Երկրաչափություն 8

Երկրաչափություն

ա) cosa2 + sina2 = 1
sina2 = 1-cosa2
sina2 = 1-1/9 = 8/9
sina = 2√2/3
ctga = 1/3 : 2√2/3 = 1 : 2√2 = √2/4

բ)cosa2 + sina2 = 1
cosa2 + sina2 = 1
sina2 = 1-cosa2
sina2 = 1-4/25 = 21/25
sina = √21/5
ctga = 2/5 : √21/5 = 2/√21 = 2√21/21

AO=OC=6/2=3
BO = OD = 6√3/2 = 3√3
<A = tga = 2tga/2 = 2 x 3√3/3 = 2√3
<A = 2 x 60o = <C
<B = tgB = 3/3√3 = 1/√3
<B = 2×30 = 60 = <D4

cos60 = 1/2
cos60 = AK/AC
AK = 40 x 1/2 = 20
x = CE = KB = AB — AK = 40 — 20 = 20
x = 20

sina = a/c | => c = a/sina
tga = a/b | => b = a/tga

Գրականություն 8

Տորք անգեղ և Հայկանուշ գեղեցիկ

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության նախաբանը  Առաջին երգը։ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անհասկանալի բառեր չկային։
2.Նկարագրի՛ր և բնութագրի՛ր Տորքին։ 

Տորք Անգեղը հսկա է՝ հասակով մեծ, ուժեղ և խիզախ։ Նա համարվում է ժողովրդի պաշտպանն ու արդարության ջատագովը։ Նա ոչ միայն ֆիզիկապես զորավոր է, այլև խելամիտ և խորախոհ։ Իր ուժով չի գոռոզանում, այլ ձգտում է այն օգտագործել բարին ծառայեցնելու համար։ Տորքը գոռոզ չէ, այլ համեստ է և միշտ պատրաստ է աջակցել մարդկանց։

3. Տորքի կարծիքով ո՞րն է ճշմարիտ խելքը։ 

Տորքի կարծիքով՝ ճշմարիտ խելքը ոչ թե խորամանկությունն է կամ ուրիշներին խաբելը, այլ ճշմարտությունն ասելու, արդար լինելու և ճիշտ ճանապարհով գնալու կարողությունը։ Խելքն այն է, երբ մարդը իր ուժն ու միտքը օգտագործում է բարու համար, ոչ թե վնասելու։

4. Ներկայացրո՛ւ հսկաների ապրելակերպը և սովորությունները։ 

Հսկաները ապրում էին բնության գրկում՝ հեռու մարդկանցից։ Նրանք ուժեղ էին, բայց հաճախ միայն իրենց մասին էին մտածում։ Նրանց շատերը գոռոզ էին, իրենց ուժով հպարտանում էին ու երբեմն անարդար էին վարվում։ Սակայն Տորք Անգեղը տարբերվում էր՝ նա չէր ընդունում այդ վատ սովորությունները և փորձում էր փոխել հսկաների մտածելակերպը։

Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Հատկացուցիչ

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


 Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

  1. Նրա աչքն ամբողջ օրը ճանապարհին էր։
  2. Միշտ հիշում է իր խոսքը։
  3. Աղբյուրի ջուրը բարձրացել էր ձնհալից։
  4. Ծառի արմատները շատ խորն էին թափանցել։
  5. Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ։

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկներըլույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոն շատ խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Հրամանները շատ արագ էին կատարվում:

  1. Ձկները՝ օվկիանոսի ձկները, լույսի պատճառով շատ խորն էին իջել։
  2. Սիրով կարդում էր բանաստեղծությունները՝ հայ նշանավոր գրողների բանաստեղծությունները։
  3. Երեկոն՝ ամառային երեկոն, շատ խաղաղ էր։
  4. Խանութն՝ մեր թաղամասի խանութն, արդեն երկար ժամանակ փակ էր։
  5. Հրամանները՝ գեներալի հրամանները, շատ արագ էին կատարվում։

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

  1. Նոբելի պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ։
  2. Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին։
  3. Վիկտոր Համբարձումյանը դարձավ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը։
  4. Նա նկատեց, որ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում։
  5. Քիմիկոսներն էին ելք փնտրում գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող այդ երկրների բնակչությանն օգնելու։
Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

բ) 5x-5 = 10-6y
11y-5x+5 = 75
5x+6y = 15
11y-5x = 70
5x+6y+11y-5x=15+70
17y=85
y=5
5x+30=15
5x=-15
x=-3
(-3 ; 5)

դ) 5x+5y-10=3x+5y
6x-9y=6-y
2x = 10
6x-8y=6
-6x=-30
6x-8y = 6
-6x+6x-8y=-30+6
-8y = -24
y = 3
x = 5
(5 ; 3)

զ) 6x-3y+4x+2y=54
4x+4y-3x+3y = 48
10x-y = 54
x+7y = 48
70x-7y = 378
x+7y = 48
70x-7y+x+7y=378+48
71x = 426
x = 6
60-y = 54
-y = 54-60
-y = -6
y = 6
(6 ; 6)


բ) 
4x-6y = 16
-4x+5y = -10
4x — 6y — 4x + 5y = 16 — 10
-y = 6
y = -6
2x + 18 = 8
2x = -10
x = -5
(-5 ; -6)

դ) -6x — 14y = 2
6x + 9y = 18
-6x — 14y + 6x + 9y = 2 + 18
-5y = 20
y = -4
2x — 12 = 6
2x = 18
x = 9
(9 ; -4)

զ) 28x + 20y = -48
15x — 20y = 5
28x + 20y + 15x — 20y = -48 + 5
43x = -43
x = -1
-3 — 4y = 1
-4y = 4
y = -1
(-1 ; -1)

1 — x

2 — y

(y = x + 6 : 2
(2x + 2y = 38
y = x + 3
2x + 2 (x + 3) = 38
2x + 2x + 6 = 38
4x = 38 — 6 = 32
x = 8
y = 8 + 3 = 11

Քիմիա 8

Քիմիա

Տնային

Սովորել.

Լուծույթներ թեման

1.Տրված են NaNO3, Cu (OH)2 , FeSO4, H3PO4, բանաձևերով նյութերի հավասար զանգվածներով նմուշներ(1գ):

Որոշիր

ա) որի նյութաքանակն է առավել մեծ

NaNo3

գ) որոնց նյութաքանակներն են հավասար:

Cu(OH)₂ (≈ 0.01026 մոլ) և H₃PO₄ (≈ 0.01020 

2. 

Հայոց լեզու 8

Սիրել կյանքը

Երբ արևը սկսում է լուսավորել նոր օրվա սկիզբը, երբ թռչունների ձայնը լցնում է օդը, ես հասկանում եմ, թե որքան գեղեցիկ է կյանքը։ Այն սիրել նշանակում է տեսնել գեղեցկությունն անգամ ամենափոքր բաներում։ Կյանքը մարդուն տրված մեծագույն պարգևն է։ Սիրել կյանքը նշանակում է շնորհակալ լինել ամեն պահի համար և վայելել այն, քանի որ այդ պարգևը բոլորին տրվում է ժամանակավոր։ Բոլորիս կյանքն էլ ընդհամենը մեկ ակնթարթ է․ շատերը այս խոսքերը լսելիս կարծում են, որ չափազանցում է և, հասնելով կյանքի վերջին տարիներին, նոր են նկատում, որ կյանքը արդեն հասնում է ավարտին՝ չհասցնելով լիովին սկսվել։ Ինչքան շուտ մարդ սկսի վայելել կյանքը, այդքան էլ շուտ կսկսի ապրել այն լավագույն ձևով։ Բոլորը կարող են գտնել կյանքի մեջ այն, ինչը կհամարեն գեղեցիկ և հաճելի։ Եթե մարդ կյանքը վայելի, նա կնկատի, որ այլևս դժվարություններ չկան, քանի որ ամեն պահի մեջ կարելի է գտնել գեղեցկություն և հաճույք ստանալ ցանկացած խառնաշփոթից։ Կարևորն այն է, որ բոլորս վայելենք մեզ տրված այս կարճ ակնթարթը՝ սիրենք կյանքը։

Հայոց լեզու 8

Ժամանակի մասին

Ժամանակը աշխարհի ամենաանսահման, բայց միաժամանակ՝ ամենասահմանափակ բանն է։ Այն երբեք կանգ չի առնում, հետ չի վերադառնում։ Մենք չենք կարող պահել այն, սակայն այն անընդհատ դուրս է սահում մեր ձեռքից, նույնիսկ եթե փորձում ենք պահել յուրաքանչյուր վայրկյանը։

Մարդիկ հաճախ սպասում են «լավ ժամանակներին», սակայն մոռանում են, որ ժամանակը հենց այս պահն է։ Անցյալը չես կարող վերադարձնել, իսկ ապագան երբեք չի գա այնպես, ինչպես մենք ենք ծրագրել։ Ապրելու միակ իրական պահը ներկան է, և հենց դրա մեջ է ժամանակի առեղծվածը։ Երբ արժևորում ենք այս օրը, այս պահը, մենք դառնում ենք ժամանակի իսկական տերերը։

Ժամանակը նաև մեծ ուսուցիչ է։ Այն մեզ սովորեցնում է համբերություն, կորուստ, հաշտություն։ Երբեմն այն բուժում է, երբեմն՝ հեռացնում։ Բայց միշտ տալիս է ընտրություն՝ ինչով լցնել այն։ Կարող ես ծախսել այն դատարկ խոսքերի ու ցավալի զղջման վրա, կամ կարող ես նվիրել այն սիրուն գիտելիքին, ստեղծագործելուն ու բարիքին։

Ժամանակն անողոք է, բայց արդար։ Այն չի պահում ոչ մեկի, սակայն միշտ տալիս է հնարավորություն՝ ապրելու։ Եվ եթե մենք ապրենք այնպես, որ չզղջանք անցած պահերի համար, ժամանակը կդառնա ոչ թե մաշող ուժ, այլ կյանք տանող ճանապարհ։

Без рубрики

Փիսոները

Ես միշտ ասում էի,
որ մեր  հին մարագը պիտի քանդվի,
նախ քանի որ
տանիքն ու առաստաղը փտած են,
կողքի է ծռված խղճուկ,
և ձմռան ձյունը տարեցտարի ավելի  է նրան խեղճացնում՝
անվերջ վերցնում է իր վրա ու սպասում՝
այս ձմեռը կհանի՞, թե՞ ոչ․․․

Համ էլ նա մեզ այլևս պետք չէ,
լցվել է հազար ու մի  անպետք աղբով,
և քամուց բացի այնտեղ ոչ ոք չի զվարճանում։
Բայց  մարագի համար նորից գարուններ էին բացվում, 
նորից լցվում էր անպետք իրերով՝
շպրտելու իրերով, որ ձեռքդ չի գնում՝ գցես։
Այս չորս ձագերին մեր մարագում օտար կատու է ծնել,
մայրս առաջինը տեսավ.
դուրս էր բերել ճարպիկը ու չորացնում էր արևի տակ։
Օ՜, ինչ անկեղծ զարմացանք։
Կատուներ ունենալ
երբեք չենք երազել,
հանկարծ  մեղքի  զգացում ունեցանք
այդ հին մարագի հանդեպ,
զգացինք մեզ բեդովլաթ ժառանգներ,
և կյանքի կարգը՝ անփոփոխ․
իրականության վերաճելուց առաջ
մեր առջև կանգնում է փոխաբերությունը՝
եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։
Մենք կատուներ սիրող մարդիկ չէինք,
բայց մեկ է խոստովանեցինք,
որ սիրուն փիսիկներ են։
Շարում էր մայրը չալպտուրիկներին
և հեռվից զրից էր անում մեզ հետ․
-Սրանք էլ են Աստծո զավակներ, բա ի՞նչ անեմ,
գիտեք, թե ուրա՞խ էի սրանց ծնվելուց,
գիտեք հե՞շտ է թռցնել-թաքցնելը, էսքան բերան կերակրելը,
համ էլ էնպիսի հարևաններ ունեք, որ
ամեն կորած բանի համար ինձ են մեղադրում,
երեք անգամ կրակեց վրաս Բերիկենց հարբեցողը․․․
Բայց տեսեք՝ ինչ սիրուն փիսոներ են,
էս երեքը՝ սև-սպիտակները, ինձ են նմանվել,
իսկ չորրորդը՝ կրակագույնը՝ հորը։
Էդպես գիտեին գնչուները
նեղությունից խաղ սարքել․
Աստծո հույսին մնալը, գողությունն ու խաբեությունը
արվեստի էին վերածել․․․
Համ գողանում էին, համ աչքերիդ մեջ էին նայում,
ինչ-որ ուժերով տան դռան մոտ էին քեզ հասցնում,
ամբողջ բակով մեկ որ ցրվում էին 
ու մի բան էին գտնում, տալիս քեզ՝
դժվար գտնվող բաներից,
քեզ, որ  ամեն ինչ հիմարություն էիր համարում,
բայց մեկ է դեռ էդքան հևիհև չէիր շնչել,
էյդքան շատ բաների պահակ չես կանգնել
և նույնիսկ  չես ճաշակել չնչին կորստի համը:
Իսկ ձագերը մեծանում էին,  ամրանում էին ծնկները,
Անձրևից և քամուց կա՛մ մարագում էին թաքնվում,
Կա՛մ ազնվամորու ստվերում:
Եթե ​​ կողքով անցնեիր, ու մարագի  դիմաց լինեին,
գետի կուլ տված ալիքի պես ներս էին վազում,
թե չէ նրանց կանգնելու տեղը  բակի ծայրին էր։
Նրանց  բռնել կամ սատկացնել
երբեք մեր մտքով չի անցել
չկարողացանք որևէ մեկի հետ ուղարկել գետի մյուս կողմ,
որ այնտեղ թողնեին, ու չգտնեին տան ճանապարհը։
Էդպես մնացին, աննկատ,
մեր աչքերն էլ ոչ միայն սովորեցին նրանց գոյությանը,
այլ հաճախ փնտրում էին նրանց նույնիսկ
բակի վերջում աճող ազնվամորու թփերում,
երբ մի քիչ  դուրս էին հանում հետաքրքրասեր գլուխները։
Քիչ-քիչ համարձակությունը ավելացավ, ու քայլ առ քայլ,
Թիզ առ թիզ սկսեցին բակին տիրանալ։
Իսկ նրանց մայրը՝
միշտ մի կտոր բան ճարելու համար թափառող ու ման եկող,
ընդմիշտ ինչ-որ տեղում մնաց,
և հողը չորս փիսիկի որբությունից էլ ծանրացավ։
Բուսակեր էին մեծանում մեր փիսիկները։
Էդ կասկածը մտավ մեջս,
քանի որ մայրս հավերի ուտելիքը
մարագի դռան մոտ էր թողնում՝
երբեմն կարծես մոռանալով,
կամ ուղղակի ծուլանում էր վերադառնալ,
անզգուշաբար ձեռքը թափահարում ու ասում՝ դե լավ, ջհանդամը։
Հետո ես էլ տեսա փիսկիներից մեկին, որ հացթուխի պես
կախվել էր խորը կաթսայի մեջ
և թեփախառը կանաչեղեն էր ուտում։
Ժամանակի հետ փիսոները ավելի էին գեղեցկանում,
ավելի մեծ տեղ էին գրավում և՛ բակում, և՛ մեր կյանքում, 
նրանց մեջ էլ կար և ավելի վախկոտը, և ավելի համարձակը.
և մինջինը՝ մինչև պատշգամբ հասնող,
և նրանք էլ էին  ցանկանում արտահայտել իրենց զգացմունքները.
երբ մեզնից մեկը (ուրիշներից գաղտնի)
մի լավ թիքա էր տալիս։
Էդ ժամանակ կհասկանայիք, թե ինչ է մարդու համար ուտելը․
կշտացած գլուխկոնծի էին տալիս
ու ծնկներն ուժ առած՝ թառում ծառի ճյուղերին։
Ամառն ու աշունն էսպես անցան,
և փիսոներն արդեն պտտվում էին պատշգամբի դռան մոտ,
բայց քանի որ նրանք  ապօրինի ծնունդներ էին,
և մայրս էլ ինքն իրեն հազիվ էր տեր կանգնում,
և եթե նա մեկ անգամ տուն թողներ, թեկուզ տաքանալու,
պրծում չէր ունենա,
ուրեմն թող ուրիշների պես ապրեն՝
վայրի կատուների, գայլերի,
նրանք մեզ են պատկանում էնքան, որքան աշխարհին…
Ես անգամ մեկ բառ չէի կարողանում գտնել 
փիսոներին պարզերես անելու համար.
ճիշտ է, կատվին չես  կարող արգելել
խալխի մարագում ձագ հանել,
բայց չես կարող նաև  հրամայել մարդուն
ավելորդ հոգսեր շալակն առնել:
Բայց նաև 
երբ մարդը միայնակ է կռիվ տալիս կյանքի և մենակության դեմ,
գնահատել էլ պետք է կարողանալ․
ի՞նչ կապ ունի՝ կատու, շուն, թե բուխարու կրակ։
Ձմեռվա կեսին, եսիմ երբ կարողացա գյուղ գնալ․
երբ բարձրացա պատշգամբ և սկսեցի ձյունը թափել ուսերիցս,
և իմ հաստ ներբաններով կոշիկները խփեցի հատակին,
երբ գլուխս բարձրացրի և նայեցի քրտնած պատուհաններին,
ամեն ինչ հասկացա։
Երբ ձմեռեց, և մայրս վերջնականապես ինձնից հույսը կտրեց,
երբ ձմռան երկար գիշերներին սկսեց դիմադրել գործելով,
բացեց դուռը փիսոների առջև և տուն թողեց…
Եվ հիմա նրանք բոլորը նայում են ինձ էդ պատուհանից՝
մանվածքի խայտաբղետ գնդիկների պես շարված,
Ներդաշնակ և մի բարձի ծերացած ծերուկների պես։

Հեղինակ՝ Բեսիկ Խարանաուլի

Վրացերենից թարգմանեց Ասյա Դարբինյանը

Առաջադրանքներ՝

  • Բացատրի՛ր միտքը՝ եթե դու քոնի մասին հոգ չտանես, ուրիշը կտիրանա։

Այս միտքը ենթադրում է, որ եթե մարդը չի հոգում իր պատասխանատվությունների մասին, չի զբաղվում իր սեփական գործերով կամ խնդիրներով, ապա ուրիշները կամ արտաքին ուժերը կսկսեն թելադրել իր կյանքը։ Այն խոսում է մարդու անտարբերության, անփույթության կամ թողտվության հետևանքների մասին։ Եթե չես վերահսկում կամ ոչ մի ջանք չես թափում այդ ոլորտում, ապա ուրիշները կամ իրավիճակը կդառնան գերիշխող՝ չհաշվի, թե դա ցանկալի է, թե ոչ։

  • Ինչպիսին էին փիսոները։ 

սկզբում փոքրիկ ու անտեսանելի կենդանիներ էին, բայց մեծանալով՝ ավելի համարձակ ու ինքնուրույն դարձան, ձեռք բերելով իրենց տեղը կյանքում։

  • Ինչով էր պայմանավորված փիսոներին ներս թողնելը։ 

Փիսոներին ներս թողնելու որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ մարագը, որտեղ նրանք սկզբում ապրել էին, արդեն այլևս չէր ապահովում նրանց համար ճիշտ պայմաններ՝ այնտեղ էր մուտք գործել ոչ միայն թափոն, այլև անդառնալի խնդիրներ։ Մայրը, որոշելով, որ կատուների գոյությունը անհամատեղելի է մարագի հետ, պետք է նոր որոշում ընդուներ՝ փիսոներին ներս թողնելու համար։ Սա նաև կապված էր նրա հոգեբանական վիճակի և երկար ժամանակյա լարվածության հետ, երբ իրավիճակը դարձավ անխուսափելի։

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

կյանքի անընդհատ փոփոխությունների ու անորոշության մասին է. այն, ինչը սկզբում անընդունելի էր, կարող է դառնալ մեր իրականության մաս, եթե մենք դրա հետ հաշտվենք։

Կենսաբանություն

Սնման հիգիենան

Ընկերներ ջան, այս շաբաթվա անելիքներն են․

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը- դասագրքից էջ՝ 153-155

Կրկնում եք ամբողջ մարսողության բաժինը՝ կառուցվածքը և ֆունակցիան, մարսողությունը մարսողական ուղղու տարբեր բաժիններում, պատրաստում եք  ուսումնական նյութ մարսողական հիվանդությունների վերաբերյալ:

Լրացուցիչ աշխատանք․

1․Ինչու՞ պետք է հետ սննդակարգին։

Որպեսզի մարմինը ստանա անհրաժեշտ սննդանյութեր և առողջ մնա։

2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։

Մաքրություն պահպանելը, թարմ ու անվտանգ սնունդ օգտագործելն ու ճիշտ պահպանելն է։

3․Թվարկեք թունավորման ախտանշանները։

Սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի ցավ և թուլություն։

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը: 

Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1.Կետադրի՛ր:Ընկերս ՛ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը՛ ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
 Այդ առավոտ տեսածս առաջին բան
ը ‘ մեր ծիրանենին էր , ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ՛ծովը , շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

2. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:

1. Հեռագիրը՝ այդ հեռագիրը, բերել էին գիշերը։

2. Ծաղիկը՝ գեղեցիկ ծաղիկը, դաշտում կարծես միակն էր։

3. Աշունը շուկան լցրել է ՝ հյութեղ մրգերով։

4. Նրա հիասթափությունը մատնում էին ՝ տխուր աչքերը։

5. Մի բարի ժպիտ, թառել էր դեմքին։