հայոց լեզու 9

Լռությունն ավելի բարձր է, քան խոսքերը

Խոսքերը կորցնում են իրենց արժեքը, երբ դրանք չափազանց շատ են դառնում։ Մենք խոսում ենք՝ լռությունը լցնելու, անհարմարությունից խուսափելու, անկեղծ խոսակցությունից հեռու մնալու համար։ Սակայն ամենածանրն ու ամենակարևորը միշտ մնում է չասված։ Ահա և պատճառը` թե ինչու լռությունը երբեմն ավելի բարձր, քան ցանկացած խոսակցություն։

Այդ լռության մեջ կա չասված կարծիք, չկատարված երազանքներ, վախեր և այլ զգացմունքներ, որոնք իրենց տեղը չեն գտել, որոնք մենք ճիշտ չենք գտել նրանց արտահայտել։ Այն ծնվում է մերձավոր մարդկանց միջև, որոնք դադարում են միմյանց հասկանալ, բայց շարունակում են ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Եվ որքան երկար է ձգվում այդ լռությունը, այնքան ավելի հստակ է դառնում մի միտք՝ որոշ բաներ այլևս հնարավոր չէ փրկել, որովհետև այն պահը, երբ դրանք պետք է ասված լինեին, վաղուց անցել է:

Լռել մենք սովորում ենք դեռ մանկուց․ երբ մեզ ասում են չխոսել, չբարձրաձայնել այն, ինչ կարող է անհարմար լինել ուրիշների համար։ Երբ մենք դեռ փոքր ենք, մենք փորձում ենք խոսել, բայց գալիս է մի պահ, երբ մեր խոսքերն էլ՝ վերածվում են լռության: Այդ ժամանակի ընթացքում լռությունը դառնում է պաշտպանություն՝ վախից, դատապարտումից, չհասկացվելուց։ Այդ լռությունը մենք պահում ենք մեր մեջ, սպասում ենք հարմար պահի, որ արտահայտվել, բայց այդ պահը չի գալիս:

Լռությունը խոսքերից ավելի բարձր է, որովհետև այն չի խաբում։ Խոսքերը կարելի է ընտրել, փոխել, գեղեցկացնել, իսկ լռությունը միշտ բացահայտում է ճշմարտությունը՝ ցավը, դատարկությունը կամ այն զգացումները, որոնց համար բառեր այլևս չեն բավարարում։

Без рубрики, Գրականության 9

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։


2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։
Հայոց գրերը համեմատվում են զինվորների հետ, քանի որ դրանք ուժ և պաշտպանություն են տալիս, ինչպես զինվորները կռվում են հանուն հայրենիքի։

3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։                                                                                  Այս ասացվածքը ցույց է տալիս, որ ուսումը հասանելի է բոլորին, բայց ոչ բոլորը կարողանում են այն օգտագործել կամ արժեքը գնահատել։


4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։

Հատվածը ցույց է տալիս, որ գրերը գործիք են: Արքան  պետք է գիտակցի, թե ինչպես օգտագործել գրերը: Եթե նա թույլ կամ վատ է առաջնորդում, գրերը չեն ծառայի նպատակին: Իսկ եթե ճիշտ և խելամտորեն օգտագործի, գրերը կդառնան հզոր ուժ ճշմարտությունը պաշտպանելու համար։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։

Մամփրեի խոսքով՝ գրերը ուժ են տալիս պայքարում, նրանք պահպանում են գիտելիքը և թույլ չեն տալիս, որ բանավոր խոսքը մոռացվի: Երբ նա տիրապետում էր գրին, զգում էր ուժ և ինքնավստահություն:
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։

Կարմիր գլխատառերը ցույց են տալիս, որ Մամփրեն ստեղծեց իր անձնական բանակը՝ գրերով, և այդ բանակի միջոցով պայքարեց ճշմարտությունը պաշտպանելու և արդարությունը տարածելու համար:

7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։

Գյուղացիները ծիծաղեցին և չհավատացին, որ նա կարող է տառերը սովորել այսքան ուշ տարիքում։ Ես վերաբերվում եմ ինչ-որ բան սովորելուն նորմալ, քանի որ երբեք ուշ չի ինչ-որ բան սովորել։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։

Թոռնուհին լավ ուսուցչուհի էր, քանի որ նա համբերությամբ և սիրով էր սովորեցնում էր պապիկին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։

10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։

Սեփական գրերն ու տառերը ապահովում են ազատություն ու ինքնավարություն: Նրանք թույլ են տալիս պահպանել լեզուն, մշակույթը և գիտելիքը, առանց կախվածության ուրիշ ժողովուրդներից: