Կարդա՛ բանաստեղծությունը.
Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
Ողջակեզ-Զոհ, մատաղ
Մթար-մութ
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ստեղծագուրծությունը արտահայտում է կյանքի ու աշխարհի մասին է, որտեղ ինչքան կարող է լինել հիասքանչ և երջանիկ պայերով լի այնքան էլ տառապանքով և դժվարություններով լի։
3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.
Ու վառվում է օրերում
Ոսկե հուր է փռված
Թռչու են սրընթաց նժույգները
Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…
Ոսկե հուր է փռված
Մարդիկ բոլորը ասում են և գիտեն,որ հուրը և հրդեհը շատ վատ բան է,որի պատճառով մարդիկ մահանում են։ Իսկապես մարդկանց ստեղծած հուրը և հրդեհը ահաբեկիչ է։ Բայց մարդիկ կյանքում չեն մտածել, որ բնության կողմից ստեղծված հրդեհները որոնք դեպքի մեծամասնությունում ավելի անսպասելի և ավելի վտանգավոր են հնարավոր է դիտավորյալ են ստեղծվում։Նրանք կարող են ստեղծվել մարդկանց անհարգելի վերաբերմունքի պատճառով բնության հանդեպ։ Ես չեմ ուզում ասեմ, որ ամեն ինչում մեղավոր է մարդը, բայց նա համարյա միշտ ամեն ինչի սկիզբն է ծառայել։ Եվ, երբ փռվում է գեղեցիկ ոսկե հուրը մարդիկ չեն փորձում ուղղվել ու փորձել չաղտոտել բնությունը տեսնելով՝ ինչպիսի հրդեհներ են տեղի ունենում և բնությունը միշտ տուժում է և նրանք ավելի վատ են վարվում։ Բայց ամեն ինչ վերադառնում է նրանց և վերջում մարդկությունն է տուժվելու…




