Բնագիտություն, Բնագիտություն

Բնագիտություն

1. Ի՞նչ է վառելանյութը։

Այն հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատվում են մեծ քանակությամբ ջերմություն, անվանում են վառելանյութեր։

2.Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Գազային վառելանյութ։

3. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Վառելանյութի այրման արդյունքում անջատվում է ածխաթթու գազ։

Պինդ վառելանյութի այրումից ստացվում են մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ։ Գազային վառելանյութից օդը գրեթե չի աղտոտվում։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

172.Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-ը։
Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

  1. 36×5/6=30
  2. 36×30=66

Պատ․՝66 ուղևոր

  1. Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը
    20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին
    մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի 1/5-ը։
    Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։
  1. 25×20=500
  2. 500×1/5=100
  3. 500-100=400

Պատ․՝400կմ

  1. Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած
    մանրակների քանակի 8/15-ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել
    խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64
    մանրակ։
  1. 64:8/15=120
  2. 120+64=184

Պատ․՝184

193.Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.


ա) Երկու կանոնավոր կոտորակների գումարը կանոնավոր կոտորակ է։


բ) Անկանոն կոտորակի և կանոնավոր կոտորակի տարբերությունը կանոնավոր կոտորակ է։


գ) Երկու կանոնավոր կոտորակների արտադրյալը կանոնավոր
կոտորակ է։


դ) Կանոնավոր կոտորակի և անկանոն կոտորակի արտադրյալը
կանոնավոր կոտորակ է։

Պատ․՝ Ճիշտ է միայն գ պնդումը։

Հայոց լեզու, Մայրենի

Ուժեղ կամք

Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ  նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.

-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում: 

Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.

-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:

Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած: 

Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժm լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:

Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:

Այսօր առավոտյան ուսուցիչը մեդալը նրան հանձնելիս ասաց.

-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:

Բայց Ստրադին կարծես ամենևին չգոռոզացավ նման հրաշալի պարգև ստանալով, նույնիսկ չժպտաց: Մեդալը ձեռքին բռնած, իր տեղը վերադառնալուն պես, նորից գլուխն առավ բռունցքների մեջ ու սկսեց ավելի անշարժ ու կենտրոնացած, քան առաջ:

  Երբ դասերից հետ փողոց դուրս եկանք, այնտեղ իր որդուն էր սպասում նրա հայրը: Նա չէր կարծում, թե իր որդին կարող է մեդալ ստանալ, և սկզբում չէր ուզում հավատալ դրան: Բայց երբ ուսուցիչը հաստատեց, որ իրոք այդպես է, հայրը ծիծաղեց ուրախությունից և բարձրաձայն հայտարարեց.

-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:

Նրանց շուրջը բոլորը ժպտում էին, բոլորը , բացի Ստրադիից, ով մտքում արդեն պատրաստում էր դասը:

Հեղինակ՝ Էդմոնդո դե Ամիչիս 

1. Ինչպիսի տղա էր Ստրադին:

Ստարդին նպատակասլաց էր և միշտ հասնում էր իր ուզածին։

2. Բացատրի՛ր վերնագիրը:

Ուժեղ կամք նշանակում է, որ մարդ ցանկացած պարագայում չի կորցնում իրեն և կարողանում է վերահսկել իրեն։

3. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն:

4. Տրված բառերից ընդգծիր հատկանիշ ցույց տվող /ածական/ բառերը:

Ուժեղ, ծիծաղելի, վերարկու, կանաչ, հայր, ամենալավ, հրաշալի, ուրախություն:

5. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:

Ուժեղ-թույլ, փոքրիկ-մեծ, ամենալավ-ամենավատ, դժվար-հեշտ, ամեն ինչ-ոչինչ:

Հայոց լեզու, Մայրենի

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Առաջադրանքներ՝

1. Փորձի՛ր նկարագրել ճանապարհը:

Ճանապարհն անհուն էր և ողջ երկայնքով փարթամ բուսականություն էր։

2. Գրի՛ր ճանապարհ բառի հոմանիշները:

Ճանապարհ – ուղի, արահետ։

3. Ներկայացրո՛ւ հետաքրքիր մի դեպք, որ տեղի է ունեցել այդ ճանապարհին:

Մի անգամ ծնողներիս հետ որոշել էինք գնալ արշավի։ Ճանապարհը շատ բարդ էր, խորդուբորդ և անանցանելի։ Հանկարծ նկատեցինք մայր արջին իր քոթոթների հետ։ Արջը մեզ տեսնելով վախեցավ, որովհետև մտածում էր, որ մենք կվնասենք իր քոթոթներին։ Բայց իմ հայրիկը հասկացավ մայր արջի վախը և թողեց, որ քոթոթներն ու մայր արջն անվնաս անցնեն։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

148. Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա
կողմը մեծացնենք 10 %-ով։

Լուծում

  1. P = 4a
  2. a×10%/100%=a/10
  3. a+a/10=11a/10
  4. P=4×11a/10=22a/5
  5. 22a/5:4a×100%=110%
  6. 110-100=10

Պատ․՝ 10% — ով։

149. AB հատվածի երկարության քանի՞ տոկոսն է AC հատվածի երկարությունը։

Լուծում

AC=AB/4

100:4=25

Պատ․՝ 25%:

153. Քաղաքը զբաղեցնում է 200 հա տարածք։ Այն բաժանված է իրար
հավասար մակերեսներ ունեցող 80 թաղամասի։ Որքա՞ն է յուրաքանչյուր թաղամասի մակերեսը:

Լուծում

  1. 200/80=5/2=2 1/2

Պատ․՝ 2 1/2 հա

157. Ո՞ր հարևան բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

Ա)301<301. 11/40<302

բ)69<69 1/50<70

գ)87<87 239/250<88

դ)1<1 37/100<2

ե)890<890 503/1000<891

զ)999<999 99/100<1000

159. Երեք գումարելիների գումարը հավասար է 20127-ի: Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մեկը` ամենափոքր վեցանիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:

Լուծում

1) 100000 — 99999 = 1

2) 9999 + 1 = 10000

3) 20127 — 10000 = 10127

Պատ․` երրորդ գումարելի – 10127:

Без рубрики

Ֆլեշմոբ

1. Նարեն, ճիշտ լրացնելով քայլերի հերթականությունը, (տե՛ս նկարը) նկատեց, որ երկու վանդակներում թվերը կրկնվում են: Ո՞ր տառերով վանդակներում են թվերը կրկնվում:

Подпись отсутствует

A և D

2. Գտեք ամենափոքր բնական թիվը, որն առանց մնացորդի բաժանվում է 10-ի և որի թվանշանների գումարը 10 է:

190

3. Ռաֆայելն Արեգից 3 անգամ շատ գիրք ունի։ Եթե Ռաֆայելը գրադարանից վերցնի ևս 7 գիրք, իսկ Արեգը՝ ևս 11 գիրք, ապա նրանց ունեցած գրքերի քանակները կհավասարվեն։ Սկզբում քանի՞ գիրք ունեին տղաներից յուրաքանչյուրը

Ռաֆայելն ուներ 6 գիրք, իսկ Արեգը 2

4. Ռոբոտ-խաղալիքը ամեն քայլի կարող է շարժվել 3 մետր աջ կամ 5 մետր ձախ: Ամենաքիչը քանի՞ քայլով ռոբոտ-խաղալիքը կարող է տեղաշարժվել ուղիղ 19 մետր աջ։

9

5.Մարինեն ունի 60 կարմիր, 75 կանաչ և 45  նարնջագույն խորանարդ։ Նա  այդ խորանարդները  շարքերով շարեց այնպես, որ յուրաքանչյուր շարքում եղավ միևնույն գույնի խորանարդ և բոլոր շարքերի խորանարդների քանակները եղան իրար հավասար։Մարինեն ամենաքիչը քանի՞ շարք ստացավ:

12

6.Արամը  թղթից կտրեց 3×4 չափի երեք ուղղանկյուն և դրեց վանդակավոր թղթի վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում:  Քանի՞ վանդակ ծածկվեց միայն երկու ուղղանկյուններով:

Подпись отсутствует

18,15,20

7. Աշոտն իր ծննդյան օրն ասաց, որ  10 տարի հետո  կկարողանա ասել, որ 20 տարի առաջ 30 տարեկան էր: Քանի՞ տարեկան է հիմա Աշոտը:

40

8. Անին համարակալված պատկերներից ընտրեց երկու պատկեր և ստացավ աջ կողմի պատկերը: Ո՞ր համարի պատկերները նա  ընտրեց:

Подпись отсутствует

1 և 4

9.Վարդանը ամեն օր գրառում է այդ օրվա թիվը և ամիսը ու հաշվում ստացված թվանշանների արտադրյալը։ Օրինակ՝ սեպտեմբերի 28-ը նա գրում է 28.09 և հաշվում է արտադրյալը՝ 2⋅8⋅0⋅9=0: Ի՞նչ մեծագույն արտադրյալ նա կարող է ստանալ։

Դեկտեմբերի 29=2×9×1×2=36

10. 1234 թվի մեջ հարևան թվանշաններով ստացվում  են հետևյալ երկնիշ թվերը՝  12, 23, 34: Քանի՞ նիշ ունի այն ամենափոքր թիվը, որում հարևան թվանշաններով կազմված երկնիշ  թվերից կարող են հանդիպել  11-ից մինչև 15-ը բոլոր թվերը:

112131415

9 նիշ

Без рубрики

Մայրենի

Դիտել Կոմիտասի մասին պատմող տեսանյութը, բլոգում առանձնացնել փաստեր, իրադարձություններ Կոմիտասի կյանքից, որ ձեզ հետաքրքրեցին։ 

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:

Без рубрики

Դասարանական աշխատանք

Կարդա՛ ,,Հետաքրքիր փաստեր Կոմիտասի մասին,, նյութը։ 

1.Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:

Կոմիտասը ստեղծագործ մարդ էր, որը շատ բարի էր։


2.  Բառարանի օգնությամբ բացատրի’ր գիրուկ- չաղ, կեղծանուն-մականուն, հոդվածագիր- հոդվածի հեղինակ, կարճահասակ-ցածրահասակ,  անհիշաչար- ներողամիտ, անհաճո- տհաճ բառերը: 

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Կար ու չկար,

Մի մոծակ կար:

Բզզոց, Դզզոց,

Եկաւ

Նստաւ

Ճակտին վըրան.

Բացավ բերան,

Հանեց իր փուշ

Ու եկավ կուչ.

Ձայնը կտրեց,

Ինծի խաբեց.

Կըծեց, ծակեց, 

Թույնը թափեց

Նշան դրավ,

Ելավ, թռավ:

Մոծակ անկոչ,

Երկարապոչ,

Դու բան չունե՞ս, 

Դու քուն չունե՞ս

Իմ ճակատին 

Դու ի՞նչ ունես:

-Այդ  պարտքս է

Բայց ինձ լսե՝

Սազով

Նազով

Ձայն եմ տալիս,

Այնպես գալիս:

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից: 

1. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:

Մոծակը փոքրիկ, բայց խորամանկ է։

2. Բացատրի՛ր այս տողերը՝ 

Զգուշացի՛ր 

Դու մլակից,

Որ կրծում է

Կաշու տակից:

Այնտեղ ասվում է, որ չպետք է խաբվել մոծակի փոքր չափսերին։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը: 

Ասելիքը այն է որ չպետք է գնահատել մարդուն արտաքինով այլ պետք է գնահատել մարդուն ներքին։

4. Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ, փաստեր Կոմիտասի մասին,  ներկայացնել բլոգում։ Պատրաստ լինել բանավոր դասարանում ներկայացնել։ 

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Փարիզի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում։Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 20-ին  Փարիզում։