Без рубрики

Մեկ սովորող մեկ համակարգիչ մեդիատեխնոլոգիա

  1. Իմ համակարգիչը acer է։ Ես օգտվում եմ իմ համակարգչով  առաջին դասարանից և ես դժվարանում եմ նրանով օգտվել։Այն աննդատ կտրտում է և հղումները բացում են շատ երկար։ Բայց այն ունի նաև մեկ առավելություն, այդ առավելությունը նրանում է, որ այն կարողանում է քաշել շատ ծրագրեր որոնք պետք են կրթության համար։
  2. Իմ բլոգը ես օգտագործում եմ 3-րդ դասրանից։Իմ բլոգը խնդիր չունի։
  3. Ես օգտվում եմ cupcut ։ Դա հեռախոսային ծրագիր է։Ես նրանով օգտվում եմ մոտավորապես 2 տարի։Ես քաշում եմ այն play market ծրագևով։Այդ ծրագիրը անվճար է։Դա հեռախոսային ծրագիր է։Այն թույլ է տալիս օգտվել էֆֆեկտներով։
Ռուսաց լեզու

Русский язык

Рассказ о горячем и холодном сердце

  1. Прочитайте и обсудите рассказ.
    Расскажите.

Шли по узенькой горной тропинке два путника: один с горячим сердцем, а дру­гой с холодным. Шли они в далекие стра­ны и хотели найти человеческое счастье.

– Посмотри, какие вокруг нас величе­ственные и прекрасные горы, – сказал че­ловек с горячим сердцем.

– Ничего особенного, просто кучи ог­ромных камней, – ответил человек с хо­лодным сердцем.

– Посмотри, какой нежный цветочек выглядывает из трещины в камне, как трудно ему, наверное, расти здесь без земли, – сказал человек с горячим серд­цем.

– Ха, нашел красоту. Что, я цветов до­ма не видел, – сказал человек с холод­ным сердцем.

Пошли они по горам дальше и увиде­ли горное озеро.

Человек с горячим сердцем востор­женно воскликнул:

– Какое оно прозрачное, голубое и ти­хое, такое тихое, что белые снежные вер­шины гор в нем отражаются, как в зерка­ле. А тебе нравится? – спросил он попут­чика.

– Ничего особенного, – ответил че­ловек с холодным сердцем, – просто ог­ромная лужа воды. А снег я и в прошлом году видел.

– Но, может быть, ты чувствуешь ка­кой здесь чистый, прохладный и свежий воздух, который хочется вдыхать всей грудью, – спросил человек с горячим сер­дцем.

– Ну вот ещё, придумал. Воздух вез­де одинаковый, что в городе, что в лесу, что в горах, – возразил человек с холод­ным сердцем.

Так долго шли по лесам и горам че­ловек с горячим и человек с холодным сердцем в поисках счастья и красоты, по­ка не повстречалась им пещера в кото­рой жил мудрый и добрый старик-от­шельник. Старик жил вдалеке от людей и был очень беден, но радушно принял гос­тей и пригласил их обедать к столу. Но на столе стоял лишь кувшин с прохлад­ной родниковой водой и лежал свежевы­печенный еще теплый хлеб. Человек с го­рячим сердцем, сев за стол, с радостью вдохнул запах хлеба, удивился чистоте и необычайному вкусу воды и поблагодарил старика за скромную еду, а человек с холодным сердцем, поморщившись, попробовал хлеб с водой и остался едой недоволен.

После обеда старик узнал у путников, что они ищут счастье, и сказал им обо­им: «Один из вас уже давно нашел счас­тье, а другому еще долго предстоит свое счастье искать. Ключ к счастью в наших сердцах. Счастлив тот, чьё горячее откры­тое сердце легко чувствует красоту и ра­достно отзывается на нее. Но тому, кто не замечает красоту вокруг себя, кто не дает своему сердцу радоваться красоте, тому очень тяжело найти счастье в жиз­ни. Счастье старается обойти стороной тех, кто сердцем холоден».

Так узнали человек с горячим и чело­век с холодным сердцем, что счастье не за горами, не в богатствах и королевских дворцах спрятано, а внутри каждого че­ловека находится. Но найти его можно лишь имея в груди горячее сердце, ра­дующееся красоте.

2. Ответьте на вопросы.
Что такое человеческое счастье?

Человеческое счастье находится повсюду но большинство людей ее не замечают и видят счастье только в деньгах и дорогих вещах
Люди бывают опмистами и пессимистами, что это?Объясните значение данных слов

Оптимисты это те люди которые всегда радостные и везде находят позитив.А пессимисты это те где некто никогда не находят нечего позитивного и везде находят негативное.

Что для вас счастье?

Для меня счастье это общение с людьми, дружба и семья.

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Ահմեդի ուղտը

1. Գրիր տրված բառերի բացատրությունը:

Սաստիկ-ուժգին, խիստ, կիզիչ-այրիչ, գուռ-ջրավազան, չորս դին-շուրջ բոլոր, ման կուգամ-փնտրել:

2. Հեքիաթից դուրս գրիր բարբառային բառեր և փոխարինիր գրական հայերենով:

Նանի-կին, կուգամ-քայլել, մաղմղել — քիչ-քիչ թափվել, գոցել-փակել

3. Քո կարծիքով որն է այս հեքիաթի ասելիքը:

Հեքիաթի ասելիքը այն է, որ եթե դու մարդուն բարություն անես դա քեզ կվերադառնա։

4. Ինչո՞ւ է վերնագրված  ,,Ահմեդի ուղտը,, , նոր վերնագիր մտածիր:

,,Երազի օգնությամբ,,

5. Հեքիաթի ասելիքին համապատասխան առած-ասացվածք գտիր:

Ինչը ցանես այն էլ կհնձես։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

188. 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ:

Լուծում

  1. 3+5=8
  2. 80:8=10
  3. 10×3=30
  4. 10×5=50
  5. 80=30+50
  6. 3/5=30/50
  1. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց
    երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք
    այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28 սմ է:

AC+CB=28 սմ

1)3+4=7

2)28:7=4

3)4×3=12

4)4×4=16

3:4=12:16

  1. Ունենք 1 սմ երկարությամբ 42 ձողիկ։ Հնարավո՞ր է արդյոք այդ
    ձողիկներով կազմել 11 սմ կողմով քառակուսի կամ 12 սմ և 9 սմ
    կողմերով ուղղանկյուն։

1) 11×4=44

2) (12+9)x2=42

Պատ՝․11 սմ կողմով քառակուսի կազմել հնարավոր չէ, իսկ 12 սմ և 9 սմ
կողմերով ուղղանկյուն կազմել հնարավոր է։

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում կստացվի ճիշտ հավասարություն.
    ա) *+5 3/8=16 1/2

*=16 1/2-5 3/8=11 1/8

11 1/8+5 3/8=16 1/2

բ) */4+3/8=7 5/16-5 7/24

1) 7 5/6-5 7/24=2 1/48

2) 2 1/48-3/8=79/48

3) */4=79/48

4)*=4×79:48=79/12=6 7/12

Պատ՝․ 6 7/12

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ըկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտամասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում:

2. Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները  տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:

 Սուր դանակ է պետք, որ այդ բիծը քերեմ:

Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:

Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:

Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:

Քամին փչում էր ամբողջ ուժգնությամբ։

Ընկերները գիտեին, որ նա փչում էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:

Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր  մնացել։

3.   Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ

Այսօր արևոտ եղանակ էր։ (ուղիղ)

Նրա ժպիտը արևոտ է։ (փոխաբերական)

սառը

Հյուսիսից փչեց սառը քամի։ (ուղիղ)

Տղան նայեց սառը հայացքով։ (փոխաբերական)

շողալ

Երկնքում շողում էր պայծառ արև։ (ուղիղ)

Աղջկա աչքերը սկսեցին շողալ, երբ նա տեսավ իր նվերը։ (փոխաբերական)

լողալ

Մայրամը շատ վարժ է լողում։ (ուղիղ)

Վախից Ալիսայի աչքերի առջև ամեն ինչ սկսեց լողալ։ (փոխաբերական)

4. 65.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր: (ուղիղ)

Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է: (փոխաբերական)

Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել: (փոխաբերական)

Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ: (փոխաբերական)

Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ: (փոխաբերական)

Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի: (փոխաբերական)

Без рубрики

Մաթեմատիկա

1.Հարաբերությունը գրիր կոտորակի տեսքով: Եթե հնարավոր է, ապա կոտորակը կրճատիր:  5 -ի հարաբերությունը 30 -ին:

  1. 5/30=1/6

2.Անագի և պղնձի համաձուլվածքը պարունակում է 28 կգ անագ և 56 կգ պղինձ:Ի՞նչ հարաբերությամբ են վերցված անագն ու պղինձը:

1.28/56=1/2

3.Հինգերորդ դասարանում կա 30 աշակերտ, որոնցից 12-ը տղա են, իսկ մնացածը՝ աղջիկ: Որքա՞ն է տղաների թվի հարաբերությունը աղջիկների թվին:

  1. 30-12=18
  2. 12/18=2/3

4.k:b=c:g համեմատության անդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:

  1. b:k=g:c
  2. c:k=g :b
  3. K:c=b:g

5.Տրված են երեք բնական թվեր՝ 3, 15 և 6:Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

3/15=6/30

6. 20 մետր բրդե գործվածքից կտրեցին 3 մ:Որոշիր, թե բրդե գործվածքի քանի՞ տոկոսը կտրեցին:

100×3/20=15%

7.Դետալի պատրաստման վրա ծախսվում է 1600 դրամ:Նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով հաջողվեց դետալի ծախսը իջեցնել 2%-ով:Որքա՞ն դարձավ դետալի նոր գինը:

1600×2/100=32

1600-32=1568 դրամ

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Սև ոչխարը:  Բրունո Ֆերեո

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

Հեղինակ ՝ Բրունո Ֆերեո

Առաջադրանքներ ՝

Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

արոտավայր – արոտի վայր

Ո՞րն է պատմության ասելիքը, գաղափարը։ 

Պատմության ասելիքը այն է, որ եթե մարդ քեզ նման չի, դա քեզ իրավունք չի տալիս նրան նեղացնես: Պետք է ընդունել և հարգել յուրաքանչյուրին, ինչպիսին նա կա: Եվ մարդուն պետք է դատել ոչ թե նրա արտաքինով, այլ նրա ներքինով։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -Այլևս նման բան չանես,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա — դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ ղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը , բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

կհառնի-Դեպի վեր գնալ՝ խոյանալ, վեհ-վսեմ, բարձր, մեծ

2. Ո՞ր հատվածը հավանեցիր, ինչո՞ւ։

Ես հավանեցի <<Հարգիր ուսուցչիդ>> հատվածը որովհետև այնտեղ ասվում են այն բաները ,որոնք երեխաների մեծամասնությունը չեն հասկանում ու չեն նկատում։

3. Առանձնացրո՛ւ հատվածներ, որոնք կարևոր են տեքստի գաղափարը ներկայացնելու համար, մեկնաբանի՛ր։ 

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում:

Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներ — կայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին:

Այս երեք հատվածները ինձ համար շատ կարևոր են, քանի որ նրանց մեջ ասվում է հարգանքի մասին որը շատ կարևոր է։

Մաթեմատիկա

Տնային աշխատանք

  1. Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական
    գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական
    գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

Լուծում

  1. 54600:8400=6 1/2

Պատ․՝ 6 1/2

  1. Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան
    ամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞
    կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

Լուծում

  1. 2000×40/100=800
  2. 2000-800=1200
  3. 1200×30/100=360
  4. 800+360=1160
  5. 2000-1160=840 Պատ․՝840 կգ
  1. Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %-ն է։
    Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

Լուծում

  1. 18×100/120=15
  2. 15×2+18×2=66

Պատ․՝P=66 սմ

  1. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։
    Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

Լուծում

  1. 2500-2000=500
  2. 100×500/2000=25%

Պատ․՝25%

  1. 100 մ վազքում հաղթողի ցուցանիշը 10 3/20 վ է։ Ինչպիսի՞ն են վազքի
    երկու մյուս մասնակիցների արդյունքները, եթե նրանցից առաջինը վերջնագծին է հասել հաղթողից 3/50վ ուշ, իսկ երկրորդը՝
    առաջինից 3/100 վ շուտ:
  1. 10 3/20+3/50=10 21/100
  2. 10 21/100-3/100=10 9/50

Պատ․՝Առաջին-10 21/100վրկ․ երկրորդ-10 9/50

Մաթեմատիկա

Մաթեմտիկա

  1. Ավազանում 600 մ3 ջուր կար։ Դրանից 125 մ3 -ը արտահոսեց։ Ավազանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

Լուծում

125/600=5/24

Պատ.՝5/24 մաս

179. Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր
12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատարեց 114 %-ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողարկեց գործարանը։

Լուծում

  1. 12500×14/100=1750

182.Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-ի չափ ալյուր։
Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։

Լուծում

100×375:75=500կգ

  1. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են։
    Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։

Լուծում

  1. 12×100/48=25
  1. Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ թվերը, եթե դրանց
    գումարը հավասար է 60-ի։

Լուծում

  1. 5+1=6
  2. 60:6=10
  3. 10×5=50

Պատ․՝10 և 50