1. . Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեին զորքի, ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեին։ (վերածել, կանգնեցնել)
Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձեր անցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա (թունավորվել, հիվանդանալ)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար …կեր հայթաթելը: (լինել)
2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է հեռացվեն, թե չէ թունավորում են օդը:
Մեր քաղաքում սաղարթավոր ծառեր պետք է տնկեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
Մարդիկ պետք է իմանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է չլինի:
3. Տրված նախադասությունները լրացրո՛ւ հրամայական եղանակի համապատասխան բայերով: (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու) :
Համարձակ եղի՛ր, անցի՛ր նեղ միջանցքը ու երբ հասնես ստորգետնյա անցքի մուտքին, լապտերդ վառի՛ր:
Ուշադիր վերցրու՛ քարտեզը, նայի՛ր, թե օվկիանոսներում ցրված ինչքա՞ն կղզիներ կան:
Լսի՛ր բոլոր խորհուրդները, հետո արա՛ ինչպես կամենում ես:
Ոչ մեկի գաղտնիքը չասե՛ս, եթե անգամ պատահաբար ես իմացել:
-լսի՛ր ինձ, օգնի՛ թռչեմ,- մարդկային լեզվով խնդրեց աղավնին:








