Գրականություն 8

Փաստեր Ղազարոս Աղայանի մասին

Համացանցից գտնել տեղեկություններ , պատմություններ Ղազարոս Աղայանի մասին, բլոգում ներկայացնել հինգ կարճ փաստ։

Հետաքրքիր փաստեր

  • Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
  • Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։
  • Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։
  • 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։։
  • 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։

Մեծերը Ղազարոս Աղայանի մասին

  • Հովհաննես Թումանյան
    Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
    Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական:
  • Ավետիք Իսահակյան
    Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։Աղայանը խորքով լավատես էր. վիշտն ու տխրությունը չափազանց կարճատև պահեր էին նրա մոտ։ Կարելի էր ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված, հավատով։ Միտքը վառ էր միշտ, հարցասեր, հետաքրքրվող, ականջը միշտ նորության՝ գրական, հասարակական և գիտական գյուտերի, նվաճումների։
  • Դերենիկ Դեմիրճյան
    «Ժողովրդայնությունը Աղայանի մայրենի լեզվի բովանդակ ոգին է, որով այդ լեզուն դառնում է հոգեկան կյանքի, արյան լեզու։»
    «Ամբողջ սերունդներ Աղայանից սովորեցին խոսել և սիրել մայրենի լեզուն:»
Հայոց լեզու 8

Ապագան սկվսում է այսօր

Յուրաքանչյուրս երազում ենք մի պայծառ ապագայի մասին, բայց արդյո՞ք գիտակցում ենք, որ այդ ապագան ձևավորվում է հենց այսօրվա մեր որոշումներով և քայլերով։ Այն, ինչ անում ենք հիմա, մեր վաղվա կյանքի հիմքն է։ Ամեն մի արարք ազդեցություն է ունենում մեր ապագայի և մեր ճակատագրի վրա։ Մեր ամեն խոսք կարող է լինել մեր համար ճակատագրային։ Մենք չենք գիտակցում, թե որ պահին մեր փոքրագույն արարքը վերածվում է մեծ խնդրի, կամ լուծում է բոլոր խնդիրները։ Եթե մենք չմտածենք ներկայի մասին և ուշադրություն դարձնենք միայն ապագային, ուստի չենք ունենա նաև ապագա։ Սկզբում մարդիկ պետք է մտածեն, թե ինչպես վարվեն ներկա իրավիճակում, որպեսզի հասկանան, թե ինչ է պետք անել ապագայում։ Ներկա պահին մենք սովորում ենք, և կարող ենք շատ սխալներ իրագործել, որպեսզի ապագայում արդեն չկրկնենք նույնը։ Մենք պետք է հիշենք, որ ապագան սկսվում է այսօր։

Գրականություն 8

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

• Բլբուլ – սոխակ

• Էշխ – սեր, սիրո կրակ

• Արին – արյու

• Տունկ – բույսի տնկիներ, ծառերի և ծաղիկների տնկած շիվեր

2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների: Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը։

• «կմնա» – բանաստեղծության ամեն տողի վերջում կրկնվում է, ընդգծելով անցողիկության գաղափարը։

• «ուրիշ» – ցույց է տալիս ժամանակի փոփոխականությունն ու նորությունների անխուսափելիությունը։

• «հազար» – ընդգծում է կրկնվող իրադարձությունների անսահմանությունը։

• «Աշխարհի մեջը» – ընդգծում է աշխարհի անփոփոխ շրջապտույտը։

Դերը բանաստեղծության մեջ

Կրկնությունները ստեղծում են մեղեդայնություն, ընդգծում են հիմնական մտքերը՝ ժամանակի անցողիկությունը, սիրո հավերժությունը և կյանքի փոփոխականությունը։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը արտահայտում է անցողիկության ցավ ու սփոփանք՝ ասես համբույրով մխիթարելու աշխարհը։ Այն հիշեցնում է, որ մարդիկ ու ժամանակը մշտապես փոխվում են, սակայն կյանքը իր բնական ընթացքով շարունակվում է։ Երբեմն նորը գալիս է, երբեմն անցյալը մնում է որպես հիշողություն, բայց բլբուլը երգում է նույն երգը, սերը մնում է որպես հավերժ կրակ, և ժամանակը գնում է, այն երբեք չի կանգնում։

4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն արտահայտում է կյանքի փոփոխականության, ժամանակի անխուսափելի ընթացքի ու սիրո հավերժության գաղափարը։ Չնայած ամեն ինչ փոխվում է՝ մարդիկ, սերը, ցավը, երգերը, բայց որոշ բաներ անփոփոխ են մնում. սիրո կրակը երբեք չի մարում, արվեստը շարունակում է գոյություն ունենալ, իսկ կյանքը՝ շարունակվել։

Այս ստեղծագործությունը շեշտում է, որ մարդը անցողիկ է, բայց նրա զգացմունքներն ու ստեղծագործությունները կարող են մնալ ու ապրել։

Գրականություն 8

Ուսումնական Գարուն

Գարնանային արձակուրդների ժամանակ ես կարդացի Էտել Լիլիան Վոյնիչ-ի «Բոռ» գիրքը։
Բոռը Էթել Լիլիան Վոյնիչի ամենաազդեցիկ վեպերից մեկն է, որը տեղի է ունենում 19-րդ դարի Իտալիայում՝ Իտալիայի միավորման շարժման մեջ։ Այն հետևում է Արթուր Բարթոնի կյանքին, երիտասարդ տղամարդու, ով դառնում է «Բոռ» անունով հայտնի իր ապստամբ, անթույլատրելի ոգով։ Արթուրին դրդում է արդարության ցանկությունը, և նա ներգրավվում է հեղափոխական գործունեության մեջ։

Վեպում Արթուրը պայքարում է դավաճանության, հավատարմության և անձնական զոհողության թեմաների հետ։ Նրա ճանապարհորդությունը ինքնաիմացության ճանապարհ է, որտեղ նա բախվում է խորը բարոյական դժվարություններով, պայքարելով իր ձգտած նպատակների ու սեփական ինքնության բարդությունների հետ։ Կրքի, սրտաճմլիկության և քաղաքական ինտրիգների լցված այս ստեղծագործությունը ոչ միայն հեղափոխության պատմություն է, այլ նաև անձնական վերածննդի մասին։

Ես կարծում եմ, որ Բոռի կերպարը խորապես գրավիչ է։ Նա դիմադրության խորհրդանիշ է, մշտապես մարտահրավեր նետելով իշխանությանը և փնտրելով ճշմարտությունը, նույնիսկ եթե դա նշանակում է անձնական կորուստ և ցավ։ Նրա պայքարները համընկնում են յուրաքանչյուրի հետ, ով երբևէ կռվել է իր հավատացած նպատակի համար, ինչը դարձնում է վեպը չծերացող՝ մարդկային դիմադրության և ազատության պահանջի խոր զննության մեջ։

Без рубрики, Ուսումնական նախագիծ

Սովորողների անհատական նախագծեր

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողները հասարակագիտության դասին ներկայացնում են իրենց անհատական նախագծերը։ Նախագծերը նախապես քննարկվում են սովորողների հետ, կատարվում է նախապատրաստական աշխատանք։

8.8

Մելքոնյան Հասմիկ

Բաբայան Լինա

Կարապետյան Մարինե

Հանրահաշիվ 8

քառակուսի եռանդամի գրաֆիկը, պարաբոլ

ա) D = 16 + 48 = 64 = 82

x1 = (4 + 8)/2 = 12/2 = 6

x2 = (4 — 8)/2 = -4/2 = -2

X — (6 ; 0) , (-2 ; 0)

Y — (0 ; -12)

բ) D = 25 + 24 = 49 = 72

x1 = (5 + 7)/2 = 12/2 = 6

x2 = (5 — 7)/2 = -2/2 = -1

X — (6 ; 0) , (-1, 0)

Y — (0; -6)

գ) D = 900 — 900 = 0

x1,2 = 30/18 = 5/3 = 1 2/3

X — (1 2/3 ; 0)

Y — (0; 25)

դ) D = 324 — 324 = 0

x1,2 = (-b/2a) = 18/162 = 1/9

X — (1/9 ; 0)

Y — (0 ; 1)

ա) a > 0 , D > 0

բ) a > 0, D = 0

գ)a < 0, D < 0

դ) a < 0, D > 0

ե) a > 0, D > 0

զ) a <0, D = 0

ա) a > 0, b < 0, c > 0

բ) a < 0, b > 0, c > 0

գ) a > 0 , b > 0, c > 0

դ) a < 0, b > 0, c < 0

1 — զ

2 — ե

3 — ա

4 — դ

5 — բ

x (x + 8) = 609

x2 + 8x — 609 = 0

D = 64 + 2436 = 2500 = 502

x1 = (-8 + 50)/2 = 42/2 = 21

x2 = (-8 — 50)2 = -58/2 = -29 (չի բավարարում)

x = 21

x + 8 = 29

Պատ.՝ 29:

Երկրաչափություն 8

Երկրաչափություն

AB/MB=BC/BN = 2
<B ընդհ․
Ըստ եռանկյունների նմանության երկրորդ հայտանիշի եռ․MBN~եռ․ABC

Համաձայն 193 խնդրի, քանի որ եռ․MBN~եռ․ABC, այստեղից հետևում է, որ AC/MN=BC/BN=MN/AC=2, այսինքն՝ միջին գիծը հավասար է կողմի կեսին։ Քանի որ եռ․MBN~եռ․ABC, այստեղից հետևում է, որ՝ <BNM=<BCA, <BMN=<BAC, իսկ մենք գիտենք, որ եթե երկու ուղիղներ երրորդով հատելիս առաջացած համապատասխան անկյուններն իրար հավասար են, ուրեմն այդ ուղիղները զուգահեռ են։

Ըստ եռանկյունների նմանության երկրորդ հայտանիշի եռ․MBN~եռ․ABC։ Հետևաբար՝ MN=1/3AC=1/3*27=9
Պատ․՝9սմ

Քանի որ զուգահեռագծի հանդիպակած անկյունները իրար հավասար են => <A=<C: Ըստ եռանկյունների նմանության երկրորդ հայտանիշի եռ․AKP~եռ․CMN:

KE/EN=1/2

Այո