Պատմություն

Պայմանագրեր

1. .Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր 1918 թ. մարտի 3

· Կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ դաշինքի երկրների միջև։

· Ռուսական զորքերը դուրս էին բերվում Կովկասից։

· Կարսը, Արդահանը և Բաթումը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։

2.Բաթումի պայմանագիր (1918 թ. հունիսի 4)

Կնքվեց Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև։

· Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն,

· Սակայն տարածքը կրճատվում էր մինչև շուրջ 12 հազ. քառ. կմ,

· Օսմանյան կայսրությունը ստանում էր լայն ռազմական և տնտեսական արտոնություններ։

3.Մուդրոսի զինադադար1918 թ. հոկտեմբերի 30

· Կնքվեց Անտանտի և Օսմանյան կայսրության միջև։

· Օսմանյան զորքերը դուրս էին բերվում Անդրկովկասից։

· Ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ տարածաշրջանում։

4. Սևրի պայմանագիր (1920 թ. օգոստոսի 10)

Կնքվեց Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության միջև։

· Նախատեսում էր «Միացյալ և Անկախ Հայաստան» ստեղծում,

· Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին պետք է միացվեին Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները,

· Սակայն պայմանագիրը գործնականում չիրականացվեց։

5. Ալեքսանդրապոլի պայմանագիր (1920 թ. դեկտեմբերի 2)

Կնքվեց Հայաստանի Հանրապետության և Քեմալական Թուրքիայի միջև։

· Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից,

· Զրկվում էր զգալի տարածքներից,

· Սահմանափակվում էր հայկական բանակը։

6. Մոսկվայի պայմանագիր (1921 թ. մարտի 16)

Կնքվեց Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև։

· Նախանշվեց հայ-թուրքական սահմանը,

· Կարսը և Սուրմալուն անցան Թուրքիային,

· Նախատեսվեց Նախիջևանի ինքնավարություն Ադրբեջանի կազմում։

7. Կարսի պայմանագիր (1921 թ. հոկտեմբերի 13)

Կնքվեց Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միջև։

· Վերահաստատեց Մոսկվայի պայմանագրի սահմանները,

· Վերջնականորեն ամրագրեց հայ-թուրքական սահմանը։