Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:
1. Մգեցված բառերը բացատրի՛ր։
Հանցանք-օրենքներից դուրս արարք։
Կարեկցանք-կարոտ, սեր ինչ-որ մեկի հանդեպ
Նախատում-վիրավորել
Անողոք-անխիղճ
Խայթել-կծել
Հողմ-ուժեղ քամի
2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։
Բանաստեղծությունում զգացմունքներն անցնում են վիրավորանքից դեպի կարոտ ու սեր։ Սկզբում լիրիկական հերոսը ցավ է ապրում հեգնանքի, նախատինքի ու խիստ վերաբերմունքի պատճառով։ Սակայն այդ խստության մեջ նա նկատում է թաքուն քնքշություն, կարեկցանք ու մտերմություն։ Վերջում տրամադրությունն ավելի մեղմ է՝ սիրո և ցավի խառնուրդով։




