1.Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրիր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:
Ա խմբում գրված են բառերի ընդհանուր անվանումները, իսկ Բ խմբում այդ բառերի տեսակները։
Ծաղիկ — Վարդ, շուշան, մեխակ,զանգակ, նարգիզ
Ծառ — ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի
կենդանի — գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ
մարդ — պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:
2.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները մի քանի անգամ բացուխուփ է անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք ձայներ են ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքին: Դրա միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում են տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանուց: Նրանք կարող են փոքրիկ մոծակի գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարների չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնը և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքը հասնի չղջիկին:
Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել է մի դարբին: Նրանք ցնցոտի են հագել և որպես թափառական երաժիշտ՝ ջութակը ձեռքին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզի բարձրորակ պողպատներ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկում ու դղյակում՝ նրանք լսել ու հավաքել էին բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրա հետագա հաջողության համար: Հետագայում եվրոպացի դարբինը վարձու մարդասպան էր ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողներին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում են վտանգը և օրեցօր հարստանում:
3.Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ արագիլը աշխարհում շատ տարածված թռչուն է: Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում: Չվող թռչուններ են և կտուց ու ոտքերը` վառ կարմիր:Բնակվում են զույգեիոցով ու գաղութներով: Բները տեղադրում են շենքերիի տանիքներին, մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին և նման այլ տեղերում։ մարդիկ սիրում են նրանց թռիչքի հանգստությունը, թևերի ու խոր թափահարումը:
4. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:
Ժողովուրդ, դասարան, զորք, դեղորայք, ընտանիք, լսարան: