Без рубрики

Ընթերցարանության ֆլեշմոբ 3.30.2020

Երգերի տողերը խառնվել են, դասավորի՛ր ճիշտ տեղերում։

Captionless Image
Հարսին հանին քողերով,
Զնգլիկ կարմիր սոլերով․
Զնգլիկ նախշուն թաթերով
Զնգլիկ դեղին մոմերով․


Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեր են հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ,

2. Կարդա՛ ասիկ-ասույթները, գուշակի՛ր, թե ո՞ր ծեսի / տոնի՞/ համար են հորինված: Գրի՛ր պատասխանը։

Captionless Image

Զատիկ

3. Ընտրի՛ր այս զատկական խաղերից մեկը: Կարդա՛ բովանդակությունը և խաղա՛ ընտանիքի անդամների հետ: Ընթացքը ներկայացրու՛ տեսանյութի տեսքով:

Подпись отсутствует

4. Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ: Համացանցում որոնի՛ր զատիկ միջատի մասին տեղեկություն և պատասխանի դաշտում գրի՛ր տաս փաստ զատիկի մասին։ Արդյո՞ք այն որևէ կապ ունի Զատիկ տոնի հետ:

1Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։

2․Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։

3.Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներինտզերին։

4.Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատկաբզեզներ և որդան կարմիրով սնվող բզեզը)

5.Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։

6.Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

7.Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և գրավչության հետ։

8.Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

9.Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

10. Զատկի երկարությունը՝ 1, 1-16 մմ

  1. 2007 թվականին նկարում պատկերած ադամանդապատ ձուն վաճառվեց 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։Slide24
  2. Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։Slide23
  3. ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։Slide22
  4. Սուրբ Զատիկը տարբեր երկրներում տարբեր օրերի է նշվում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն Արևմտյան քրիստոնեության, Արևելյան քրիստոնեական եկեղեցիներն օգտագործում են Հուլյան օրացույցը։ Ի դեպ՝ այս տարի երկու ուղղություններում էլ Սուրբ Զատիկի նշման օրերը համընկնում են. այն ապրիլի 16-ին է։
  5. Ձվիկների վրա տարբեր նկարազարդումներ անելու ավանդույթը կոչվում է Պիսանկա, որը ուկրաինական մշակույթից է տարածվել:
  6. Սուրբ Զատիկին ներկված հավկիթներ միմյանց նվիրելու ավանդույթը ավելի հին է, քան հենց ինքը՝ Սուրբ Զատիկի տոնը։ Դեռ հնում, ի նշան գարնան գալստյան և զարթոնքի, մարդիկ ներկված ձվեր էին նվիրում միմյանց և տոնում բնության վերածնունդը։Image result for սուրբ զատիկի ձու
  7. ԱՄՆ նահանգների մեծ մասում օրենքով արգելվում է հավի ճուտիկների ներկումը, հատկապես, երբ այն արվում է Սուրբ Զատիկի ժամանակ վաճառելու նպատակով։ Այնուամենայնիվ, օրինակ՝ Ֆլորիդայի կառավարման մարմինները վերջերս ուժը կորցրած է համարել գրեթե 50 տարի առաջ ընդունված օրենքը, որն արգելում էր կենդանիների ներկումը։Image result for dyied chicks
  8. Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց 76%-ը շոկոլադե նապաստակներ ուտելիս առաջինն ուտում է ականջները։Slide6
  9. ԱՄՆ-ում Հելլոուինից հետո Սուրբ Զատիկը երկրորդ ամենաշատ կոնֆետներ պահանջող տոնն է։ Միացյալ Նահանգներում տարեկան 90 միլիոն շոկոլադե նապաստակ, 91 բիլիոն շոկոլադե ձվիկ և 700 միլիոն մարշմելոու-ճուտիկ է արտադրվում և սպառվում։Related image
  10. Ի վերջո, պետք է չմոռանալ, որ Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության օրն է։ Այն քրիստոնեական ամենահին ու ամենակարևոր տոնն է։Related image

5. Կարդա՛ տեղեկատվական նյութերը, որոշի՛ր, թե վերջում տրված լրացումը ո՞ր նյութի շարունակությունն է։ Պատասխանի դաշտում նշի՛ր վերնագիրը:Սուրբ Զատիկ: Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու սպասված տոնն է։ Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու գաղափարն է: Զատվել բառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղանակների զատումը, այլև բնության գույների զատումը, բաժանումն ու տարբերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:

Մեծ Պահք: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնին և տևում 48 օր։Պահքի ժամանակ քրիստոնյաները պետք է հրաժարվեն կենդանական ծագում ունեցող բոլոր կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու)։ Պետք է հեռու մնալ մոլորություններից(ծխախոտ, ոգելից խմիչք, որկրամոլություն, ագահություն, եսասիրություն)։ Հրաժարվել գանգատներից, տրտունջներից, նախանձից, հպարտությունից, վեճերից։

Ակլատիզ: Ակլատիզ կամ Ախալոճ, Աքլատիզ, Գոգոռոզ և այլն։ Մեծ Պասի խորհրդանիշ է համարվում այս տիկնիկը։ Այն իրենից առարկայորեն ներկայացնում է մի սոխ՝ վրան յոթ փետուր խրած և թելերով առաստաղից կախ տված։ Կարնո հայերի մեջ այն ծերունու տեսքով տիկնիկ էր, որը պատրաստվում էր տղամարդու հագուստով, փարթամ ու սպիտակ բեղ ու մորուքով, միոտանի, որի ծայրին խրվում էր սոխը յոթ փետուրներով, պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։

Լրացում՝

Պետք է ջանալ բարիք գործել՝ օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզնից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա,, եթե այն, ինչ մենք ուտում ենք, տանք աղքատներին։

Սա վերաբերվում է մեծ պահքի

6. Հորինի՛ր պատմություն Ակլատիզի և Ուտիս տատի մասին։ Վերնագիրը չմոռանաս։

                                                           Կախարդական Ակլատիզ․․․

Լինում է չի լինում մի Ուտիս տատի է լինում։Մի անգամ նա որոշում է պատրաստել Ակլատիզ, պատրաստեց-պատրաստեց պատրաստեց մի Ակլատիզ,ժամեր հետո Ակլատիզը սկսեց քայլել և տատիկը ասաց
—Դու ով՞ ես
—Ես քո պատրաստած Ակլատիզն եմ,ես կկատարեմ քո 3 երազանքները եթե դուք ինձ բաց թողնեք
—Ինձ բան պետք չե դու կարող ես գնալ
—Ես շատ շնորակալ եմ և ես քեզ կսարքեմ անմահ․․․
Ասաց Ակլատիզը ու գնաց։

Оставьте комментарий