1. Ի՞նչ է ռասան։ Որո՞նք են ռասայական հատկանիշները։
Մարդիկ իրարից տարբերվում են իրենց արտաքին՝
ռասայական (մարդաբանական) հատկանիշներով, որոնք փոխանցվում են ժառանգաբար։ Այդ հատկանիշների շարքում գլխավոր են մաշկի գույնը, գանգի կառուցվածքը, մազերի գանգրությունը, աչքերի բացվածքը, շուրթերի ձևը եւ այլն։
2. Թվարկե՛ք չորս մեծ ռասաները։ Քարտեզի վրա ցո՛ւյց տվեք դրանց տարածման հիմնական շրջանները։
եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ եւ ավստրալոիդ։
3. Ի՞նչ է ազգը։ Ինչպե՞ս է որոշվում անձի ազգային պատկանելությունը։ Ի՞նչ գիտեք ազգերի ձուլման մասին:
Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձեւավորված եւ վերոհիշյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է։ Ազգերի ձուլումը կատարվում է բնական` խաղաղ ճանապարհով, աստիճանաբար,
պատմական զարգացման երկարատեւ ժամանակահատվածում։ Կարող է լինել նաեւ բռնի ձուլում, երբ իշխող ազգը ճնշումների ու հալածանքների միջոցով ստիպում է ազգային փոքրամասնությանը հրաժարվել իր լեզվից ու մշակույթից եւ ազգափոխվել։
4. Նշե՛ք աշխարհի խոշորագույն լեզվաընտանիքները, լեզվախմբերը եւ ժողովուրդները։
մենատարածվածը հնդեվրոպական լեզվաընտանիքն է, որի կազմի մեջ մտնող
լեզուներով խոսում է աշխարհի բնակչության շուրջ կեսը։ Երկրորդ տեղում է չինատիբեթական լեզվաընտանիքը (աշխարհի բնակչության շուրջ մեկ քառորդը)։ Ավելի փոքր, բայց բավականտարածված են ալթայան, սեմաքամյան, ուրալյան լեզվաընտանիքները։։ Այսպես, հնդեվրոպական լեզվաընտանիքի կազմում առանձնանում են սլավոնական, ռոմանական, գերմանական խոշոր լեզվախմբերը։ Աշխարհում խոսողների թվով առաջին տեղում չինարենն է (շուրջ 1,3 մլն մարդ): Առավել գործածական եւ տարածված լեզուներն են անգլերենը, իսպաներենը, ֆրանսերենը, արաբերենը, ռուսերենը:
5. Նշե՛ք համաշխարհային կրոններն ու դրանց տարածման շրջանները։ Ցո՛ւյց տվեք դրանք քարտեզի վրա։
Քրիստոնեություն դավանում է 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են
Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային եւ Կենտրոնական Աֆրիկայում, Ասիայի մի շարք երկրներում։ մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք բնակվում են Հյուսի —
սային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան ու Կենտրոնական Ասիայում։ Նրա երկու ուղղություններն են սուննիզմը եւ շիիզմը։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է: Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետեւորդների թիվը աշխարհում հասնում է շուրջ 400 մլն-ի (Հարավարեւելյան եւ Արեւելյան Ասիա, Մոնղոլիա)։




