) NaOH-լուծելի
բ) Ba(OH)₂-լուծելի
գ) Fe(OH)₃- ոչ
դ) Al(OH)₃-ոչ
4. Գրիր ռեակցիաները.
ա) NaOH + HCl →NaCi+H2O
բ) Ca(OH)₂ + CO₂ →CaCO3+H2O
գ) Fe(OH)₃ → (տաքացնելիս)
դ) Al(OH)₃ + HNO₃ →AI(NO3)3+H2O
Երկրաչափություն

ա) այո
բ) ոչ
գ) այո

ա) այո
բ) այո
գ) այո

ա) այո
բ) ոչ
գ) ոչ
դ) այո

ա) +
բ) —
գ) +
դ) —

Պատ.՝ Ոչ, քանի որ առաջին քարրորդում և երկրորդ քարրորդում կարող են ունենալ նույն թվերը:
Նոյեմբերի 17-25
Հ. Քաջազնունի – Հայաստանի վարչապետ, կազմակերպել է երկրի համար արտասահմանյան օգնություն:
Ամերկոմ – Ամերիկյան օգնության կոմիտե, խնամել է հայ որբերին ու գաղթականներին:
ա. Հայաստանում սով, համաճարակ, բնակչության մեծ մասը որբեր ու գաղթականներ, ճանապարհների ու տնտեսության վատ վիճակ: Կառավարությունը սահմանեց մենաշնորհներ կենսական ապրանքների վրա, վերագործարկեց ձեռնարկություններ, կառուցեց ջրանցքներ, ներկրեց գյուղատնտեսական գործիքներ և օգնություն խնդրեց արտասահմանից: Ամերիկյան օգնությունը ապահովեց սնունդ, ալյուր, ձեթ, կաթի փոշի, ինչը մեղմեց ծանր իրավիճակը:
բ. Ծանր կացությունը պայմանավորված էր պատերազմներով, թուրքական և թաթարական հարձակումներով, աշխարհամարտի հետևանքներով, տնտեսական անկարգություններով, գաղթականների հոսքով ու հիգիենիկ ու առողջական պայմանների վատ վիճակով: Ամերիկյան օգնությունը կարևոր էր, քանի որ ապահովեց բնակչության հիմնական սննդային և կյանքի կարիքները, նվազեց սովն ու մահացությունը և մի փոքր ակտիվացրեց տնտեսությունը:
1. երկուսն էլ սկսել են անկախություն նոր ձևավորված պետության մասշտաբներում, ունեն արատավոր տնտեսություն, ծանր սոցիալական իրավիճակ՝ սով, գործազրկություն, որբեր և գաղթականներ:
1990–ականների ժամանակ ազդեցություն են ունեցել հետխորհրդային անցումը, տնտեսական շոկը, նոր շուկայի ձևավորումը, իսկ Առաջին հանրապետության ժամանակ հիմնական պատճառները եղել են պատերազմները, համաճարակները և սահմանափակ ռեսուրսները:
Առաջադրանք 2
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորումը: Բաթումի պայմանագրի վերանայման/էջ 57 պատմել/
Հ. Օհանջանյան – Հայկական պատվիրակության ղեկավար, մասնակցել է Հայաստանի անկախությունը պաշտպանող դիվանագիտական առաքելություններին 1918 թ.:
Ա. Ահարոնյան – Հայկական պատվիրակության անդամ, զբաղվել է Հայաստանի շահերի ներկայացմամբ Բեռլինում և Կ.Պոլսում:
Անտանտ – Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինակցող երկրների միություն (Ֆրանսիա, Բրիտանիա, Ռուսաստան և մյուսները), որոնք աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին անկախության հաստատման փուլում:
Ազգերի լիգա – Միջազգային կազմակերպություն, որը ստեղծվել էր պատերազմներից հետո, նպատակ ունենալով պահպանել խաղաղությունը և միջպետական հարաբերությունները կարգավորել:
Գերմանիա – Երկիր, որտեղ հայկական պատվիրակությունները փորձ էին անում ապահովել Հայաստանի համար աջակցություն և ազդել Բրեստ-Լիտովսկի և Կ.Պոլսի հարցերի վրա:
Մեծ Բրիտանիա – Անտանտի առաջատար երկիր, որի զորքերը Կովկասից դուրս գալով և քաղաքական դիրքեր ունենալով, ազդեցին Հայաստանի դիվանագիտական իրավիճակի վրա:
ա. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներն էին՝ պաշտպանել Հայաստանի անկախությունը, պահպանել ու ընդլայնել սահմանները, ապահովել հայ բնակչության անվտանգությունը և գտնել դաշնակիցներ: Հայաստան քաղաքական կապեր է հաստատում Թուրքիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ՝ փորձելով խաղաղություն և բարեկամական հարաբերություններ պահել, սակայն այդ գործընթացները դժվարանում են՝ պատերազմի և քաղաքական հակասությունների պատճառով: բ. 1919–1920 թթ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում էր Անտանտի Գերագույն խորհրդի և ԱՄՆ–ի կողմից, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են շուրջ 40 երկրների հետ: Սա նշանակում էր, որ ՀՀ–ն միջազգային ճանաչում ուներ, բայց դեռ լիովին ուժեղացված պետություն չէր և կախված էր արտաքին քաղաքական աջակցության մակարդակից:
գ. Անտանտի դրական վերաբերմունքը ՀՀ–ի նկատմամբ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանը նորանկախ պետություն էր, գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական ու ռազմական ճգնաժամի մեջ, և Անտանտի երկրները ցանկանում էին աջակցել տարածաշրջանում կայունություն պահպանել, ինչպես նաև հավասարակշռել Թուրքիայի և մյուս ուժերի ազդեցությունը:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն 1918 թվականին և այսօր ունեն որոշ ընդհանրություններ։ Երկու ժամանակահատվածներում էլ հարաբերությունները լարված էին, հիմնական հարցերը կապված էին սահմանների և Հայաստանի անվտանգության հետ։ Երկու դեպքում էլ դիվանագիտական կապերը դժվարությամբ էին հաստատվում՝ պատմական լարվածության և փոխադարձ անվստահության պատճառով:
Էսսե-էսսեագրության ուղեցույց (առարկայական և ինտեգրված)-7-9-րդ դասարանների համար
Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, թեմա՝ «Խենթը-Բայազեդ»։
Առաջադրանք. Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածը՝ ներկայացրո՛ւ Բայազետի հերոսական պաշտպանությունը և անհատի դերը այդ պաշտպանության ժամանակ՝ համապատասխան հատվածների միջոցով հիմնավորելով պատասխանդ:
Երկրաչափություն

(x + 4)2 = (x + 2)2 + 62
x2 + 8x + 16 = x2 + 4x + 4 + 36
4x = 24
x = 6
a = 6
b = 8
S = a x b/2 = 6 x 8/2 = 24

x + x + 40 = 180
2x = 140
x = 70
70 + 40 = 110

(x + 4)2 = (x + 2)2 + 62
x2 + 8x + 16 = x2 + 4x + 4 + 36
4x = 24
x = 6
a = 6
b = 8
c = 10
R = 10/2 = 5

C2 = 144 + 256 = 400
C = 20
r = 12 + 16 — 20/2 = 4
R = 20/2 = 10
R (6 : 8)
r (4 : 4)
x2 = (8 — 4)2 + (6 — 4)2
x2 = 16 + 4 = 20
x = 2✓5
Սիրո իդեալականացումը և իրականությունը
Ի՞նչ եք դուք հասկանում սեր ասելիս։ Սեր բառը լսելիս, մենք պատկերացնում ենք երջանկություն, ուրախություն, հավերժութություն։ Մանկուց մեզ ցույց են տալիս միայն դրականը գրքերում, մեր ծնողների պատմություններրից, և ամեն տեղից կարելի է լսել, որ սերը միակ բանն է, որ կարող է փրկել մարդկությունը։ Մենք մանկուց սովոր ենք տեսնել սիրո միայն դրականը, որ սերը երբեք չի կարող ունենալ վատ ավարտ, ինչի հետևանքներում ապագայում մենք կանգնում ենք մեծ խնդրի առաջ՝ իրականության։
Իմ աչքերում, սերը նույն զգացմունքն է, ինչ ջղայնությունը, տխրությունը, ուրախությունը և վախը։ Պարզապես սերը ավելի երկար է տևում։ Քանի ուրիշ զգացմունքները կարճատև են, և կարող են տևել ամենաշատը մի քանի օր, սերը ավելի երկարատև է, բայց նույնպես ժամանակավոր։ Եթե մենք խոսենք սիրո մասին, որը տևել է մինչև մահ՝ դա ուղղակի կլինեն մարդիկ, ովքեր այնքան բախտավոր են եղել, որ մահացել են մինչև զգացմունքների կորցնելը: Սերը շատ ավելի երկարատև զգացմունք է, միակ էմոցիան, որ կարող ենք նմանացնել սիրուն, ատելությունն է։ Ատելությունը նույնպես կարող է լինել բավականին երկարատև զգացմունք, և բերել մեր մեջ զգացմունքների փոթորիկ։
Սերը մեր աշխարհում լի է դաժանությամբ, շատերը օգտագործում են դա որպես պատրվակ, որպեսզի վատ վերաբերվեն իրենց կողքի մարդկանց, ովքեր դեռ չեն տեսել և չգիտեն, թե ինչ է իրական սերը։ Այդ պատճառով, հիմա սիրո սխալ պատկերացումը շատ տարածված խնդիր է։ Մարդիկ մանկուց չեն տեսնում իրական սերը և, ունենալով սխալ պատկերացնում, նաև թողնում են այդպիսի ազդեցություն ուրիշների վրա։ Եվ նույնիսկ այդ պայմաններում, գրեթե բոլորը չափից դուրս իդեալիզացնում են սերը, խոսում այն հավերժության և լավության մասին, երբ մեր ժամանակ շատերը ոչ միայն չեն , թե ինչ է սերը, այլև օգտագործում այն ուրիշ վատ իրագործությունների կատարման նպատակով։Սերը դարձել է պղտոր, կեղտոտ մի բառ, որը չեն օգտագործում իր նպատակով։
Հավերժական սեր
Կարդա՛ Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։
1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։ Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք-հավքեր կարոտով,
Շատրվաններն հուրհրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Պուրակները չորացել են, չքացել,
Եվ շիջել է լույս երազը սյուների.
Անապատը դեղին քղանցքն է փռել
Եվ ծածկել է ապարանքը Թադմորի…
Եվ ավազուտ շիրմի վրա մենավոր
Աշտարակն է մնում կանգուն ու վկա,
Որ իմանան վառ աստղերը հեռավոր
Էլ-Սամանի սերը հզո՛ր ու անմա՛հ:
2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։ բամբիշ-թագուհի.
մանկլավիկ-Սենեկապան, սենեկապետ. նաժիշտ-սպասուհի. ձեղուն-Շինության ծածկը, տանիք. սնդուս-Դիպակ, կերպաս: թալկանալ-մարել, թուլանալ եբենոսյան-եբենոսի փայտից պատրաստած: մուշկ-Բուրավետ յուղային նյութ կնդրուկ-Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ
3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։
4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝
Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում,
Սիրո իդեալականացումը և իրականությունը,
Սերը չի չափվում ժամանակով,
Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությունը, երազանքը, թե հավատը զգացումիդ հանդեպ,
Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
Գործնական Քերականություն
Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
Ցատկում էի-բաղադրյալ դիմավոր
Լսեցի-պարզ դիմավոր
Հիշեցի-պարզ դիմավոր
Տխրեցրեց-պարզ դիմավոր
Գիտեի-պարզ դիմավոր
Ուշացել եմ-բաղադրյալ դիմավոր
Չմտահոգվեցի-պարզ դիմավոր
2. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել-սովորեցնել
քնել-քնցնել
պայծառանալ- պայծառացնել
զգալ- զգացնել
զբաղվել- զբաղեցնել
դադարել- դադարեցնել
փայլել- փայլեցնել
նրբանալ- նրբացնել
ծաղկել- ծաղկեցնել
3. Կետադրե՛ք ։
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր, տարիներ առաջ, ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը, պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն, բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո, նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք, շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն, կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է ուստի չի շտապում: