Без рубрики, Հայոց լեզու 8

Ամառային ընթերցանություն

Այս ամառվա ընթացքում ե կարդացել եմ բազում գրքեր տարբեր ժանրերի, այսօր կներկայացնեմ մեկ գիրք, որը ինձ շատ էր դուր եկել։ Ես կարդացել էի Ջեք Լոնդոնի «Մարտին Իդեն» գիրքը։

Մարտին Իդենը աշխատավոր երիտասարդ է, ով նավաստի էր։ Նա պատահականորեն ծանոթանում է Ռութ Մորզի հետ, որը բուրժուական ընտանիքի աղջիկ է։ Երբ նա նրան հանդիպեց, առաջին հայացքից միանգամից սիրահարվում է նրան, և որպեսզի կարողանա հասնել նրան, սկսում է զբաղվել ինքնակրթությամբ։ Մեկ օր, տեսնելով թե ինչքան շատ գումար են ստանում գրողները, ում գրքերը հրատարակվում են, նա որոշում է նույնպես գրել գրքեր, համոզված լինոլով, որ նրա մոտ շատ լավ դա լստացվի։ Նա սկսում է գրել բանաստեղծություններ և արձակ և ուղարկել այն տպագրական հրատարակչություններ։ Հերոսը ավելի ամուր է սիրահարվում Ռութին։ Սկզբնապես Ռութիի ընտանիքը դեմ են նրանց ծանոթությանը։ Ժամանակի ընթացքում Մարտինը դառնում է գրականագետ։ Անցնում է շատ ժամանակ, բայց նա չի կարողանում գիրք հրատարակել։

Ռութը, որոշ ժամանակ հետո, զգալով այդ ճնշումը, հասկանում է, որ վերջապես սիրահարվել է։ Նրա ծնողներին այդ շփումը դուր չեր գակիս, չնայած նրանք որոշում են արգելք չհանդիսանալ նրանց նշանադրությանը։ Շատ ժամանակ հետո, նրա «Էֆեմերիդեն» պոեմը հրատարակվում է և առաջացնումմ մեծ աղմուկ։ Երբ նա դառնում է հայտնի և հրչակավոր գրող, Ռութը նրան առաջարկում է նրա սիրտը և ձեռքը, ասելով որ նույնիսկ պատրաստ է հտրել իր ընտանիքի և ընկերների հետ կապը նրա համար, բայց Մարտինը հասկանում է, որ այլևս չի սիրում Ռութին և մերժում նրան։ Նույնիսկ երբ նա վերադառնում է իր հին ընկերների և ընտանիքի մոտ, դա ուրախություն չի պարգևում նրան։ Նա գնում է Խաղաղ Օվկիանոսի վրա մեկ կղզի, ուզելով թաքնվել բոլորից այնտեղ։ Որոշ ժամանակ այնտեղ ապրելուց հետո, վերջնականապես հասկանալով որ հոգեպես շատ հիվանդ է, մտնում է ջուրը և խեղդվում։

առողջագիտություն

Դեպքի վայր, ահազանգում

դաս 1

Դեպքի վայր, ահազանգում

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել:

Զննում

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:


Մարդու մարմնի կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին: Թթվածնի անհրաժեշտ քանակի ապահովումն իրականացվում է նյարդային, շնչառական եւ սրտանոթային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ: Եթե այս համակարգերի գործունեությունը լրջորեն խանգարվի, թթվածնի մատակարարումը կտրուկ կնվազի, իսկ դա կարճ ժամանակում կարող է հանգեցնել մահվան: Ելնելով սրանից՝ այս համակարգերն անվանում են կենսական կարեւոր:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը, այսինքն՝ գիտակցությունը, շնչուղիների անցանելիությունը եւ շնչառությունը, անոթազարկը եւ ուժեղ արյունահոսության առկայությունը:
Նախ անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ հայտնաբերել եւ դադարեցնել ուժեղ արյունահոսությունը: Ուժեղ արյունահոսության առկայությունը պարզելու համար ուշադիր զննեք տուժածին ոտքից գլուխ: Սովորաբար այն ակնհայտորեն երեւում է շիթով բխող արյան, գոյացած արյան լճակի տեսքով:
Այնուհետեւ ստուգեք տուժածի գիտակցությունը: Այդ նպատակով զգուշորեն բռնեք տուժածի ձեռքը, ցնցեք նրա ուսը: Խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր եւ հրահանգներ. «Դու ինձ լսո՞ւմ ես, եթե լսում ես, աչքերդ բացիր, ձեռքս սեղմիր, որեւէ նշան տուր»:
Եթե տուժածը ոչ մի կերպ չի արձագանքում, նշանակում է` նա գիտակցություն չունի:
Անգիտակից վիճակում տուժածի մկանները, այդ թվում նաեւ լեզուն, թուլանում են: Եթե տուժածը պառկած է մեջքի վրա, նրա լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները: Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ գիտակցությունը կորցրած տուժածի լեզուն կուլ է գնում: Եվ մարդիկ փորձում են տարբեր կերպ բացել տուժածի բերանը, լեզուն բռնել՝ վնասելով տուժածին: Մի՛ արեք նման բան: Կարելի ավելի հեշտ ու անվնաս օգնություն ցույց տալ:
Շնչուղիների բացում կատարելու համար ձեր մի ձեռքը դրեք տուժածի ճակատին, իսկ մյուս ձեռքով բռնելով կզակից՝ գլուխը զգուշությամբ հետ տարեք, կզակը բարձրացրեք: Այս գործողության շնորհիվ լեզուն ազատում է շնչուղիների մուտքը: Բութ մատը տեղադրեք ստորին շրթունքից ներքեւ եւ զգուշորեն բացեք տուժածի բերանը: Անհրաժեշտության դեպքում անձեռոցիկով կամ թաշկինակով մաքրեք տուժածի բերանում կուտակված լորձը, հեղուկները եւ այլն:
Անչափահասների դեպքում գլուխը պետք է ավելի քիչ հետ տանել, իսկ ծծկերների մոտ բարձրացնել միայն կզակը:
Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու ստուգեք տուժածի շնչառությունը: Մոտեցրեք ձեր ականջը տուժածի բերանին, հայացքն ուղղեք նրա կրծքավանդակին եւ որովայնին: Փորձեք տեսնել, լսել եւ այտով զգալ շնչառությունը 5-10 վայրկյանի ընթացքում:
Տուժածի զննման մյուս քայլն անոթազարկի ստուգումն է: Անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա: Անոթազարկը ստուգելու համար 2 կամ 3 մատները (բացի բութ մատից) պարանոցի ամենաբարձր կետից սահեցրեք կողք՝ պարանոցի կողմնային մասում գտնվող ակոսի մեջ:
Եթե մի կողմից անհնար է շոշափել անոթազարկը, փորձեք դա անել մյուս կողմից: Հիշե’ք, չի կարելի սեղմել 2 քնային զարկերակները միաժամանակ:
Ծծկեր երեխաների անոթազարկը ստուգում են գաղտունի վրա կամ բազկի միջին մասում, ներսի կողմից:

Եթե մարդ կորցրել է գիտակցությունը…

Գիտակցության կորուստը մարդու կյանքին սպառնացող վիճակ է: Դրա պատճառ կարող են լինել բազմաթիվ վնասվածքներ եւ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ սրտի աշխատանքի խանգարումները, գլխուղեղի վնասվածքները, հանկարծահաս հիվանդագին վիճակները:
Բացի այն, որ անգիտակից տուժածի բոլոր մկանները թուլանում են, եւ եթե նա մեջքի վրա է պառկած, լեզուն կարող է ետ գնալ ու փակել շնչուղիերը, նրա մոտ բացակայում են նաեւ կլլման ու հազի ռեֆլեքսները: Դրա հետեւանքով փսխման զանգվածները, արյունը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները, ինչը շնչառությունը դադարելու պատճառ կարող է լինել:
Գիտակցություն չունեցող, բայց շնչող տուժածին պետք է կողքի ապահովության դիրքի բերել: Պարզելով, որ մարդը չունի գիտակցություն, բայց շնչում է, առանց ժամանակ կորցնելու նրան շրջեք կողքի ապահովության դիրքի: Այն հնարավորություն է տալիս ապահովել շնչուղիների անցանելիությունը եւ բերանի խոռոչի պարունակության արտահոսքը: Այդ դիրքի բերելու համար տեղավորվեք տուժածի մարմնին մոտ, ձեր կողմի ձեռքը բացեք նրա մարմնի նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ եւ բռնելով նրա՝ ձեզնից հեռու կողմի ուսից ու կոնքից՝ տուժածին համաչափ շրջեք դեպի ձեզ՝ կողքի: Վերեւում հայտնված ոտքը ծալեք եւ դրեք մյուս ոտքին:
Տուժածի շնչուղիների անցանելիության ապահովման նպատակով՝ բռնեք նրա ճակատից եւ կզակից, հետո գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ, եւ բացեք նրա բերանը: Շրջելուց հետո տուժածը պետք է հենված լինի ծալված ոտքի եւ ուսի վրա: Տարբերություն չկա, թե որ կողմի վրա դուք կշրջեք տուժածին: Սակայն, եթե տուժածը հղի կին է, ապա նրան պետք է շրջել ձախ կողմի վրա:
Տուժածի շնչուղիների անցանելիությունն ապահովելու համար գլուխը զգուշությամբ հետ տարեք՝ միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքեւ: Բացեք նրա բերանը:
Կողքի ապահովության դիրքի բերելիս զգույշ եղեք, հատուկ ուշադրություն դարձրեք գլխին եւ պարանոցին: Հնարավորության դեպքում տուժածին շրջեք առնվազն 2 հոգով, որոնցից մեկը պետք է պահի գլուխը:
Կողքի ապահովության դիրքի բերելուց հետո՝ անհրաժեշտ է պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը, որի համար կարելի է նրա վրա ծածկոց գցել։
Գիտակցության բացակայությունը լուրջ իրավիճակ է, եւ յուրաքանչյուր դեպքում պետք է ահազանգել շտապ օգնություն: Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը՝ պարբերաբար ստուգելով նրա անոթազարկը, շնչառությունը եւ գիտակցությունը:
Ինչպես արդեն ասվեց, անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլլման եւ հազի ռեֆլեքսները, այդ իսկ պատճառով չի կարելի անգիտակից տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել:
Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ
Ծծկեր՝ 120-140 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում
Ծծկեր՝ 40-60 շնչառական շարժում

Շնչառության եւ սրտի աշխատանքի՝ նորմայից շեղումները խոսում են տուժածի վիճակի փոփոխության մասին: Եթե ժամանակի ընթացքում դրանք դանդաղում են կամ արագանում, դառնում անկանոն, ապա տուժածը կարճ ժամանակում կարող է ունենալ սրտի կամ շնչառության կանգ, եւ ընդհակառակը՝ վիճակը կարող է բարելավվել, անգամ գիտակցությունը վերականգնվել: Ուստի դրան պե՛տք է ուշադրություն դարձնել:
Վերահսկման տվյալները գրանցեք եւ առաջնային ու երկրորդային զննման տեղեկությունները հանձնեք ժամանող շտապ օգնության անձնակազմին:
Առաջնային զննում կատարելուց եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անհապաղ օգնություն ցուցաբերելուց հետո պետք է կատարել երկրորդային զննում՝ հայտնաբերելու համար տուժածի կյանքին անմիջական չսպառնացող վնասվածքները եւ վիճակները: Երկրորդային զննման քայլերն ավելի մանրամասն կքննարկենք հաջորդ համարներում:
Այսպիսով, անգիտակից տուժածին օգնելու համար պետք է նրան շրջել կողքի դիրքի եւ անընդհատ վերահսկել նրա վիճակը, մինչեւ շտապ օգնության ժամանումը:

Русский язык 8

Проект «Мои личные границы. И жизнь без каких-либо границ»

Задание 1. Дайте свое определение понятиям:

свобода — отсутствие ограничений и возможность сознательного выбора.

личность — система качеств, которая делают человека уникальным и осознающим, который может влиять на свою жизнь и иногда на жизнь окружающих.

личное мнение — это мнение и личное убеждение человека, выражающее его уникальную точку зрения на какую либо ситуацию/вопрос. Личное мнение, это субъективное понимание, которое может быть разное у каждого.

личное пространство — зона физического и психологического комфорта, которое позволяет чувствовать себя в комфорте и защищенности, сохраняя свое внутреннее равновесие.

личная жизнь — интимная часть существования человека, в которые входят его личные дела, взаимоотношения и т.д.. которое он вправе сохранять втайне от других

личные границы — это рамки, которые человек устанавливает для защиты своего личного пространства и внутреннего мира, обеспечивая себе комфортные границы для общения с человеком.

Задание 2. Дайте ответы на вопросы:

1. Считаете ли вы себя свободным человеком и почему?

    Частично да, но не полноценно, ведь я всё еще завишу от родителей многими вещами, как финансово, так и в некоторых вопросах.

    2.Необходимо ли в общении с людьми устанавливать личные границы?

    Да, устанавливать личные границы в общении с людьми необходимо для сохранения комфорта, уважения и защиты.

    3.Нужно ли научиться говорить ,,НЕТ,, ?

    Да, научиться говорить «нет» важно для защиты своих личных границ и сохранения здоровья, избегая перегрузок и манипуляций. Это помогает установить ясные границы и сохранить баланс в жизни.

    4.Как можно определить, когда ваши личные границы нарушены?

      Личные границы нарушены, если вы чувствуете дискомфорт, тревогу, раздражение или ощущение, что вас игнорируют или не уважают.

      Без рубрики

      -Հայկական գորգագործություն-

      Հայկական լեռնաշխարհը գորգագործության հնագույն կենտրոններից է: Հայկական գորգ կամ կարպետը տարբեր ժամանակներում և տարածաշրջաններում ունեցել է տարբեր անվանումներ: Հայ գրականության մեջ կարպետ բառը հանդիպում է 5-րդ դարից՝ Աստվածաշնչի թարգմանության մեջ: Դարերի ընթացքում «կարպետ» բառը գրականության մեջ նաև գորգի հոմանիշ է եղել: Ուշագրավ է նաև գորգի մեկ այլ անվանումը՝ խալի կամ գալի, որը ծագում է Կալիկալա՝ Կարին քաղաքի արաբերեն անվանումից, քաղաք, որը հայտնի է եղել իր հարուստ գորգարվեստով: Միջնադարյան հայ գրականության մեջ հանդիպում է գորգի ևս մեկ հոմանիշ` բազմական, «բազմել» բառից:

      Բրդյա, վուշյա, բամբակյա, մետաքսյա թելերից հյուսված հաստ, գույնզգույն, նախշազարդ գործվածքները բաժանվում են երկու հիմնական տեսակի՝ կարպետ և գորգ: Կարպետը և կարպետային իրերը գործվում են առանց խավի, իսկ գորգը գործվում է առանձին կապ հանգույցներով, որոնց ծայրերը դուրս են գալիս գորգի երեսը և մկրատով հավասար կտրվելուց հետո առաջացնում թավիշի նման խավը:

      Без рубрики, աշխարհագրություն

      -Աշխարհագրություն-

      1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

      Տարբերությունը կազմակերպչության մեջ է։

      1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

      Փայտանյութ, հատապտուղներ, մրգեր, դեղաբույսեր, վայրի կենդանի և այլն։

      1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

      Սրանց անխնա օգտագործումը վնասում է մեր երկրի թոքերը, կենդանիների և բույսերի շատ տեսակներ հայտնվում են կարմիր գրքում, վնասում ենք օվկիանոսների հավասարակշռությունը ։

      Հայոց լեզու 7

      -Գործնական քերականություն-

      1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև,  որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

      Օրինակ`
      Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան,  որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

      Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: Խլեզները Մթնաձորում մարդուց  չեն փախչում, երբ նրանց կերակրում են:
      Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց: Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որովհետև զայրացած էր։
      Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև։ Մթնաձորում կսկսվեր անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, եթե նա չփոշմաներ գնալ դեպի անտառ:
      Ջուրը բակի ջրհորից բերեք։ Ջուրը բակի ջրհորից բերեք, որ կարողանանք ուտելիք պատրաստել:

      2.  Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

      Թեկուզ և շատ եմ հոգնել, այնուամենայնիվ պետք է գործերս վերջացնեմ:
      Թեպետ նա երազում էր լիներ երգիչ, սակայն որոշեց դառնալ հաշվապահ:
      Չնայած ես փոքրիկ եմ, բայց շատ ճարպիկ եմ:

      հանրահաշիվ 7

      -Հանրահաշիվ-

      518-բ,դ;519-բ,դ; 520-բ,դ,զ;522

      518. Հաշվե՛ք հարմար եղանակով.

      բ) 8 ⋅ 14 = (11 — 3) (11 + 3) = 112 — 32 = 121 — 9 = 112

      դ) 39 ⋅ 41 = (40 — 1) (40 + 1) = 402 — 12 = 1600 — 1 = 1599

      զ) 1.9 ⋅ 2.1 = (2 — 0.1) (2 + 0.1) = 22 — 0.12 = 4 — 0.01 = 3.99

      519. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.

      բ) (x+ 2) (2 − x2) = 4 — x4

      դ) (7m − 2n) (2n + 7m) = 49m2 — 4n2

      զ) (x − 2y2) (x + 2y2) − x (x − y3) = x2 — 4y4 — x2 + xy3 = — 4y4 + xy3

      520. Գրե՛ք բազմանդամների արտադրյալի տեսքով.

      բ) (2x + 1)2 − y2 = (2x + 1 — y) (2x + 1 + y)

      դ) (4x + y)− y2 = (4x + y — y) (4x + y + y) = 4x (4x + 2y)

      զ) (3x + y)2 − z2 = (3x + y — z) (3x + y + z)

      522. Ապացուցե՛ք, որ.

      ա) 912 − 512 արտահայտության արժեքը բաժանվում է 40-ի

      912 − 512=(91-51)(91+51)=5680:40=142

      բ) 3572 − 752 արտահայտության արժեքը բաժանվում է 141-ի

      3572 − 752=(357-75)(357+75)=121824:141=864

      գ) 322 − 172 արտահայտութան արժեքը բաժանվում է 35-ի

      322 − 172=(32-17)(32+17)=735:35=21

      դ) 742 − 412 արտահայտության արժեքը բաժանվում է 33-ի

      742 − 412=(74-41)(74+41)=3795:33=115

      Հայոց լեզու 7

      -Մեր դասարանը-

      Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛րԱյնպես արա՛որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.

        ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
        բ) ինչո՞վ եք իրար նման,
        գ) ինչո՞վ եք տարբերվում,
        դ) ի՞նչն է ձեզ կապում:

      Իրականում դպրոցը ոչ միայն կրթություն ստանալու տեղ է, դպրոցի պատերի ներսում մենք նաև ձեռք ենք բերում կյանքի փորձ, նոր ընկերներ, և ծանոթանում ենք տարբեր մտահորիզոն ունեցող մարդկանց հետ։ Ամենահետաքրքիր հուշերը կարծում եմ ձևովորվում են դպրացի պատերի ներսում, հատկապես՝ իմ դասարանում։ Իմ բախտը փոքր-ինչ բերել է իմ դասարանի հետ, քանի որ ամեն օր մի հետաքրքիր, զվարճալի բան մեր հետ պատահում է։ մեր դասարանը կենսուրախ, ընկերասեր մարդկանց խումբ է, և երբեմն լավ համակարգված են,իսկ երբեմն, ընդհակառակը, մրցակցություն է լինում։ Չնայած՝ լինում են նաև վատ պահեր, բայց նրանք շուտ մոռացվում են։ Մենք իրարից դասարանում շատ ենք տարբորվում, ինչպես տեսքով և ճաշակով, այդպես ել բնավորությամբ։ Բայց մենք նաև իրար նման ենք, նման ենք նրանով, որ բոլորս էլ քիչ, թե շատ մեր դասարանի հետ կապված ենք, չնայած մենք երբեք դա չենք բարձրաձայնի։ Մեզ մեր դասարանում կապում են հիշողությունները, տխուր և ուրախ պահերը որոնք կիսում ենք իրար հետ ։

      Բայց ինչքան էլ վատ պահեր ունենանք, և որքան էլ լռենք ու երբեք չխոսենք, թե ինչքան ենք գնահատում միմյանց, ինձ թվում է, որ բոլորս գիտենք, որ մեզանից յուրաքանչյուրը կապված է միմյանց հետ և որ ապագայում բոլորը կարոտելու են և միշտ ժպիտը դեմքին կխոսեն մեր ուրախ դասարանի մասին։ Միգուցե ապագայում տխուր ժպիտով պատմենք մեր դասարանի մասին, որովհետև մենք կհասկանանք, որ այս ժամանակը երբեք չի վերադառնա: