Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

1. Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

2. Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:

Որպես հսկա թրի սուր քթամաս՝ նավը ճեղքում էր ջուրը:


Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:

Որպես ապահով թաքստոց՝ տակառը կատվին շատ էր փրկել:


Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Որպես մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր  այդ հսկա կենդանիների  բախումը, բայց ձայները լսվում էին:


Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով

Որպես սպիտակ բրդի եթրային ծվեններ՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով:


Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:

Որպես տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:


Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

3. Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը՝ որպես տեղացի, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև խավար, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես գարնան ավետաբեր, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`որպես ուղղենիշ:
Պահակը`որպես հսկիչ, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`իբրև ղեկավար:
Հարցերին պատասխանող պարոնը`իբրև գիտակ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Ներգործող խնդիր

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։

Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։

1.       Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

2.       Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։

Հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից:

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Առախուղի թանձր քուլաները հալավում էին քամուց:

Զինվորները բերում էին Զոհրակին։ 

Զոհրակը բերվում էր զինվորների կողմից:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

2.       Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

English 8

English

COMPLETE THE SENTENCES WITH THE CORRECT PERFECT CONTINUOUS TENSE:

  1. She has been working here for five years.
  2. I have been studying English since I was a child.
  3. They had been playing football for an hour before it started to rain.
  4. He had been waiting for 30 minutes when the bus finally arrived.
  5. By next month, we will have been living in this city for a decade.
  6. She will have been practicing the piano for two hours by the time her lesson starts.

 CHOOSE THE CORRECT FORM:

  1. have been working / had been working here since 2020.
  2. They will have been traveling / have been traveling for a week by Friday.
  3. He had been sleeping / has been sleeping before you called.
  4. We will have been studying / have studied for six hours by the time the test begins.

🔹 MAKE SENTENCES USING THE PROMPTS:

  1. She / read / all morning (present perfect continuous)
  2. They / wait / for hours before help arrived (past perfect continuous)
  3. By June / I / work / at the company / for 2 years (future perfect continuous)
Հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը սիրում է թոռներին։

Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։ — նման է տրականի

Արևը վերևից կրակ է թափում։ — նման է ուղղականին

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։ — նման է ուղղականին

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։ — նման է տրականի

Ամպերը  ծածկեցին երկինքը։ — նման է ուղղականին

Նա համառորեն տանջում էր բոլորին։ — նման է տրականի

Արքայազնը պաշտում էր ճոխությունը։ — նման է ուղղականին

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։ — նման է տրականի

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։ — նման է ուղղականին

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։ 

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։
Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

1.       1. Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։ 

աշխարհագրություն

Կանադա


Դասի հղումը 

Տեսանյութ՝https://youtu.be/1klufkshTX0?feature=shared

1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադան գտնվում է Հյուսիսային Ամերիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի միջև: Այն աշխարհի երկրորդ ամենամեծ պետությունն է տարածքով՝ ԱՄՆ-ի հյուսիսից մինչև Արկտիկական շրջաններ ձգվող լայնությամբ: Կանադան ունի ընդարձակ սահման ԱՄՆ-ի հետ՝ ամենաերկար միջազգային ցամաքային սահմանը աշխարհում:

2.Պատմի՛ր կլիմայի, բնական ռեսուրսների մասին:

Կանադայի կլիման շատ բազմազան է. հարավային շրջաններում կլիման հիմնականում բարեխառն է՝ չորս հստակ եղանակներով, իսկ հյուսիսային շրջաններում՝ սառը մերձարքտիկական և արկտիկական: Բնական ռեսուրսներով Կանադան շատ հարուստ է՝ ներառյալ նավթ, բնական գազ, երկաթ, ոսկի, նիկել, անտառներ և քաղցրահամ ջրի մեծ պաշարներ: Երկիրը նաև ունի զարգացած հիդրոէներգետիկ պաշարներ:

3. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Կանադայի զարգացման հիմնական նախադրյալներն են՝

  • Բազմաթիվ և բազմազան բնական ռեսուրսներ
  • Բարձր կրթվածություն ունեցող աշխատուժ
  • Տեխնոլոգիական զարգացում և նորարարական տնտեսություն
  • Լավ զարգացած տրանսպորտային և կապի համակարգեր
  • Ներքին կայունություն և ուժեղ միջազգային հարաբերություններ

4. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը

Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերն են՝

  • Հանքարդյունաբերություն և նավթարդյունաբերություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Գյուղատնտեսություն և անտառային արդյունաբերություն
  • Ֆինանսական ծառայություններ և ապահովագրություն
  • Արտադրություն (ավտոմեքենաներ, սարքավորումներ)
  • Զբոսաշրջություն և կրթական ծառայություններ
աշխարհագրություն

Հունաստանի դրոշի պատմությունը

Հունաստանի պետական դրոշի պատմությունը

Հունաստանի ազգային դրոշը, որը հայտնի է որպես «կապույտ և սպիտակ» (κυανόλευκη, kianólefki), тесորեն կապված է երկրի անկախության համար մղված պայքարի և նրա հարուստ պատմության հետ։

Դրոշը ունի ինը հորիզոնական գիծ, որոնք փոխարինվում են կապույտ և սպիտակ գույներով, և վերևի ձախ անկյունում (կանտոնում) կա սպիտակ խաչ կապույտ դաշտի վրա։ Դիզայնի յուրաքանչյուր մասը ունի իր նշանակությունը.

  • Իննը գծերը ներկայացնում են «Ազատություն կամ Մահ» (Ελευθερία ή Θάνατος) արտահայտության ինը վանկերը, որը դարձավ Հունաստանի անկախության պատերազմի (1821–1830 թթ.) նշանաբանը։
  • Կապույտ և սպիտակ գույները խորհրդանշում են Հունաստանի ծովը և երկինքը, ինչպես նաև ժողովրդի մաքուր պայքարը ազատության համար։
  • Սպիտակ խաչը խորհրդանշում է հունական ուղղափառ հավատքը, որը կարևոր դեր է խաղացել հունական ինքնության պահպանման գործում Օսմանյան տիրապետության տարիներին։

Պատմական նախապատմություն.

Հունաստանի անկախության պատերազմի ընթացքում (1821-ից սկսած) տարբեր հեղափոխական խմբավորումներ օգտագործում էին տարբեր դրոշներ, հիմնականում խաչերով և կապույտ-սպիտակ գույներով։ 1822 թվականին Էպիդավրոսի Առաջին Ազգային Ժողովը պաշտոնապես հաստատեց Հունաստանի պետական դրոշը։ Սկզբում գոյություն ունեին երեք տեսակ դրոշներ՝ ցամաքային, նավատորմի և պետական օգտագործման համար.

  • Ցամաքային դրոշը պարզ սպիտակ խաչ էր կապույտ դաշտի վրա։
  • Նավատորմի դրոշը, այսինքն՝ ինը գծերով և անկյունում խաչով տարբերակը (որը մինչ օրս օգտագործվում է), ընտրվեց նավերի համար, քանի որ հունական նավատորմը առանցքային դեր ուներ պատերազմում։
  • Ժամանակի ընթացքում նավատորմի գծավոր դրոշը դարձավ ամենաճանաչված հունական խորհրդանիշը, և 1978 թվականին այն պաշտոնապես ընտրվեց որպես միակ ազգային դրոշ։

Խորհրդանիշներ.

Կան նաև բանաստեղծական մեկնաբանություններ. որոշները ասում են, որ կապույտը խորհրդանշում է Հունաստանի անվերջանալի ծովերն ու երկինքը, իսկ սպիտակը՝ ազատության լույսն ու մաքրությունը։ Խաչը բացահայտ կերպով ընդգծում է քրիստոնեության կարևորությունը, որը միավորում և ոգեշնչում էր հույներին դարերի փորձությունների ընթացքում։

Քիմիա 8

Քիմիա

Տնային 

Պատմի՛ր դասարանում կատարած փորձի մասին

Սովորի՛ր.Լուծույթներ

  • 2-րդ հավասարումը՝ Mg(OH)₂ = MgO + H₂O, ուրիշ ռեակցիա է, ոչ թե թթվածնի հետ ուղղակի միացում։
  • Վերջին տարբերակում (կարբոն նյութ + թթվածին → օքսիդներ) հնարավոր է նաև NO-ից NO₂ անցումը դիտարկել, որովհետև դա բազմաստիճան օքսիդացում է։
Գրականություն 8

Առավոտ է, արև

Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Առուները՝ գարնան
Դրոշակն են տանում
Իրենց գլխի վերև:
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Բարդիները կարծես
Արեգակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Կանաչների միջով,
Կանաչների միջով
Քամիները ծաղկանց
Ճոխ պսակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև։
Ծաղիկների միջով
Ծաղիկների միջով
Մրջյունները մեղվի
Պաղ դիակն են տանում
Իրենց գլխի վերև։
Առավոտ է, արև…

1․Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության մեջ առավոտը պատկերված է որպես կենդանի, լուսավոր և շարժուն մի պահ՝ լի գարնանային թարմությամբ ու գեղեցկությամբ։ Արևը շողում է, ամեն ինչ ծաղկած է, կանաչապատ բնությունն արթնացած է։ Առուները, բարդիները, քամիները շարժվում են կանաչների միջով՝ յուրաքանչյուրն իր կերպով տանելով գարնան, արևի կամ ծաղիկների խորհրդանիշը՝ բարձր՝ իրենց գլխի վերև։ Այս կերպ առավոտը ներկայացվում է որպես հեքիաթային, ռիթմիկ ու ներդաշնակ բնության մի պահ։

2․Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունն արտահայտում է խաղաղ, վառ և երանավետ տրամադրություն՝ լի գարնանային ոգեշնչմամբ։ Սակայն վերջին հատվածում մրջյունների կողմից «մեղվի պաղ դիակի» տարումը ավելացնում է թեթև վշտալի նոտա, հիշեցնելով, որ նույնիսկ ամենագեղեցիկ առավոտին կարող է թաքնված լինել կորստի կամ անցողիկության զգացում։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը պահպանել է լուսավոր, բայց միևնույն ժամանակ խորիմաստ տրամադրություն՝ բնության և կյանքի հակադրություններով։

    Հայոց լեզու 8

    Գործնական քերականություն

    Մասնական բացահայտիչ

    Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

    Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

    Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

    Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

    1.       Կետադրի՛ր նախադասությունները։

    Որպես փորձառու որսորդ` միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

    Միայն քեռի Համոն որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

    Մարտինին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

    Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

    Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

    Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

    Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

    Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

    3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

    Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում:

    Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:

    Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է:

    Հաջորդ օրը՝  շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:

    Դրսում` մայթերին, տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ:

    Ձմռանը՝ առաջին ձյան գալուն պես, հովիվներն իջնում են սարերից:

    Նա բոլորովին որբ եկել էր Բաթում՝ իր ազգականի մոտ:

    4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

    Մարինեն լուռ նստել էր տանը՝ խոհանոցում։

    Առավոտյան՝ ժամը մեկին, Արամը սպասում էր ընկերներին:

    Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ տիկին Անահիտից:

    Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ Երևան :

    Երեկ՝  առավոտյան, ձիով վերադառնում էի վերին գյուղերից: