Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,
1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Բանաստեղծությունը արտահայտում է մարդու փոփոխականությունը, որտեղ ամեն վայրկյան անցյալը դարձնում է ներկան և յուրաքանչյուր նոր պահում մարդը նոր է դառնում։
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Բանաստեղծությունը բնության դարաշրջանների շարունակականության մասին է, որտեղ նույնիսկ անտառի հովանավորությունը, անցած ժամանակի վշտերը և կորուստները չեն խանգարում նրան վառ ու նոր դրսևորումներ գտնել՝ ցուցադրելով իր կյանքի անընդհատ առաջընթացը։
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Բանաստեղծությունը խոսում է այն մասին, որ կյանքում ամեն նոր պահ, ամեն փոփոխություն եզակի է, և անցյալը չի կարող կրկնվել՝ նույնիսկ եթե ինչ-որ բան վերադառնա, այն այլևս չի լինի նույնը, քանի որ ամեն պահ փոփոխություն է, և մենք միշտ տարբեր ենք։
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Բանաստեղծությունում ասվում է, որ շատերը գերագնահատում են իրենց, և մտածում են, որ հասել են իրենց պոտենցիալի մաքսիմումին, չնայած նրանք առանձնահատոուկ ոչ մի բանի չեն հասել:
Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։
Բանաստեղծությունը խրախուսում է ինքնավերլուծություն և փոփոխություն՝ հիշեցնելով, որ միայն մենք ենք պատասխանատու մեր ազատության և ուղղության համար։ Այն նաև կոչ է անում ընտրել ճիշտ ճանապարհ՝ դեպի տուն և իրականություն, որի մեջ երևում է սեփական իմաստությունը։
Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
Բանաստեղծությունը արտահայտում է կյանքի անընդհատ փոփոխությունը և պայքարի անհրաժեշտությունը՝ թե ծնվելու, թե մահանալու գործընթացում։ Կյանքում ամեն վայրկյան բաներ ծնվում ու մեռնում են, բայց հենց այդ պայքարը դառնում է ապագայի ձևավորման հզոր ուժը՝ ի տարբերություն իր անշարժ ընթացքի։
2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։
Ռուբայաթը արաբերեն բառ է, որը նշանակում է «քառապատկված»։ Այն բանաստեղծության մի տեսակ է՝ արևելյան ոճի քառյակներ, որոնք բնորոշ են աշուղական քնարերգությանը։ Ռուբայաթները բաղկացած են երկու բեյթից և երկու հանգից։





























