
Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ և ոչ ալ երկար ժամանակ կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:
Աղբյուր՝ Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»
Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ., էջ 73-74
Առաջադրանքներ
1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը՝ բառարանի օգնությամբ մեկնաբանելով։
Խրթին — դժվար
անոր — նրա
Անխոնջ — չհոգնող
Բաղդատել — համեմատել
Սենեկ -սենյակ
Գրաստ — բեռնակիր կենդանի
2. Համառոտ ներկայացրո՛ւ Սեբաստացու ընթերցանության ոճը, ձևը։
Եթե նա գիրքը վերցնում էր, մինջև չեր վերջացնում այն, չեր դադարում կարդալ, նա կարդում շատ հետաքրքրությամբ և։ Երբ դժվար բառ էր հանդիպում, քննարկում էր մեծերի հետ այն, կամ նշում էր տետրում որպեսզի հետո իմանար բացատրությունը։ Միշտ գիրք ուներ ձեռքին և ոչինչ նրան չեր կարող շեղել։
3. Ներկայացրո՛ւ քո ընթերցանության ոճը/ 10 և ավել նախադասություն/։
Ընդհանրապես սիրում եմ կարդալ։ Բայց ես առանձնապես չունեմ որևէ ընդերցարանության ոճ։ Եթե գիրքը ինձ հետաքրքրում է, ես սկսում եմ կարդալ այն ավելի արագ։ Եթե այն ինձ հետաքրքրի, ես հեշտ կհիշեմ այն։ Ինձ հեշտ է գրքից կտրել, բայց ոչ միշտ։ Ինձ հետաքրքրում է ավելի շատ դետեկտիվը։ Կարդում եմ մտքում, եթե այն շատ դուրս գա, ներկայացնում եմ ընկերներիս։ Հիմնականում գիրք կարդալուց առաջ, սկզբում կարդում եմ նախաբանը, և դրանից հետո, կիմանամ, կկարդա՞մ ես գիրքը, թե ոչ։ Եթե նախաբանը ինձ ձգեց, ես այն կկարդամ մեծ հաճույքով։
