su — վրա
Giu` — տակ
qui-այստեղ
qua -այնտեղ
li՝- այստեղ
la՝- այնտեղ
Esercizi- Վարժություն 1

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8․8 դասարան
Վրույր Հլղաթյանը խոսեց «Դիվանագիտությունը երիտասարդի աչքերով» թեմայով։ Նա ասաց, որ YereMUN-ը մի հիանալի հարթակ է, որտեղ երիտասարդները կարող են սովորել դիվանագիտություն և մասնակցել միջազգային միջոցառումների։ Այնուհետև ներկայացրեց «Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունները» թեման՝ պատմելով երկու երկրների միջև համագործակցության հաջողությունների և դժվարությունների մասին։
Հանդիպման ժամանակ, մասնակիցները հնարավորություն ունեին հարցեր տալ Վրույր Հլղաթյանին և խոսել թեմայի շուրջ։ Հանդիպումն ավարտվեց պլանավորելով հետագա համագործակցություն YereMUN-ի հետ։
Հանդիպումը շատ հետաքրքիր էր և օգտակար, քանի որ մենք նոր գիտելիքներ ստացանք և ավելի լավ հասկացանք դիվանագիտության կարևորությունը։
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:
Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել: Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք
դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:
Ա խմբի նախադասությունները – Համադաս բարդ նախադասություններ են :
Բ խումբ – Ստորադաս բարդ նախադասություններ
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված է համատարած անտառով:Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:՚
Ստորադաս նախադասություններ ՝
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
(Երբ ստորադասական շաղկապը ցույց է տալիս ժամանակային հարաբերություն)
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
(Որ ստորադասական շաղկապը ցույց է տալիս նպատակային հարաբերություն)
• Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
(Որ ստորադասական շաղկապով ստորադաս նախադասությունը բացատրում է «նրանով» բաղադրիչը)
Համադաս բարդ նախադասություններ
(Բաղադրիչ նախադասությունները համազոր են, միանում են համադասական շաղկապներով)
• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
(Եվ համադասական շաղկապ)
• Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
(Իսկ համադասական շաղկապ, համադասական հարաբերություն)
• Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:
(Բայց հակադրական շաղկապ)
1-ին վարժության … խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը … է, մյուսը`…:
… խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները…:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել …. շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են…. շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:
1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
2. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Կրակ – բոցավառ կրակ, վտանգավոր կրակ
• Ջուր – սառը ջուր, մաքուր ջուր
• Հող – բերրի հող, քարքարոտ հող, հայրենի հող
• Օդ – մաքուր օդ, խոնավ օդ, լեռնային օդ
• Երեխա – ուրախ երեխա, բարի երեխա
• Տուն – հին տուն, մեծ տուն
Տարբերակ 1
I. (1) Այն էներգիան, որով մարմինը օժտված է իր շարժման հետևանքով
անվանվում է կինետիկ էներգիա։
II․ Սեղմված զսպանակի էներգիան պոտենցիալ էներգիայի օրինակ է։
III.(1) Գիրքը դրված է սեղանին։ Հատակի նկատմամբ այն օժտված է պոտենցիալ
էներգիայով։
IV. Բրատսկի ՀԷԿ — ում ամբարտակից առաջ և նրանից հետո ջրի
մակարդակների տարբերությունը 100մ է։ Ի՞նչ էներգիայով է օժտված
ամբարտակում գտնվող ջուրը .
Պատ․՝100մ բարձրության ամբարտակում գտնվող ջուրը օժտված է պոտենցիալ էներգիայով
VI. (1) Ընտրեք հարցի առավել ճշգրիտ պատասխանը։
Ի՞նչ էներգիայով է օժտված ընկնող մարմինը .
1)պոտենցիալ 2)կինետիկ 3)պոտենցիալ և կինետիկ
Դուք քաջաբար պաշտպանեցիք ձեր իրավունքները: — Ձևի մակբայ
Հավաքեց իր իրերը և իսկույն դուրս գնաց: — Ձևի մակբայ
Նստեց աթոռի մոտ և սկսեց դանդաղ գրել: — Ձևի մակբայ
Շուտով կբացվի լույսը, կսկսեն հայտնվել լույսի կտորները: — Ժամանակի մակբայ
Շտապ փնտրում էր Կատյային, բայց թե ինչ էր ուզում, չիմացա: — Ժամանակի մակբայ
Նա քիչ-քիչ հանդարտվեց, դադարեց գոռալ: — Ժամանակի մակբայ
Այժմ փորձում եմ լինել ավելի խոհեմ։
Ժամ առ ժամ փոխվում են իրադարձությունները։
Չնայած չգիտեր, բայց նախապես վերցրել էր իր ընդմիջումը։
Ընկերներն ասել էին՝ մշտապես չես կարող այդ աշխատանքով զբաղվել։
Օրը պայծառ էր, արդեն բացվել էր գարնանային առավոտը։
Ձևի մակբայ
Իսկույն վազեց մայրիկի մոտ։
Նա լսեց ցածր ձայն, հանկարծ դուրս թռավ մի եղնիկ և զարմացած նայեց իրեն։
Զինվորները քաջաբար կռվեցին մինչև վերջ։
Փոքրիկ աղջիկը շարունակ պատմում էր իր արկածները ։
Երիտասարդները կողք կողքի զրուցում էին՝ ուշադրություն չդարձնելով կաթկթող անձրևին։
Ներկաները միաձայն հաստատեցին իրենց որոշումը։
Ցած թռավ ձիուց և սկսեց արագորեն հավաքել թափված մետաղադրամները։
Պատասխանում են ինչքան, որքան, որչափ, ինչ աստիճանի հարցերին։
Պատվիրատուն բազմիցս դիմել է , բայց մնացել է անպատասխան։
Կիսով չափ լցրել է բաժակը։
Նա մտածում էր, տեղի ունեցված իրադարձության մեջ մասամբ մեղավոր էր և ինքը։
Հունվարի 23, Տաթև Աբրահամյանի ջոկատի հետ, մենք մեկնեցինք Գյումրի։ Օրերը անցել են շատ հագեցած և հետաքրքիր։ Ճամփորդության ընթացքում մենք այցելեցինք բազմազան թանգարաններ, եկեղեցիներ և պատմական վայրեր։ Այցելեցինք Սերգեյ Մերկուրովի թանգարան, որտեղ ցույց տվեցին իր աշխատանքների կրկնօրինակները։ Այցելեցինք նաև Ձիթողցանց թանգարանը, որտեղ մեզ պատմեցին Գյումրվա պատմությունը: Նաև գնացել ենք ընկերական բասկետբոլի խաղի, Գյումրվա դպրոցներից մեկի ուսանողների հետ։ Նույնիսկ հյուրատանը մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, խաղեր խաղալով և զրուցելով բոլորի հետ։ Ժամանակը անցավ այնքան հետաքրքիր, որ ժամանակը կարծես թե շատ արագ անցավ։ Մենք բոլորս ավելի մտերմացանք այդ երեք օրվա ընթացքում, և թողեցինք ևս մեկ լավ հիշողություն մեր դպրոցական ճամբարից։