Տեսակ
Տեսակը օրգանիզմների այն խումբն է, որի առանձնյակները․
ունեն ընդհանուր ծագում,
նման կառուցվածք և կենսագործունեություն,
ազատ խաչասերվում են միմյանց հետ և տալիս բեղուն սերունդ,
ապրում են որոշակի տարածքում։
Օրինակ՝ մարդը մեկ տեսակ է՝ Homo sapiens։
Պոպուլյացիա
Պոպուլյացիան նույն տեսակի առանձնյակների համախումբն է, որը․
բնակվում է որոշակի տարածքում,
երկար ժամանակ գոյություն ունի միասին,
ազատ խաչասերվում է։
Պոպուլյացիան համարվում է էվոլյուցիայի տարրական միավորը։
Օրինակ՝ Սևանի իշխանի բոլոր առանձնյակները Սևանա լճում կազմում են մեկ պոպուլյացիա։
Էվոլյուցիայի գլխավոր ուղիները
1. Արոմորֆոզ
Արոմորֆոզը օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության խոշոր բարդացումն է, որը բարձրացնում է նրանց կազմակերպվածության մակարդակը։
Օրինակներ
թոքերի առաջացումը,
արյան շրջանառության երկու շրջան,
ծաղկի և սերմի առաջացումը բույսերում,
տաքարյունության առաջացումը։
Արոմորֆոզի շնորհիվ օրգանիզմները կարողանում են բնակեցնել նոր միջավայրերում։
2. Իդեոադապտացիա
Իդեոադապտացիան հարմարվողական փոփոխություն է, որը չի բարձրացնում ընդհանուր կազմակերպվածության մակարդակը, բայց օգնում է հարմարվել միջավայրին։
Օրինակներ
թռչունների կտուցների տարբեր ձևերը,
կենդանիների պաշտպանական գունավորումը,
ջրային կենդանիների լողաթաղանթները։
Իդեոադապտացիան նպաստում է տեսակների բազմազանությանը։
3. Ընդհանուր դեգեներացիա
Ընդհանուր դեգեներացիան կառուցվածքի պարզեցումն է, որը հաճախ կապված է մակաբուծային կամ նստակյաց կենսակերպի հետ։
Օրինակներ
երիզորդների մարսողական համակարգի բացակայությունը,
որոշ մակաբույծների զգայարանների թերզարգացումը։
Չնայած պարզեցմանը՝ օրգանիզմը կարող է լավ հարմարված լինել իր կենսակերպին։
Месяц: Май 2026
English
New English File Pre-intermediate: What do you remember page 86-87



1. since
2. since
3. for
4. for
5. since

1. fall
2. leave
3. get
4. retire
5. be

1. history
2. geography
3. math
4. biology
5. science


__


Centenarians: People who are 100 years old or older.
Was given: The passive form of «give» (someone gave the car to her).