Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:
Հեռավոր — մերձավոր, ներկա — անցյալ, պատճառ — հետևանք, հանելուկ — լուծում, գրոհել — նահանջել, խաղաղ — անապահով:
Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:
Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:
2. Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:
Ծովը ալեկոծ է , ցամաքը խաղաղ։ Ծովը հեռու է , ցամաքը մոտիկ ։ Ծովը խորն է , ցամաքը մակերեսային։ Ծովը մռայլ է, ցամաքը պարզ։Ծովը շարժուն է , ցամաքը անշարժ։
4. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:
Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)
Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարեմ, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)
Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)
392. Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։
Պատ.՝Ոչ այդ թիվը 0 է։
394.Ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլ հասած թիմերի խփած և բաց թողած գնդակների վերաբերյալ տվյալներն արտացոլված են հետևյալ աղյուսակում.
Բացատրե՛ք գրված թվերի իմաստները։
Բրազիլիան 9 գնդակով ավելի շատ է խփել քան բաց թողել։
Գերմանիան 7 գնդակով ավելի շատ է խփել քան բաց թողել։
Ավստրիան 6 գնդակով շատ է բաց թողել քան խփել։
Ուրուգվայը 10 գնդակով շատ է բաց թողել քան խփել։
401;Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600 գ է։
2+7=9
3600։9=400
400×2=800
400×7=2800
Պատ.՝Կապար-800գ Երկաթ-2800գ
403.Առագաստանավն անցել է նախ 120 կմ, ապա՝ դրա 1/4-ը, որից հետո՝ արդեն անցածի 2/3-ը։ Առագաստանավի անցած ամբողջ ճանապարհը 40 կմ-ով ավելին է, քան մնացած ճանապարհի կեսը։ Ընդամենը որքա՞ն ճանապարհ պիտի անցնի առագաստանավը։
120×1/4=30
120+30=150
150×2/3=100
150+100=250
250-40=210
210×2=420
420+250=670
Պատ.՝670
405.42000 լ տարողությամբ ջրի բաքը առաջին պոմպը լցնում է 70 ժամում, երկրորդը 52 1/2 ժամում: Քանի՞ ժամում կլցվի բաքը, եթե երկու պոմպերն աշխատեն միաժամանակ:`
Զարմանալի աշուն, ուզում եմ գովերգել քեզ, քո տեսքն ու հմայքը, սակայն չեմ կարողանում։Չեմ կարողանում, որովհետև այժմ ատում եմ տարվա հատկապես այս եղանակը, որովհետև այդ տարվանից ի վեր աշունը թույլ չտվեց նկատել իր ոսկեգույն տերևաթափն ու հիասքանչ գեղեցկությունը։ Թույլ չտվեց վայելել հետզհետե մարող արևի ջերմությունը։Այլ ստիպեց թևաթափ լինել, արցունք թափել հարյուրավոր հերոսների համար, ովքեր իրենց կյանքը կիսատ թողնելով, ընկան, որ մենք չնկնենք, հանգիստ քնենք, արարենք ու ստեղծագործենք։ Բայց այսքանից հետո չգիտեմ արդյոք, կկարողանանք։ Աշուն, ծառեր ներկեցիր ոսկեգույնով, իսկ հողը` կարմիրով հերոսների արյունով, որ ընկան հանուն մյուս աշունների, որոնք պետք է լինեն բոլորիս համար։
341.Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։
19/20
343. Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։
հուլիս ֊ 31օր
31֊3=28 (արևոտ օր)
պատ՝. 28/31
349. Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։
4+5=9
12-9=3
9+12=21
Պատ.՝ ամենահեռու՝ 21 ամենամոտ՝3
354. Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ
340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։
P=3/6=1/2
342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝
ա) կարմիր է=3/5
բ) կանաչ է =2/5
գ)դեղին է =0
344.Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`
ա) սպիտակ=8/20=2/5
բ) սև=4/20=1/5
գ) կարմիր=8/20=2/5
350.Ո՞ր թվանշանն է պետք ձախից և աջից կցագրել 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը՝
ա) բաժանվի 3-ի=2232
բ) բաժանվի 9-ի=2232
353
Մի արկղում 20 1/2կգ-ով ավելի դեղձ է եղել, քան մյուսում։ Առաջին արկղից 10 1/4 կգ դեղձ դրել են երկրորդի մեջ։ Ո՞ր արկղում ավելի շատ դեղձ կա և որքանո՞վ ավելի։
Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո միայն, գնամ է հանգստանալու:
Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատկարճ- հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հասագստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևը շտապ մայրամուտէ գլորվամ։ Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած հասնում է օրավարձի դառը վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՞թե իր դեմ դավադրության կա կազմած: Չէ՞ որ եկեղեցին, կարծես դիտմամբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանախ: Բայց արևը — արևն անկաշառ է անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից արևմուուք։ Եվ սրտանեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան։ Բարկանում–զայրանում է աջ ու ձախ ամեն բանվորի վրա, սպառնում է զրկել օրավարձից, սպառնում հանել գործից։ Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ առաջանամ, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում -նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ, ծախսված փողը՝ ջուրն ընկած։
__________
Եղավ, որ տարիներ հետո թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապում էր մեծահարուստ մարդը: Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց ու հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան հազիվ ազատված սրից ու հրից: Հին հարուստը հիմա կողոպտված ու աղքատգնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք: Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։ Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ, բանթող գնում էր հանգսըանալու: Բայց ինչքա՜ն, ինչքա՜ն երկար է օրը — ծա՜նր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞երբ էր, որ լույսը ծագեց, շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։ Ինչքա՜ն , ինչքա՜ն հոգնած է, քաղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ինչ շուտ է աճում, աճում է ժամեժամ: Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներներին հանգստություն տա: Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը այնպեց կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը, բայց արևը — անկաշառ է, անշուշտ, սակայն, ինչ՞ու նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի անցնի նա այդ անվերջանալի ուղին — արելքից արևմուտք։ Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտգործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը,– այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև:
Երկու մասերում էլ հարուստեներն ու աղքատները չեն փոխվում։Հարուստը մնում է նույն անսիրտն է,իսկ աղքատը՝ նույն տառապյալը։
3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:
մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
4. Բնութագրի՛ր մեծահարուստին:
Մեծահարուստը անխիղճ էր,գոռոզ և նա երբեք չէր հասկանում իր աշխատավորներին։Նա միշտ իր շահն էր առաջ տանում։
5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:
մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:
6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը:
Պետք է գնահատել ուրիշի աշխատանքը և երբեք քեզ բարձր չդասել ուրիշներից։
7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն:
Ավելի լավ է դառը ճշմարտություն քան քաղցր սուտ։
Կա երեք բան որոնք երկար ժամանակ թաքնված մնալ չեն կարող՝արևը,լուսինը և ճշմարտությունը։
Ճշմարտությունը երբեմն ատելություն է ծնում։
8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:
Արևի … (շողերը, ճառագայթները) … (տաքացնում, ջերմացնում) են Երկրի … (երեսը, մակերևույթը), և .(շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի … (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ … (ելնում, բարձրանում): Ջուր է … (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում … (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան …(ցրտին, սառնամանիքին) … (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված … (շորը, սպիտակեղենը):
Արևի շողերը տաքացնում են Երկրի երեսը և շատ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում: Ջուր է ելնում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին էլ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը:
Արևի ճառագայթները ջերմացնում են Երկրի մակերևույթը, և մեծ քանակությամբ ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի մակերևույթից անտեսանելի գոլորշիներ են օդ բարձրանում: Ջուր է բարձրանում բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում յուրաքանչյուր կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան սառնամանիքին անգամ. հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված սպիտակեղենը: