Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձ թվում է՝ արևը մի ծաղիկ է,
Որ միայն մի ժամ է ծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

Հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի

Առաջադրանքներ ՝

1.     Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա:

Արև չլիներլու փոխաբերական իմաստը անընդհատ անձրևներն էին։ Որը անհարմարություն էր պատճառում այդ երկրի բնակիչների և նրանց մշտական տխրության պատճառն էր։

2.     Բնութագրեք Մարգոյին: 

Մարգոնը խելացի, բարի աղջիկ էր, որը ոչ մեկին չէր նեղացնում ի տարբերություն ուրիշ երեխաների։

3.     Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:

Գաղափարը այն էր, որ չի կարելի կտրել մարդուն նրա երազանքից։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

450.Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D. (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

Ամենից ձախ-G ամենից աջ-E

452.Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–2) և B (+7) կետերը: Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով:

A և B կետերի հեռավորությունը` արտահայտված միավոր հատվածներով հավասար է 9-ի

461. Քանի՞ տոկոսով կփոքրանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը փոքրացնենք 20 %-ով։

Քառակուսու կողմը համարենք մեկ միավոր։

  1. 1×20/100=1/5
  2. 1-1/5=4/5
  3. 4/5×4/5=16/25
  4. 16×100/25=64
  5. 100-64=36

Պատ.՝36%

465. ABCD և BCEF քառանկյունները (նկ. 60) ուղղանկյուններ են, |AD|=5 սմ։ Որքա՞ն է FE հատվածի երկարությունը։

Քանի որ ABCD և BCEF քառանկյունները միանման են նրանց լայնությունները նույնը կլինեն։Այսինքն |AD|=|FE|= 5սմ

Պատ.՝|FE|= 5սմ

466. Ի՞նչ մասշտաբով պետք է գծել քարտեզը, որպեսզի 160 կմ երկարություն ունեցող ջրանցքը նրա վրա պատկերված լինի 40 սմ երկարությամբ գծով։

  1. 160կմ=16000000սմ
  2. 40։16000000=1։400000

Պատ.՝1։400000

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

1.   Ընդգծված բառերն ու արտահայտությունները տրված հոմանիշներից մեկով փոխարինի՛ր այնպես, որ տեքստի ոճն ավելի մոտ դառնա խոսակցականին (ըստ անհրաժեշտության՝ կարող ես բառեր հանել, բառեր, բառաձևեր կամ բառերի դասավորություն փոխել):

1. Անակնկալ, մեկ էլ, հանկարծ, հանկարծակի, հանկարծահաս:

2. Արշավել էր, գրոհել էր, հասել էր, նետվել էր:

3. Չէր ահաբեկվել, իրեն չէր կորցրել, գլուխը չէր կորցրել:

4. Հարձակվել էր, արշավել էր, գրոհել էր, հասել էր:

5. Կարճ, վաղանցուկ, վաղանցիկ, կարճժամանակյա, վայրկենական, րոպեական:

6. Պատերազմ, մարտ, կռիվ, ճակատամարտ:

7. Ընկրկել էր, քաշվել էր, ետ էր քաշվել, ետ էր դարձել , ետ էր գնացել, ետ-ետ էր գնացել:

8. Կտրիճության,քաջասրտության, քաջության, խիզախության:

9. Պարգևել էին, նվիրել էին, շնորհել էին, տվել էին:

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա անսպասելիորեն վագր էր հարձակվել: Բայց կինը, այլ կացնով նետվել էր վագրի վրա: Կարճատև պայքարից հետո վագրը նահանջել էր: Արիության համար կնոջը պարգևատրել էին մեդալով:

Հնդկաստանի ջունգլիներում մի կնոջ վրա հանկարծ վագր էր նետվել: Բայց կինը գլուխը չէր կորցրել, այլ կացնով հարձակվել էր վագրի վրա: Րոպեական մարտից հետո վագրը ետ էր դարձել։Քաջության համար կնոջը մեդալ էին :

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ։

Ահեղ մարտից հետո վագրը նահանջեց։

Մարտի ութը ին սիրելի տոներից է։

Աշխարհում ամենամեծ կենդանին է կետը։

Մեքենան հեռանալով դարձավ մեկ փեքրիկ կետ։

Ցանկացած առևվտրի մեջ մարդիկ շահ են տեսնում։

Նա փոքրուց երազել էր շահ դառնալ։

3. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)

Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

1.     Ա և Բ նախադասություններում ընդգծված բառերի իմաստները համեմատի՛ր:

Ա. Երկինքը կամաց-կամաց ամպեց, և սկսեց անձրևել:

Բ. Հայրը ամպեց, նստեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Առաջին տարբերակում ամպել բառը գործածված է իր հիմնական իմաստով, իսկ երկրորդ տարբերակում գործածված է փոխաբերական իմաստով, որպես զայրանալ։

Ա. Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Բ. Իսկական բամբակ է, երեխա չէ: ։

Առաջին նախադասության մեջ բամբակ բառը գործածված է իր հիմնական իմաստով , իսկ երկրորդ տարբերակում նուրբ իմաստով։

Ա. Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Բ. Այդ մարդու սիրտը քար է:

Առաջին դեպքում քար բառը իր հիմնական իմաստով է գործածված: Իսկ երկրորդ տարբերակում, որպես անսիրտ։

2.   Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր:

Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ:

Ամեն օր պիտի հավաքես անկողինդ:

Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:

Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:

Առաջին, երրորդ և չորրորդ նախադասությունները ուղիղ իմաստ ունեն։

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել – շրջագայել, թափառել, պտտել

խորհրդածել – մտածել, մտորել, մտմտալ, խորհել

կողոպտել – գողանալ, հափշտակել, թալանել, գռփել

խենթանալ – ցնորվել, խելագարվել, ցնդել, հիմարանալ, գժվել

արտասվել – հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

445.Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.



Գրե՛ք նրանց կոորդինատները:

А (-5),B(-3), C(-2),D(+1),E(+3),F,(+5)

  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10
    թվերին համապատասխանող կետերը։

455.Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

-1

457.Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական և ամենամեծ դրական թվեր։

Պատ.`Ոչ

459.Ասե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է

-7 -6 -5

բ) ամենամեծը –5-ն է։

-5 -6 -7

Հայոց լեզու, Մայրենի

Զրույց գեղեցիկի մասին

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հորապարանքիքարե պատշգամբը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…

Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…

Ապա կանչում էրաշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանինշողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս միմանյակիփոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ուցոլքովծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էր դստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ու մարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էրհրացոլադամանդե օղեր, գլխին դնում էր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալ չէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թետակավինքիչ էպճնվածիր դուստրը, թե նրա գեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխհանդերձներու շքեղ զարդեր։

Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձ ու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծ արվեստագետին, որիհամբավըթնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքն ու ասում.

— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմ իմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։

Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր, զուգեն նրան բոլորակնակուռ զարդերով…

Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.

— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։

Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.

— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…

Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ուպաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն մի պարզ հագուստով, որի տակից երևում են նրասլացիկմարմնի համաչափ գծերն ու ներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից, օղերից, մեծ Տրդատն ասում է.

— Այսպե՛ս, միայն այսպես…

— Ուրե՞՜մն,— զարմանում է իշխանը։

— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

421. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝

բ) 0-ից, — -1, -2, -3, -4, -5, -6,-7

դ) –1-ից, — -2, -3, -4, -5, -6, -7,-8

զ) –10-ից, — -11, -12, -13, -14, -15, -16,-17

ը) –3-ից — -4, -5, -6, -7, -8, -9,-10:

422. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝

բ) –6-ից, — -5, -4, -3, -2, -1, 0,1

դ) 0-ից, — 1, 2, 3, 4, 5, 6,7

զ) 10-ից, — 11, 12, 13, 14, 15, 16,17

ը) 5-ից — 6, 7, 8, 9, 10, 11,12:

425. Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի
փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –4 < -3,-2,-1< 0,

դ) –5 < -4,-3,-2,-1,0,1,2,3,4- < 5,

զ) –28 < -27,-26,-25,-24,-23 < –22։

427. Ո՞ր թվանշանները կարելի է գրել աստղանիշի փոխարեն,
որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –8972,-8872,-8772 < –8672,

դ) –*86* > –9868

Աստղանիշի փոխարեն կարելի է գրել 1,2,3,4,5,6,7,8 թվերը։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Հեղինակ՝ Իսահակյան

Առաջադրանքներ՝

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ — մահմեդականների թափառական կրոնավոր

բազմել – հանդիսավոր նստել

աներեր – չերերացող

ցուպ – ձեռնափայտ

տատասկներ – փշեր

կիզել – այրել

գոցել – փակել

խանձարուր – բարուր

բարձրաբարբառ – բարձր ձայնով

ակնապիշ – անթարթ

բարկ – թեժ

ըղձալ – ցանկանալ

անքթիթ – ակնդետ։ 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

անդորր-խաղաղ

շեղջ-կույտ

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր ամբողջ մարդկության  հոգու խորքերից

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր բոլոր մարդկանց ներաշխարհից։ 

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը բարի, մարդասեր, համառ և բարեսիրտ մարդ էր, որը ուզում էր մարդկությանը երջանկության իմաստը նվիրել։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

Իմ կարծիքով Սֆինքսի պատասխանը այն է, որ երջանկությունը շոշափելի չէ, երջանկությունը դա այն պահն է որի ընթացքում պետք է քարանալ և վայելել։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Երջանկությունը դա մի զգացմունք է որը չունի չափման միավոր։ Այն կարող է տևել անգամ ակնթարթ որի ժամանակ մարդն ընկնում է երանության գիրկը։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Հարցումներ, տատասկներ, խանձուրներ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա

418.Գրե՛ք հետևյալ թվերը`
բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13

13,12,4,1,0,-3,-7,-8,-11,-17,-30

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –7< -5 < –3

դ) –1 < 0 < 1,

զ) –4 > -5 > –6,

ը) –30 > -37 > –40,

420. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է գտնվում տրված թիվը.

բ) 1>0>-1

դ) -1>–2>-3

զ)-99>–100>-101

ը) -353<–352<-351

434. Երկու թվերի գումարը 18 է։ Եթե ավելի մեծ թվից հանենք նրա 7/8 մասը, ապա կստանանք ավելի փոքր թիվը։ Գտե՛ք այդ թվերը։

  1. 1-7/8=1/8
  2. 1+1/8=1 1/8=9/8
  3. 18 — 9/8
  4. x — 1
  5. x=1×18:9/8=16
  6. 18-16=2

Պատ.՝մեծ թիվը 16 , փոքր թիվը 2