English 9

English

English Reading Read the texts 1, 2,3 and do the exercises

Text 1

1. The inventors of cinema were French, not American. The Lumiere brothers gave 2. the first public show in France in 1895. In that first film, a train came towards the 3. camera. People ran out of the cinema thinking it was a real train! 4. But the United States film industry developed more quickly. The sunlight in 5. Hollywood, California, was good for making films (electric light was not strong 6. enough). And from 1914 to 1918 there was war in Europe. In the 1920s Hollywood 7. made 80% of the world’s films. Of course, language didn’t matter, because the films 8. were silent. 9. The cinema became popular very quickly. In 1908 the USA had 10,000 cinemas 10. (called ‘nickel-odeons’ because it cost a ‘nickel’, five cents, to get in) with twenty 11. million customers a week. In 1918 the film star Mary Pickford was the most 12. famous woman in the world; she received $350,000 per film.

1. According to Paragraph 1, lines 1-3, the first film was

b) invented by the French.

2. The first film was shown to public in

b) 1895

3. The word silent in line 8 may best be replaced by

d) soundless

4. According to the text,

a) cinemas in the USA are called ‘odeons’

Գրականության 9

Ո՞րն  էր Մ․ Մաշտոցի  պատմական առաքելությունը և գրերի գյուտի դերը։

Հայոց գրերի ստեղծումը մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Մեսրոպ Մաշտոցը, ստեղծելով հայոց այբուբենը, հիմնովին փոխեց հայ ժողովրդի կրթական և մշակութային զարգացումը։ Հայերի ինքնության պահպանման ամենակարևոր հիմքերից մեկը հենց գրերն են, քանի որ դրանք հնարավորություն տվեցին պահպանել լեզուն, մշակույթը և ազգային մտածողությունը։

Մաշտոցի ամենամեծ պատմական առաքելությունն այն էր, որ նա ստեղծեց մի գրային համակարգ, որը միավորեց ժողովրդին և նպաստեց ազգային ինքնության ձևավորմանը։ Հայոց գրերի ստեղծմամբ հայ ժողովուրդը ստացավ սեփական լեզվով կարդալու և գրելու հնարավորություն, ինչը կարևոր քայլ էր հոգևոր և մտավոր զարգացման ճանապարհին։

Պատմական աղբյուրներից տեսնում ենք, որ գրերի ստեղծումից հետո Հայաստանում արագորեն զարգացավ կրթությունը․ բացվեցին դպրոցներ և ուսումնարաններ, սկսեցին թարգմանվել և գրվել գրքեր։ Այս ամենը վկայում է, որ հայոց գրերը մեծ դեր են ունեցել Հայաստանի կրթական առաջընթացի գործում։ Հետևաբար, կարելի է վստահաբար ասել, որ գրերն անփոխարինելի նշանակություն ունեն հայ ժողովրդի համար։

Գրերի կարևորությունը արտացոլված է նաև Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքան» ստեղծագործությունում։ Այնտեղ տարեց մարդը, որը պատմական պայմանների պատճառով չի կարողացել սովորել կարդալ և գրել, մեծ ցանկություն ունի սովորելու գրերը՝ չնայած իր տարիքին։ Սա ցույց է տալիս, թե որքան մեծ արժեք են ունեցել գրերը հայ մարդու համար՝ անկախ տարիքից և կյանքի դժվարություններից։

Պատմությունը նաև ցույց է տալիս, որ երբ որևէ պետություն նվաճում է մյուսին, առաջին հերթին փորձում է տարածել իր լեզուն տվյալ տարածքում։ Դա արվում է այն նպատակով, որ նվաճված ժողովուրդը դառնա ավելի կախված նվաճող պետությունից։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մաշտոցի ստեղծած գրերը կարևոր դեր են ունեցել հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։

Եթե հայոց այբուբենը գոյություն չունենար, հայ ժողովուրդը շատ ավելի մեծ կախվածություն կունենար օտար պետություններից և դժվարությամբ կպահպաներ իր պետականությունն ու ազգային ինքնությունը։

Այսպիսով, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերը հայ ժողովրդի ինքնության, անկախության և կրթության պահպանման ամենակարևոր հիմքերից մեկն են։ Դրանք ապահովեցին մեր մշակույթի շարունակական զարգացումը և նվազեցրին օտար ազդեցությունների նկատմամբ կախվածությունը։

հայոց լեզու 9

Լռությունն ավելի բարձր է, քան խոսքերը

Խոսքերը կորցնում են իրենց արժեքը, երբ դրանք չափազանց շատ են դառնում։ Մենք խոսում ենք՝ լռությունը լցնելու, անհարմարությունից խուսափելու, անկեղծ խոսակցությունից հեռու մնալու համար։ Սակայն ամենածանրն ու ամենակարևորը միշտ մնում է չասված։ Ահա և պատճառը` թե ինչու լռությունը երբեմն ավելի բարձր, քան ցանկացած խոսակցություն։

Այդ լռության մեջ կա չասված կարծիք, չկատարված երազանքներ, վախեր և այլ զգացմունքներ, որոնք իրենց տեղը չեն գտել, որոնք մենք ճիշտ չենք գտել նրանց արտահայտել։ Այն ծնվում է մերձավոր մարդկանց միջև, որոնք դադարում են միմյանց հասկանալ, բայց շարունակում են ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Եվ որքան երկար է ձգվում այդ լռությունը, այնքան ավելի հստակ է դառնում մի միտք՝ որոշ բաներ այլևս հնարավոր չէ փրկել, որովհետև այն պահը, երբ դրանք պետք է ասված լինեին, վաղուց անցել է:

Լռել մենք սովորում ենք դեռ մանկուց․ երբ մեզ ասում են չխոսել, չբարձրաձայնել այն, ինչ կարող է անհարմար լինել ուրիշների համար։ Երբ մենք դեռ փոքր ենք, մենք փորձում ենք խոսել, բայց գալիս է մի պահ, երբ մեր խոսքերն էլ՝ վերածվում են լռության: Այդ ժամանակի ընթացքում լռությունը դառնում է պաշտպանություն՝ վախից, դատապարտումից, չհասկացվելուց։ Այդ լռությունը մենք պահում ենք մեր մեջ, սպասում ենք հարմար պահի, որ արտահայտվել, բայց այդ պահը չի գալիս:

Լռությունը խոսքերից ավելի բարձր է, որովհետև այն չի խաբում։ Խոսքերը կարելի է ընտրել, փոխել, գեղեցկացնել, իսկ լռությունը միշտ բացահայտում է ճշմարտությունը՝ ցավը, դատարկությունը կամ այն զգացումները, որոնց համար բառեր այլևս չեն բավարարում։

Без рубрики, Գրականության 9

Մամփրե արքան

Կարդա՛ Մ․ Գալշոյանի ,,Մամփրե արքան,, ստեղծագործությունը։
1.Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բարբառային բառերը և բացատրի՛ր։


2. Ինչի՞ հետ է համեմատում հայոց գրերը։
Հայոց գրերը համեմատվում են զինվորների հետ, քանի որ դրանք ուժ և պաշտպանություն են տալիս, ինչպես զինվորները կռվում են հանուն հայրենիքի։

3. Բացատրի՛ր ասացվածքը՝ Ուսումն եփած հաց է, մարդու թևի տակ դրած։                                                                                  Այս ասացվածքը ցույց է տալիս, որ ուսումը հասանելի է բոլորին, բայց ոչ բոլորը կարողանում են այն օգտագործել կամ արժեքը գնահատել։


4. Ինչպե՞ս ես հասկանում այս հատվածը՝  Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը, թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ Իսկ Մամփրե արքան կարող է հանկարծ փսլնքոտի մեկը լինել և զինվորներին հիմար հրամաններ տալ, այդ դեպքում նա արդեն արքա չէ, այլ սովորական մի փսլնքոտ և հրաման տալու իրավունք չունի, այլ ամենաշատը, ամենաշատը, պետք է հետևի, թե իսկական արքայի հրամանի տակ զինվորներն ինչպես են շարժվում, դեպի ուր են շարժվում և ինչ են անում և եթե կարող է, թող մաքրի իր փսլինքը: Այդ Մամփրե արքան կարող է հանկարծ նենգ, մի ավազակ լինել, իսկ ավազակն արդեն արքա չէ, ավազակ է ու կա, և նրա պիղծ հրամանի տակ այդ զինվորները կարող են դառնալ ասկյարներ։

Հատվածը ցույց է տալիս, որ գրերը գործիք են: Արքան  պետք է գիտակցի, թե ինչպես օգտագործել գրերը: Եթե նա թույլ կամ վատ է առաջնորդում, գրերը չեն ծառայի նպատակին: Իսկ եթե ճիշտ և խելամտորեն օգտագործի, գրերը կդառնան հզոր ուժ ճշմարտությունը պաշտպանելու համար։
5. Ըստ Մամփրեի՝ ինչի համար էին գրերը, ինչպես էր իրեն զգում, երբ արդեն ճանաչում և տիրապետում էր գրին։

Մամփրեի խոսքով՝ գրերը ուժ են տալիս պայքարում, նրանք պահպանում են գիտելիքը և թույլ չեն տալիս, որ բանավոր խոսքը մոռացվի: Երբ նա տիրապետում էր գրին, զգում էր ուժ և ինքնավստահություն:
6. Ինչպե՞ս կմեկնաբանես ստեղծագործության ավարտը՝ Մամփրեի կարմիր գլխատառերով գիրը։

Կարմիր գլխատառերը ցույց են տալիս, որ Մամփրեն ստեղծեց իր անձնական բանակը՝ գրերով, և այդ բանակի միջոցով պայքարեց ճշմարտությունը պաշտպանելու և արդարությունը տարածելու համար:

7. Մամփրեի՝ տառեր սովորելու ցանկությանն ինչպես վերաբերվեցին գյուղացիները, ինչիպիսի՞ վերաբերմունք  ունես դու։

Գյուղացիները ծիծաղեցին և չհավատացին, որ նա կարող է տառերը սովորել այսքան ուշ տարիքում։ Ես վերաբերվում եմ ինչ-որ բան սովորելուն նորմալ, քանի որ երբեք ուշ չի ինչ-որ բան սովորել։
8. Ինչպիսի՞ ուսուցչուհի էր թոռնուհին։

Թոռնուհին լավ ուսուցչուհի էր, քանի որ նա համբերությամբ և սիրով էր սովորեցնում էր պապիկին։
9. Հայոց գրերի ստեղծման մասին ի՞նչ պատմություններ գիտես, ներկայացրո՛ւ, եթե չգիտես, ուսումնասիրություն արա համացանցում։

10. Քո կարծիքով, ինչո՞ւ է կարևոր սեփական գիր, տառեր ունենալը։

Սեփական գրերն ու տառերը ապահովում են ազատություն ու ինքնավարություն: Նրանք թույլ են տալիս պահպանել լեզուն, մշակույթը և գիտելիքը, առանց կախվածության ուրիշ ժողովուրդներից:

հայոց լեզու 9

Գործնական Քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանչ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին, շուկայի անհատնում բարիքներին՝ ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմն անստույգ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները՝ ապականվեց ձիերի ու ջորիների  աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկանց արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտեվորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բաց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս՝  ձորալանջին, սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ չէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝  քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։  

2. Բացատրիր բառերը՝ խանիճաղանջ, խաշնարած, խայտաբղետ, անթաքույց, վեղարածածկ, ակնեղեն, կրպակ, կիրճ, խառնիխուռն, ամրակուռ, սիգապանծ, դրասանգ։ 

Խառնիճաղանջ — խառն, անկարգ

Խաշնարած — հովիվ

Խայտաբղետ — գույնզգույն 

Անթաքույց — չթաքցրած

Վեղարածածկ — հայ կրոնավորի գլխի ծածկույթ

Ակնեղեն — թանկագին քարեր

Կրպակ —  փոքրիկ խանութ

Կիրճ — ձոր

Խառնիխուռն — անկարգ

ամրակուռ — ամուր ամրացված

սիգապանծ — բարձրաբերձ

դրասանգ — ծաղկեպսակ

3. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝ մարդկային, բազմություն, մեծահարուստ, ակնեղեն, մետաքսյա, հնություն, սառնորակ։ 

Մարդկային — ածանցավոր

Բազմություն — ածանցավոր

Մեծահարուստ — բարդ

Ակնեղեն — ածանցավոր

Մետաքսյա — ածանցավոր

Հնություն — ածանցավոր

Սառնորակ — բարդ

4. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։

Իրիկնային երկինքը արագորեն պատվում են ամպրոպաբեր ամպերով:


Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։

Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով:


Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։

Հովտի երկայնքը լուսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերով:


Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։

Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտվում է որդու կողմից։


Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։

Երեկույան սրճարանը շրջաապատվել էր ուստիկանության կողմից:


Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։

Գնդիկախաղի սեղանը դահլիճի ուղիղ կենտրոնում դրվել էր նրանց կողմից:

5. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։

հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունը պատռեց երկինքը:


Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։

Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը:


Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։

Նիհարությունը անճանաչելիորեն սրել էր նրա դեմքը։

Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։

Ամենաչնչին բաները հուզում էին նրան:


Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։

Չարությունն ու նախանձը Վեչեին դրդեցին սպանության:


Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։

Ջղային սարսուռը խախտեց նրա մտքի ընթացքը:

Գրականություն 9

Փաստ և պնդում

1. Կարդա՛ մտքերը՝ յուրաքանչյուրի դիմաց գրելով փա՞ստ է, թե՞ պնդում։ 

Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։-փաստ

Հայոց գրերի ստեղծումը նպաստեց հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։-պնդում

Մուրացանը 19-րդ դարի հայ գրող է, ով իր ,,Առաքյալը,, վիպակում ցույց է տալիս գյուղի այնպիսի պատկեր, որը տարբերվում է գլխավոր հերոսի պատկերացումներից։-փաստ

Ցանկացած մարդ, հանդիպելով իր սպասումները չարդարացնող իրադրության, պարտավոր է մտածել, որ ինքը ևս պատասխանատու է իրավիճակը փոխելու հարցում։-պնդում

Գուրգեն Մահարին 20-րդ դարի հայ գրականության խոշոր դեմքերից է, ով իր ,,Էջմիածին,, ստեղծագործությունում պատմել է գաղթի և որբության մասին։-փաստ

Ողբերգական իրադարձությունների հետևանքով ուժեղ անհատը ստեղծում է ապրելու իր բանաձևը։-պնդում

Տարբեր ժամանակներում որբությունն ու գաղթն ունեն նույն դեմքը։-պնդում

Հրանտ Մաթևոսյանը արձակագիր է, ով ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործության մեջ արտացոլել է գոյության կռիվը, նկարագրել մայրական սիրո դրսևորումը։-փաստ

Մայրական սերը բնության ամենահզոր գործիքն է՝ կյանքի հավերժությունն ապահովող։-պնդում

,,Նռնենիներ,, պատմվածքը գրել է Վ․ Սարոյանը։-փաստ

Նռնենիների այգի տնկելը հայրենիքը վերագտնելու երազանքի խորհրդանիշն էր։-պնդում

Արտաշես թագավորը իրականցրեց հողային բարեփոխումներ, որով տարանջատեց մասնավոր հողատիրությունը համայնքային հողերից։-փաստ

Արտաշես Ա թագավորը բանիմաց տնտեսագետ էր։-պնդում

English 9

English

Listening: The lesson on advice

LISTENING GAP FILL

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all gave me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

CORRECT THE SPELLING

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

հայոց լեզու 9

Գործնական քերականություն

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

գեղեցիկ — ստորոգելի:

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմանիշը։ 

Տեսնել:

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Ավարտին հասցնել:

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե:

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Փոքրիկ — որոշիչ:

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրաձայն- ածական (մակբայ)

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով — կես

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

Ջղաձիգ:

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

Տխուր-տխուր:

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց:

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։ 

Ասել են:

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ

ա) x1 = 2, x2 = 6, x3 = 7

x € (2, 6) ∪ (7 , +∞)

գ) x € (-1, 4)

ե) x € (-∞, -2) ∪ (-2 , 1) ∪ (3, +∞)

ա) x € {-1} ∪ [4, +∞)

բ) x € [-6, 2] ∪ [5, +∞)

գ) x € {-9} ∪ [1, 6)

դ) x € {-12, 2} ∪ (-∞, -5)

ե) x € {-6} ∪ (-∞, -7) ∪ (3, +∞)

զ) x € {-2} ∪ (-3, -1)

ա) x €(-∞, -3) ∪ (-3, 2) ∪ (5, +∞)

բ) x € (-∞, -2) ∪ (-2 , 0) ∪ (3, +∞)

գ) x € (-∞, -2) ∪ (-2 , 1) ∪ (1, 4)

դ) x € (-3, 1) ∪ (1 , 10)

ե) x € (-∞, -23) ∪ (-23 , -12) ∪ (-12, 9) ∪ (15, +∞)

զ) x € (-∞, -15) ∪ (-15 , -6) ∪ (4, 18)

Հանրահաշիվ 9

հանրահաշիվ

ա) x1 = -5, x2 = -3

(x + 5)(x + 3) ≥ 0

x2 + 3x + 5x + 15

x2 + 8x + 15

b = 8, c = 15

բ) x1 = 2 , x2 = 7

(x — 2) (x — 7) ≥ 0

x2 — 7x — 2x + 14 ≥ 0

x2 — 9x + 14 ≥ 0

ա) x1 = -1 , x2 = 5

-2 (x + 1) (x — 5) > 0

-2x2 + 8x + 10 > 0

a = -2 , b = 8, c = 10

բ) x1 = 4, x2 = 8

-2(x — 4) (x — 8) > 0

-2x2 + 24x — 64 > 0

ա) Դրական

բ) Բացասական

ա) բացասական

բ) դրական