Ամփոփում
1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվա նում են էլեկտրական հոսանք:
2. Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրա-կան դաշտի առկայություն:
3. Մետաղներում էլեկտրական հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոննե րի ուղղորդված շարժմամբ:
4. Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում։
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը: Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը
3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:
Ազատ լիցքարիկների և էլեկտրական դաշտի առկայություն:
4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը: Այն ուղղությունը որով շարժվում են դրական լիցքերը
Ամփոփում
1. Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտ-րական հոսանք:
2. Հոսանքի պարզագույն աղբյուր է գալվանական տարրը, որը քիմիական էներ-գիան փոխակերպում է էլեկտրականի:
3. Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանա-կան աղբյուր է:
4. Էլեկտրական շղթան այն ուղին է, որով անցնում է էլեկտրական հոսանքը: Այն բաղկացած է հոսանքի աղբյուրից, սպառիչներից, դրանք միացնող հաղորդա լարերից, բանալուց, չափիչ և այլ սարքերից:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը: Հոսանքի աղբյուրը սարք է, որով ապահովվում է չընդատվող էլէկտրական հոսք
2. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
3. Նկարագրե՛ք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
4. էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
5. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը։
6. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք
7. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

