Գրականությունը մարդկանց ուղեկցել է դարերով։ Այն միշտ եղել է այն ուժը, որը օգնել է մարդուն հասկանալ իր աշխարհը և գտնել իր սեփական տեղը կյանքում։ Երբ մենք կարդում ենք, կարծես հանդիպում ենք ոչ միայն գրողի մտքերին, այլև ինքներս մեզ։
Գրականությունը ձևավորում է մարդու մտածողությունը։ Այն սովորեցնում է տարբերել ճիշտն ու սխալը, բարին ու չարը։ Հայկական ժողովրդական հեքիաթները սովորեցնում են հավատալ արդարության հաղթանակին, իսկ մեծ դասականների գործերը հիշեցնում են, որ յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքները։ Այս ամենը կերթում է բնավորություն և օգնում է ճիշտ ճանապարհ ընտրել։
Բացի դրանից, գրականությունը մարդուն մոտեցնում է իր զգացմունքներին։ Երբ ընթերցում ենք ողբերգական պատմություն, մենք ավելի լավ ենք հասկանում ցավը և կարեկցանքը։ Երբ կարդում ենք սիրո մասին, ավելի լավ ենք զգում այդ զգացմունքների խորությունը։ Այսպիսով գրականությունը ոչ միայն պատմություն է, այլև կյանքի զգացմունքային դպրոց։Գրականության միջոցով մարդը նաև ինքն իրեն է ճանաչում։ Հերոսների կերպարների մեջ մենք հաճախ գտնում ենք մեր նմանությունը, մեր ապրումները: Երբեմն հենց գրականության շնորհիվ կարող ենք հասկանալ՝ ովքեր ենք մենք, ինչի ենք ձգտում և ինչն է մեզ համար արժեքավոր։ Շատերը կյանքի դժվար պահերին գտել են իրանց գրքերի շնորհիվ:
Եզրափակելով՝ կարելի է ասել, որ գրականությունը մարդու կյանքում միայն ժամանց չէ։ Այն ուժ է, որը ձևավորում է մեր աշխարհայացքը, մեր սիրտը և մեր հոգին։ Գրականության շնորհիվ մենք դառնում ենք ավելի գիտակից, ավելի զգայուն և ավելի մարդ։
Գործնական Քերականություն
1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։
Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։
Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։
Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։
Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։
2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։
կապարճներ լի նետերով,
անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր
դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ
և ոսկեհուռ երազներով ամրացված
թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված
բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված
Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր, կապարճներ լի նետերով, և ոսկեհուռ երազներով ամրացված դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ, թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված, բոլորն էլ գեղեցիկ քանդակներով զարդարված։
3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։
Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։
Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։
Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։
Հայրս ութսուն տարեկան էր դառնում։
Անհրաժեշտ հղումներ՝
Գործնական Քերականություն
1. Առանձնացրո՛ւ ածականները։
Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։
2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։
Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին,
Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել,
Բ․ որովհետև այդպես հնարավոր էր,
Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։
3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։
Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։
Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։
Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։
Անհրաժեշտ հղումներ՝
Գործնական Քերականություն
Տնային աշխատանք
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։
Ծովեզր, լայնէկրան, պնդերես, որևիցե, Երևանջէկ, հրեշ, տիեզերք, մեջք, եգիպտացորեն, ինչևէ, ողբերգակ, ինչևիցե, ամենաէժան, խուռներամ, երբևէ, աշտե, եկեղեցի, եղերերգ, չէի, ցնծերգ։
2. Լրացնել բաց թողնված տառերը՝ է կամ ե։
Միջօրե էր, աներևակայելի շոգ։ Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում։ Վերելքներով ու վայրեջքներով ելևէջող ճանապարհը ծանոթ էր նրան։ Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ էլեկտրաէներգիա է մտակարարում շրջակա գյուղերին։
3. Լրացնել բաց թողնված տառերը՝ գրելով օ կամ ո։
Առօրյա, թռչնաորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, անդորր, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, այսօր, պարզորոշ, օրեցօր, Ամանոր, այլօրինակ, անօրինություն, օթևան, զօր ու գիշեր, հիմնովին, սնոտի, պնդօղակ, եղբորորդի։
4. Լրացնել բաց թողնված տառերը՝ օ կամ ո։
Օդանավը թռչում էր հնօրյա երկիր՝ Հայաստանի վրայով։ Միօրինակ հռնդյունից ձանձրացած՝ դիտում ենք բացօթյա թանգարան համարվող յուրօրինակ լեռնաշխարհը։
Վաղորդյան արեգակի ճառագայթները հոծ ամպերի միջով լուսավորել են դեղնազոծ արտերը, արծաթազոծ սառնորակ գետակները։ Փչում է մեղմորոր քամի, և մեղմորեն օրորվում են ցորենի հուռթի ցանքատարածությունները։
5. Ըստ անհրաժեշտության գրեք ը։
Հյուրընկալ, դյուրընկալ, անակնկալ, առնչվել, երկնչել, պարընկեր, խոչնդոտ, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չմբռնել, զուգընկեր, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձեռնտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուընթեռնելի, այլընտրանք, ճեպընթաց։
6. Ըստ անհրաժեշտության գրի՛ր ը։
Դասընկերներով անակնկալ մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը։ Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց։
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց։ Ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կերպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը։ Վերելքը դժվարին էր, բայց ինքնըստինքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել խոչընդոտները և չընկրկել։
7. Լրացնել բաց թողնված տառերը՝ ի, ե կամ յ։
Մատյան, քվեարկել, հեքիաթ, ատյան, լռելյայն, միլիոն, միմիայն, կղզյակ, միմիանց, ակադեմիա, հրեա, կրիա, պատյան, օվկիանոս, մարմարյոն, քամելեոն, շղթայաձև, բարիացակամ։
8. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը տեղանուններում՝
Ասիա, Ադրիատիկ ծով, Անգլիա, Բյուզանդիա, Բյուզանդյոն, Բուլղարիա, Զապարոժիե, Մեծ Բրիտանիա, Մոնղոլիա, Շոտլանդիա, Վիետնամ, Սոֆիա, Վիեննա, Վիկտորիա։
9. Ըստ անհրաժեշտության գրել յ։
Վերարկուի, միջօրե, վայրկյան, կարկաչյուն, ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, Միքայել, լռելյայն, ջղային, շրջագայել, Նաիրի, վաշխառուի, ժողովածույում, զգույշ, եղբոյր, վայելուչ։
10. Հետևյալ բառերից յ-ի սղմամբ կամ երկհնչյունի հնչյունափոխմամբ կազմել նոր բառեր։
Ցույց-ցուցարար, զրույց-զրուցակիր, եղբայր-եղբորորդի, երևույթ, մշակույթ-մշակութային, աշխույժ-աշխուժորեն, համբույր-համբուրել, գույն-գունատ, մատյան-մատենադարան, վայրկյան-վայրկենական, սառույց-սառել, զեկույց-զեկուցել, պատանյակ-պատանի, շահույթ, ընկույզ-ընկուզենի, բույր-բուրմունք, թույն-թունավոր, կույտ-կուտակել։
Գործնական Քերականություն
Աշխատանք դասարանում
1. Ո՞ր բառի մեջ չկա -ոտ վերջածանցը։
Ծծմբոտ, ժանգոտ, խանդոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, հիվանդոտ, բրդոտ, կորիզոտ, կաթոտ, մշկահոտ, նավթոտ, կարճառոտ, սրտամոտ,ածխոտ, համառոտ, կասկածոտ, թախծոտ, արոտ, կրակոտ։
2. Գրի՛ր դարձվածքների բացատրությունները՝
Լեզուն կապվել-չկարենալ խոսալ
թևաթափ լինել-հուսահատվել
ուղտի ականջում քնած-անուշադիր
պատի ծեփ դառնալ-գույնը գցել
կրակի վրա յուղ լցնել-խնդիրը դժվարեցնել
բուրդը քամուն տալ-ծեծել
մտքի թելը կտրվել-մոռանալ խոսքդ
3. Յուրաքանչյուր դարձվածքի համար ընտրի՛ր դրա հոմանիշ բառը և գրի՛ր կողքին։
Ականջ դնել-լսել, գլուխ տանել-ձանձրացնել, բուռը հավաքել-ենթարկվել, կրիայի քայլերով-դանդաղ, անարգանքի սյունին գամել-խայտառակել, սիրտ անել-համարձակվել, անուշ անել-ճաշակել, աշխարհ գալ-ծնվել, աչք դնել-հավանել, արձան կտրել-քարանալ։
4. Նախադասություններից դո՛ւրս գրիր հարցական դերանունները։ Նշի՛ր, թե դերանունը քանի տեսակ ունի։
Առավոտյան դու կարող ես հանդիպել նրան։
Այստեղ բոլորը գիտեն իրենց անելիքը։
Ո՞վ է այդ զինվորը։
Ի՞նչ գիտես նրա մասին։
Վերցրու այնքան, որքան կարող ես։
Եկավ նա, ում չէինք սպասում։
Ամբողջ օրը քեզ էի սպասում։
Ամեն մեկդ ձեր անելիքն իմացեք։
Մի քանիսը արձագանքեցին նրա հրավերին։
Ոչ ոք ինձ չսպասեց։
5. Գրի՛ր տրված բառերի հոլովումը։
Կաղին-կաղինի, ոչ ոք-ոչ ոքի, տղամարդ-տղամարդու, աղախին-աղախնի, կիրակի-կիրակիի, ամուսին-ամուսնու, հայելի-հայելիի, ոսկի-ոսկու, գինի-գինու, երազ-երազի, ուրախություն-ուրախության։
Լրացուցիչ նյութեր՝
Գործնական Քերականություն
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով է կամ ե։
Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։
2. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։
Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։
3. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։
Այգի, դեռատի, արագահոս, երազ։
Այ(փ)-գի(բ)
դե(բ)-ռա(բ)-տի(բ)
ար(փ)-ա(բ)-գա(բ)-հոս(փ)
ե(բ)-րազ(փ)
(Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց: Օրինակ՝ ա—պա—կի, ա—ռու, ա—կա—մա:
Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ: Օրինակ՝ կար—պետ, պատ—շար, թախ—ծոտ և այլն: )
4. Գտի՛ր հականիշ զույգերը։
Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։
Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։
բերկրալից-թախծոտ
փութկոտ-դանդաղկոտ
կանուխ-ուշ
բիրտ-քնքուշ
երկչոտ-համարձակ
թեժ-մարդմանդ
Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։
պատվարժան-անարգ
կողմ-դեմ
տհաճ-դուրեկան
ժուժկալ-անզուսպ
թավճ-նոսր
թեթևասահ-ծանրաքայլ
Արևմտյան ճակատում փոփոխություն չկա

Այս ամառ ես կարդացի Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում փոփոխություն չկա» գիրքը: Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում փոփոխություն չկա» վեպը հզոր և հուզիչ ստեղծագործություն է, որը բացահայտում է պատերազմի իրական սարսափները։ Գրքում պատերազմը չի փառաբանվում․ այն ցույց է տալիս, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմը կործանեց երիտասարդ զինվորների կյանքն ու հոգին։
Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերի միջոցով մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմը փոխում մարդուն։ Նա սկսում է լի հույսով, բայց աստիճանաբար կորցնում է ընկերներին, ներքին խաղաղությունը և ինքն իրեն։ Հեղինակը այնքան իրական է նկարագրում խրամատների կյանքը, որ ընթերցողը զգում է վախը, ցավը և դատարկությունը։
Իմ կարծիքով՝ այս գիրքը կարևոր դաս է տալիս․ պատերազմը բերում է միայն տառապանք, ոչ թե փառք։ Այն տխուր է, բայց խորիմաստ, և հիշեցնում է մեզ, որ պետք է գնահատենք խաղաղությունն ու մարդկայնությունը՝ ամեն ինչից վեր։
Օրվա լուսաբանոմ
Այսօր մեր օրը սկսվեց ընդանուր պարապմունքով, որից հետո ըստ օրացույցի սկսեցինք աշխատել մեր նախագծերի վրա՝ ըստ որի, մենք բաժանվել էինք խմբերի և ստեղծել մեր երկրները։ Հետո մենք գնացինք խեցեգործության, ընկեր Մովսեսի մոտ, և աշխատեցինք մեր կավից պատրաստած աշխատանքների վրա։ Հաջորդաբար մենք գնացինք մեդիակենտրոն, որպեսզի պատրաստենք լոշիկներից բրդուճներ, ամեն մեկը պատրաստեց անհատական բրդուճ իր համար։ Երբ մենք վերադարձանք դպրոց, մենք գնացինք ընկեր Սարգիսի մոտ և խաղացինք ինտելեկտուալ խաղեր։ Վերջին դասաժամը մենք հատկացրեցինք մեր նախագծին և ներկայացրեցինք մեր երկրները։
Երրրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Այս ուսումնական տարում ես բազմաթիվ նոր բաներ սովորեցի։ Մենք ընթերցեցինք տարբեր հայ գրողների ստեղծագործություններ և քննարկեցինք դրանք դասարանում։ Ինձ հատկապես դուր եկան Համո Սահյանի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, որոնք տպավորեցին իրենց խորությամբ ու կերպարներով։ Սովորեցինք նաև նախադասության տեսակներն ու բաղադրիչները, ինչը օգնում է ճիշտ գրել և հասկանալ լեզվի կառուցվածքը։ Այս ամենի շնորհիվ ես սկսել եմ ավելի սիրել հայ գրականությունը և մեծ հետաքրքրությամբ կարդում եմ մեր հեղինակների ստեղծագործությունները՝ ամեն անգամ բացահայտելով նոր արժեքներ։
Անհատական նախագծի հաշվետվություն
Այս տարի ես ընտրել էի ստեղծագործական աշխատանքների անհատական նախագիծը, համատեղ թագմանչական նախագծի հետ։ Գրում էի բանաստեղծություններ հայերեն լեզվով, կամ ռուսերեն բանաստեղծություններ էի գրում, և թարգմանում հայերեն։ Դա տվեց ինձ հնարավորություն զարգացնել իմ բառապաշարը, արտահայտել իմ մտքերը բանաստեղծությունների միջոցով և ավելի գրագետ արտահայտվել։