Գրել շարադրություն ,,Գանձեր ունեմ անտակ, անծեր,, վերնագրով։
,,Գանձեր ունեմ անտակ, անծեր,,
Ձեր կարծիքով Հովհաննես Թումանյանը ի՞նչ նկատի ուներ ,,գանձեր,, բառը ասելով։ Հնարավոր է, որ նա ուզում էր ասել իր տաղանդի կամ ընտանիքի մասին։ Կամ դուք ի՞նչ եք պատկերացնում ,,գանձեր,, բառը լսելով։ Սկզբում հնարավոր է պատկերացնել գումար և ոսկի, բայց հասկանալ, որ դա իրական գանձեր չի կարելի համարել։ Ես դա լսելով հասկանում եմ որպես ընկերություն, ընտանիք, երջանկություն և այլն։ Բայց ամենաառաջինը ես պատկերացնում եմ բարություն իրար հանդեպ և ազնվություն։ Սկզբում ես մի քիչ թերագնահատեցի գումարը, բայց կարծում եմ, որ դա էլ է երջանկություն և համոզված եմ, որ դուք կհամաձայնվեք ինձ հետ։
