Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

Ընտրե՛ք նկարներից մեկը և գրեք շարադրություն՝ համապատասխան նկարի բովանդակությանը։ Վերնագրե՛ք ձեր գրած շարադրությունը։ 

Ես ընտրել եմ այս նկարը։

Շատ հարցեր,քիչ պատասխաններ

Ես դեռ վաղ տարիքից շատ հետաքրքրասեր երեխա եմ եղել։ Տվել եմ շատ հարցեր և ծնողներս էլ փորձել են իմ հարցերին պատասխանել։ Սակայն տարիքի հետ գլխումս ծագած հարցերը ավելի շատացան և բարդացան։Չնայած բավականին շատ հարցերի պատասխանը գտել եմ։Բայց կան հարցեր որոնք ինձ մինջև հիմա անհանգստացնում են։Եվ ես չգիտեմ թե կկարողանա՞մ հարցերի պատասխանները գտնեմ։

Без рубрики

Մաթեմատիկա

86. Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստացել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանակը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

Լուծում

14/x=2/7

14×7:2=56

Պատ․՝ 56 դրական։

88. 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն
է պարունակում 56 գ աղ։

Լուծում

160/8=x/56

160×56:8=28

Պատ․՝ 28գ ծովի ջուր։

97. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են
նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

Լուծում

1) 15 x 15 = 225

2) 20 x 20 = 400

3) 225 : 400 = x : 80

Պատ․՝ 45 հախճասալիկ։

98. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220 մ3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

Լուծում

640-220=420

420:2=210

640+210=850

Պատ․՝ 850³ մետր ջուր կար ջրավազանում

Հայոց լեզու, Մայրենի

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցե և թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Աղբյուրը

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր Յուլիսիսին:

Յուլիսիսը ընկերասեր էր, բարի և ջերմ շրջապատի հանդեպ։

2․Ինչպիսին էր աշխարհը Յուլիսիսի համար:

Յուլիսիսի համար աշխարհը տարօրինակ էր զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։

3․Ինչո՞ւ նեգրը պատասխանեց Յուլիսիսի ողջույնին:

Նեգրը պատասխանեց Յուլիսիսին, քանի որ նա երջանիկ էր նրանով,որ գնում էր տուն՝ իր ծննդավայր։

4․Ստեղծագործության մեջ ի՞նչ է ասում Մաքոլիների մասին, ինչպիսին էին Մաքոլիները:

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ։

Նրանք բարի էին, իմաստուն և մեղմ։

5․,,Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին,,:  Մեկ բառով ինչպես կանվանես այդ հայացքը:

Անտարբեր հայացք։

6․Ո՞րն էր Մաքոլինների ժպիտը: 

Մաքոլիների ժպիտը մեղմ էր, իմաստուն։ Եվ այնպիսի թաքուն ժպիտ ունեին, որը այո էր ասում ամեն ինչին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`
    դ) 5 ։ 4,
    բ) 6 ։ 2,
    զ) 21 ։ 3

բ) 6 ։ 2=X:8

X=6×8:2

x=24

դ) 5 ։ 4=X:8

5×8=4xX

x=40:4

x=10

զ) 21 ։ 3=X:8

3xX=21×8

X=21×8:3

x=56

82. Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի
համեմատություն.

բ)7/x=9/5

x=35/9

դ)25/7=15/x

x=21/5

զ)y/36=21/48

y=63/4=15 3/4

  1. Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար
    պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ
    խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։

Լուծում

64/21=16/x

x=21/4= 5 1/4

95

ա)3/4:1/4+7/2×4+38×11/5-3/50:1/5=1003/10

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

  1. Գտե՛ք x թիվը, եթե նրա և 8-ի հարաբերությունը նույնն է, ինչ որ`
    ա) 2 ։ 1 է) 8 ։ 1, գ) 2 ։ 22

ա) 2։1=x:8

X=2×8:1

X=16

գ) 2:22=X:8

X=8×2:22

X=16/22=8/11

է) 8:1=X:8

X=64

  1. Ի՞նչ թիվ է անհրաժեշտ գրել տառի փոխարեն, որպեսզի ստացվի
    համեմատություն.
    ա) x/4=8/3

x=32/3= 10 2/3

գ)16/7=x/3

x=18/17=1 1/17

է)72/35=y/7

y=72/5= 14 2/5

  1. Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4-ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն
    ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։

Լուծում

3/4:1=6:x

3/4 X=6

X=6 x4/3=8

X=8

  1. Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-ը։ Ինչի՞ է
    հավասար գումարը։

Լուծում

  1. 1005×11/3=3685
  2. 1005+3685=4690

Պատ․՝4690

Без рубрики

Մայրենի

Երկրորդ մաս

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով:

Հետեւաբար, նրանք իմն էին:Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի:

Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խիստ նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:- Կերա նրանց,- ասացի:Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:- Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:Այդուհանդերձ ասացի.- Այո, պարոն:- Քանի հատ,- ասաց նա:- Չորս,- ասացի:- Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:- Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ:

Մեկը ծառի մոտ կերա:Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Առաջադրանքներ

Առանձնացրո՛ւ մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

մոգոնել-հորինել

տկարանալ-Թուլանալ,ծնդել

հորջորջել-անուն դնել

Խնդուն-ուրախ,զվարթ

տրտմությունն-տխրություն

բյուր-շատ,բազում

զատել-անջատել,բաժանել

աղոտել-ցավացնել

սարսել-սարսափել,վախենալ

երկյուղած-սարսափ-վախ

խորշում -զզվել

բերկրանք-հաճույք ստանալ

տակից դուրս գալ -պրծնել,ազատվել։

Մեկնաբանի՛ր. Կարծում էի, որ ավելի ողջամիտ պետք է լինի, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:

Քանի որ ուսուցչուհին ավելի մեծ է տարիքով բանիմաց, գրագետ և կրթում է երեխաներին այդ պատճառով նա ավելի շատ բան գիտի և ավելի շատ է տեղեկացված։

Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանել հիմնավորված․ 5-6 նախադասություն։

Իմ կարծիքով դա գողություն չէր։Նա դեռ երեխա էր և ինքն էր հետևել ծառին և ճյուղերը գտնվում էին նրա ցանկապատից այս կողմ։

Հայոց լեզու, Մայրենի

Մայրենի

յ1. Մգեցված բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ձաղկվել – ծեծվել

հույժ – շատ

Ցցավոր – ցցուն

խանդավառեց – ոգևորվեց

բարբարոսություն – հրեշավոր արարք

ամենամերձավոր – ամենամտերիմ

փափագել – երազել

Փույթ-հոգ

Հավետ-հավերժ

շնչասպառ-հևիհև

կայտառ-ժիր

թխլիկ-սևադեմ

Ալ-կարմիր

Դյուրին-հեշտ

սոսկ-լոկ,միայն

2. Առանձնացրու այլ բառեր, որոնք քեզ համար հասկանալի չեն, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ունակ-ի վիճակի

Պաշտամունք-մեծարվող երևույթ

բավականաչափ-շատ

Տխմարություն-հիմարություն

3. Ինչպիսին էին տանձերը, նկարագրի՛ր օգտագործելով տեքստի բառերը

Տանձերը թխլիկ էին ու հասուն։

4. Վեց տարեկան տղայի համար ի՞նչ էր նշանակում տանձերին տիրանալը։

Վեց տարեկան տղայի համար տանձերին տիրանալը փափագ էր, արկած պաշտամունքի ձեր, բայց ոչ գողություն։

5. Տղան ինչո՞ւ էր տանձերն իրենը համարում, համամի՞տ ես իր տեսակետի հետ։

Տղան տանձերը համարում էր իրենը, քանի որ տանձենու ճյուղերը ցանկապատից անցել էին իրենց այգու կողմը։

Без рубрики

Մայրենի

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով

.– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:

Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.

– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:Սկզբում հայրը չհավատաց:

Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն

– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:

– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։

Գիտնականը նպատակասլաց էր, երազկոտ և ամենակարևորը մտածում էր երկրի մասին և ապրում էր երկրի հոգսերով։

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։

Քանի որ իր աշխատակասենյակում էր ծնվում լավագույն գաղափարները, մտքերը։

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործության գաղափարն այն էր որ մարդ կարող է որևէ խնդրի իր պատկերացրած լուծումը գտնել այլ տեղում։

4. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։

Ցանկացած մարդ իր կյանքում կարող է ինչ-որ բանով փոխել աշխարհը։ Աշխարհում կան երևույթներ, որ չեն գոհացնում ինձ։ Եթե ես հնարավորություն ունենայի, այնպես կանեի, որ երբեք պատերազմներ չլինեին, ոչ մի զինվոր չզոհվեր։ Բացի այդ կվերացնեի աղքատությունը ու սովը։ Նաև ես կմտածեի մեր բնության մասին, կտնկեի նոր ծառեր։

Без рубрики

Մայրենի

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ Աղբյուրը

Առաջադրանքներ

 1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

ակնհայտ-բացահայտ, ջանք-ուժ,հրահանգ-հրաման

 2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Դա նշանակում էր, որ պետք չէ հանձնվել առաջին իսկ չստացված փորձից։

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 4. Շարադրի՛ր մտքերդ ՝ ․․Կկարողանա՞մ,, ։ 

Երբ ես մեծացա, սկսեցի կյանքին և շրջապատող երեւույթներին այլ աչքերով նայել, ինձ մոտ շատ հարցեր առաջացան։Կկարողանա՞մ…Կկարողանա՞մ արդյոք ուսումս շարունակել,կկարողանա՞մ իմ ծնողների համար ապահովել ավելի երկար կյանք,կկարողանա՞մ ընդունվեմ լավ ուսման։Եվ գիտակցում եմ, որ դա անելու համար պետք է լինել նպատակասլաց, պայգարել և հավատալ ուժերին։

Без рубрики

6. Ենթադրենք` տրված է մի թիվ:. Նշանակել այն որևէ լատիներենտառով և տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք

.բ) այդ թվի կեսը,

a : 2

դ) այդ թվից հինգով մեծ թիվը,

a + 5

Կատարել հաշվումները, եթե a = 3.

բ) 27 ։ a + 96 ։ a = 41

դ) (6 ⋅ a + 3) ⋅ a = 63

զ) a ⋅ 2 + a ⋅ 3 + a ⋅ 4 = 27

19. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը և էլի 2 կմ անցել է ոտքով, մնացած ճանապարհի կեսը և էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրանմնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը:

Լուծում

1) 12 + 4 = 16

2) 16 x 2 = 32

3) 32 + 2 = 34

4) 34 x 2 = 68 կմ

Պատ․՝ 68 կիլոմետր։

22. A, B, C, D կետերը գտնվում են մի ուղղի վրաայն հաջորդականությամբ, որով նշված են։|AB| = 4 սմ, |BC| = 8 սմ, |CD| = 6 սմ։ Գտե՛ք AC և BDհատվածների միջնակետերի հեռավորությունը։

Լուծում1) 8 + 4 = 12

2) 12 : 2 = 6 (սմ)3) 8 + 6 = 14

4) 14 : 2 = 7 (սմ)5) 7 + 6 = 13

) 4 + 8 + 6 = 18

7) 18 — 13 = 5

Պատ․՝ 5 սմ