գրականություն 7

Վիլյամ Սարոյան Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

  1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 

Անկաշկանդ- համարձակ

Նշույլներն- ճառագայթներն

Առաքինությունը-ազնվություն

 Ահով — վախով

Կսկիծով- ցավով

Մազապուրծ-մի կերպ փորձանքից՝ աղետից պրծած

2.Ի՞նչ ես հասկանում «կյանքի ժամեր» ասելով

Կյանքի ժամեր ասելիս ես հասկանում եմ, որ ամեն մի կայքնի ժամ և պահ պետք է գնահատել, ծախսել այն հասկանալով և վայելել ամեն մի այդ ժամը։

3․Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել: Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Արտաքին տեսքը երբեմն կարող է խաբուսիկ թվալ, քանի որ մարդը կարող է հոգով լինել չար, բայց ունենալ շատ գեղեցիկ արտաքին տեսք։

4. Ինչպես պետք է ապրել կյանքի ժամերը՝ ա․ ըստ հեղինակի, բ․ ըստ քեզ։

 ա․ Կյաքնի ժամերը պետք է վայելել, լինել բարի և թողնել, որ ուրիշներն էլ վայելեն այդ կյանքի ժամերը։ Չխաբանվել արտաքին տեսքին, չենթարկվել ոչմեկին, բայց նաև չենթարկել ուրիշներին, օգնել բոլորին և կիսել նրանց հետ ամեն մի դժվարություն և ուրախ պահեր։

բ․ պետք է հասկանալով ծախսել ամեն մի պահ և վայելել այն, օգուտ տալ մարդկանց, և ինքդ քեզ։ Բացի դրանից չմոռանալ, որ այդ ժամերը էլ չեն վերադառնա և ապրել կյանքը լավագույն ձևով։

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Այս մասը ինձ դուր եկավ, որովհետև այստեղ հեղինակը այստեղ մարդկանց բացատրում է, որ բարին միշտ կա, ուղղակի նա միշտ չէ, որ մենք այն տեսնում ենք, ուղղակի այդ բարին պետք է փնտրել, և դու այն անպայման կգտնես։

Հայոց լեզու 7

Շագանակագույն կոստյումով մարդը

Այս ամառվա ընդհացքում ես կարդացի Ագաթա Քրիստիի «շագանակագույն կոստյունով մարդը» գիրքը։ Այնտեղ գրված էրԷնն Բեդինգֆելդ անունով աղջկա մասին, նա գիտնականի որբացած դուստր էի։ Եվ մեկ օր նա մետրոում ականաես է լինում դժբախտ պատահարի, իսկ որոշ ժամանակ հետո պարզվում է, որ այդ նույն օրը, Յուսթաս Փեդլերի տանը հայտնաբերվել է մեկ օտարերկրացի կնոջ դի։ Եվ այդ երկու տեղերում մարդիկ նկարագրում էին շագանակագույն կոստյումով մարդու։ Էննը որոշում է գտնել այդ երկու դեպքերի մեղավորին և պատրաստ է լինում ամենախենթ բաների։

Հայոց լեզու, Մայրենի

Արայի լեռ

Արայի, հանգած հրաբուխ ՀայաստանիԿոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև[1]։ Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է։ Բարձրությունը՝ 2577 մետր։ Արայի լեռը կազմված է անդեզիտներից, անդեզիաներից և դացիաներից։ Լանջերը ծածկված են էլուվիալ նստվածքներով և մասնատված են ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300—400 մմ։ Ստորոտներում տարածված են գորշահողերով ծածկված օշինդթային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները։ Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ 

Без рубрики, Հայոց լեզու, Մայրենի

Ավելի վատ։ Ժակ պրևեր

Ավելի վատ։ Ժակ Պրևեր

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

1. Ո՞րն  է ստեղծագործության ասելիքը։ 

2. Ո՞ր հատվածում է արտահայտված  գաղափարը։

Հայոց լեզու, Մայրենի

||~գործնական քերականություն~||

1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ:

Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ:

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը:

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում:

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ:

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել:

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրներով տորթը զարդարեց:

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափների երկարությամբ:

2. Փակագծերում տրված բառերը պահանջվող թվով դի՛ր (եզակի կամ հոգնակի) և համապատասխանեցրո՛ւ նախադասությանը:

Կան ջրային խուզարկուներ, որոնք ծովերում ու օվկիանոսներում գանձեր են որոնում: Հայտնի են հեքիաթային հաջողություններ: Վագներն իր ընկերոջ հետ Ֆլորիդայի .ափի մոտ խորտակված իսպանական նավերից ավելի քան միլիոն դոլար արժեքով գանձեր է գտել: Բայց ավելի մեծ թիվ են կազմում այնպիսի որոնողներ, որոնք չեն կարողանում նույնիսկ որոնումների ծախսը փակել:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները:

Մի երկրի զորքը, միասին թռչող երամ, մի բնակչություն:

Без рубрики, Մաթեմատիկա, Մաթեմատիկա 6

||~մաթեմատիկա~||

1203-բ,դ,զ; 1204-բ,դ,զ; 1205-բ,դ; 1206-բ,դ; 1219; 1220

1203.Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

բ) 5,6 ⋅ (7,4 – 3,9)=19,6

7,4-3,9=3,5

3,5×5,6=19,6

դ) (9,4 – 8,7) ⋅ 1,4=0,98≈1

9,4-8,7=0,7

0,7×1,4=0,98

զ) (12,1 – 5,73) ⋅ 0,1=0,637≈0,6

12,1-5,73=6,37

6,37×0,1=0,637

1204.Թվերը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները, ապա կատարե՛ք հաշվումները.

բ) 24,35907 – 14,4346
24,36-14,43=9,93
դ) 11,4444 : 3,52222
11,44:3,52=3,25
զ) (17,6249 – 2,6951) : 3,729
17,62-2,7=14,92
14,92:3,73=4

1205.Կատարե՛ք հաշվումները` թվերը նախապես կլորացնելով մինչև
տասնորդականները, ինչպես նաև առանց կլորացնելու, ապա
համեմատե՛ք ստացված արդյունքները.
բ) (13,99 – 1,95) : (1,58 + 1,43)
13,99 – 1,95=12,04
1,58+1,43=3,01
12,04:3,01=4
(14 – 2) : (1,6 + 1,4)
14 – 2=12
1,6+1,4=3
12:3=4
4=4
դ) 10,54 : 21,08 – 0 : 0,5
10,54:21,08=0,5
0,048:0,48=0,05
0,5-0,1=0,4
10,5 : 21,1 – 0 : 0,4:
10,5:21,1=0,4976303317535545
0:0,4=0
0,4976303318-0=0,4976303318
0,4>0,2476303318

1206.Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք
թվերը.

բ) 2,254 և 2,256
2,25<2,26
դ) 12,129 և 12,131,
12,13=12,13

1219.Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.


20-ի 7 %-ը=20×7/100=1,4

15-ի 8 %-ը=15×8/100=1,2

90-ի 3 %-ը=90×3/100=2,7

100-ի 5 %-ը=100×5/100=5


1,2; 1,4; 2,7; 5

1220.Գծե՛ք մի քառանկյուն, որի անկյուններից երկուսը բութ լինեն։

Հայոց լեզու, Մայրենի

||~մի գիշեր անտառում~||

Կարդա՛ Ստ. Զորյանի ,,Մի գիշեր անտառում,, պատմվածքը:

1. Ո՞րն էր պատմվածքի ամենահետաքրքիր հատվածը: 

ւ քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— Էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

2. Ի՞նչ խորհուրդ կտայիր տղաներին: 

Ես նրանց խորհուրս կտաի գնել վրան որպեսզի ոչ մի գայլ առավոտը չհանդիպել և նաև քնելուց առաջ կարող են հրացանի պատրոն գցեն անտռաը որպեսզի գայլերը հոտը զգան և չմոտիկանան։

Մաթեմատիկա, Մաթեմատիկա 6

||°•Մաթեմատիկա•°||

1200-բ,դ,զ; 1202-բ,դ; 1214; 1215-բ,դ; 1216

1200. Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի.

բ) 0,34 ≈ 0,3

դ) 25,038 ≈ 25,04

զ) 800,005 ≈ 800

1202. Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

բ) 12,4589 – 6,27 + 1,395=

  1. 12,4589-6,27=6,1889
  2. 6,1889+1,395=7,5839
  3. 7,5839≈7,58

դ) 0,1 – 0,01 – 0,001

  1. 0,1-0,01=0,09
  2. 0,09-0,001=0,089
  3. 0,089≈0,08

1214. Ճի՞շտ է արդյոք կազմված հետևյալ աղյուսակը.

2375

169 x 14 + 9 = 2375

Պատ.՝ճիշտ

9357

404 x 231 + 223 = 93547

Պատ.՝Սխալ

527345

35 x 15067 + 0 = 527345

Պատ.՝ճիշտ

46625

15 x 321 + 147 = 4962

Պատ.՝Սխալ

բ)(x+10)-56=344

  1. x+10-56=344
  2. x=344-10+56
  3. x=390

դ)(x-90)-617=1000

  1. x-90-617=1000
  2. x=1000+90+617
  3. x=1707

1216. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոն- ցից յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավա- սար է 18‐ի։

4/14,5/13,14/4,15/3,13/5

Հայոց լեզու, Մայրենի

Կարդալ բայը չի սիրում հրամայական

Կարդա՛ ,,Կարդալ բայը չի սիրում հրամայական,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

Բնավ-Ամենևին, բոլորովին

Կենսակերպ-Ապրելաձև,ապրելակերպ

Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 

Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

Այն եզրակացության եկա, որ պետք չէ անպիտան բաների վրա ժամանակ ծախսել:

Բացատրի՛ր վենագիրը: 

Վերնագիրը ասում է, որ եթե մարդուն մի բան ստիպում էս և հրամայում նա այդ անում է ատելությամբ և չուզելով։

Մաթեմատիկա, Մաթեմատիկա 6

||~մաթեմատիկա~||

1197-բ,դ,զ, 1198-բ,դ,զ, 1199-բ,դ,զ; 1209; 1211; 1213

1197.Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

բ) 28,2897=28,2

դ) 1,0625=1

զ) 6,0999=6

ը) 567,9111=567,9

1198.Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

բ) 85,0639=85,07

դ) 0,9999=1

զ) 721,8957=721,9

 ը) 18,0936=18,1

1999.Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.

բ) 734,82 ≈ 735

կլորացրած է մինչև թվի ամբողջ միավորը

դ) 0,563891 ≈ 0,6

կլորացրած է մինչև տասնորդական կարգը

զ) 0,102 ≈ 0

կլորացրած է մինչև ամբողջ միավորը

1209.Մետաղե ձողի երկարությունը 0 ջերմության դեպքում 1,5 մ է, իսկ 100օ
ջերմության դեպքում դառնում է 1,71 մ։ Քանի՞ տոկոսով է երկարում ձողը ջերմությունը 1օ -ով բարձրացնելիս։

  1. 1,71×100/1,5=114
  2. 114-100=14

14 %-ով

1211.Քանի՞ անգամ է յուրաքանչյուր հաջորդ դասի ամենամեծ կարգի միավորը մեծ նախորդ դասի ամենափոքր կարգի միավորից։

100000 անգամ

1213Քանի՞ անգամ է յուրաքանչյուր հաջորդ դասի ամենափոքր կարգի միավորը մեծ նախորդ դասի ամենամեծ կարգի մ :

10 անգամ